Նոր ակումբում թրև գալուս ժամանակ հանդիպեցի մի հրաշալի ստեղծագործության ու ակամա գտա այս թեմայի ու գաղափարի սկզբնաղբյուրը (ակումբի շրջանակներում): Խոսքս lili-4Ցանկապատից այն կողմ գեղեցիկ պատմվածքի մասին է:

Այդ թեման ու պատմվածքը գտնելուց հետո ուզում եմ շնորհակալություններիս ավելացնեմ ևս մի քանիսի անունը՝ lili-4-ի անունը, հրաշալի պատմվածքի ու մարդկանց ոգեշնչելու համար, Անահիտի, Վեռայի, Բյուրի ու այդ թեմայում մյուս գրառում անողների անունները, ովքեր թեմայից ոգեշնչված այրվում էին փոքրիկների համար ինչ-որ մի լավ բան անելու ցանկությունից ու Root-ի, որ իր կոնկրետ իրականացման նախաձեռնությամբ նրանց ու ուրիշներին հնարավորություն տվեց այդ ինչ-որ մի բանն անել: Բոլորդ ապրեք: Բոլորդ կեցցեք: Իզուր չի, որ սիրում եմ ՁԵԶ