Cassi... i am proud of you..
Ասեմ ավելին , ցավը նա է , որ երբեմն տեսնում էի այդ մանկատան երեխաներից ոմանց փողոցում մուրացիկությամբ զբաղվելիս, օրական 2000 դրամից պակաս տուն բերողը , երկուշաբթի կապտած աչքերով ու կապտուկնրով էր դասի ներկայանում ....
Այո ... նողկալի մարդիկ շատ կան աշխարհում , պաշտպանեցեք ու սիրեցեք այդ երեխաներին, որոնք փոքրուց դաստիարակել են հատուկ փողոցի համար ... Նույն ինքը Համլետ Ղազարյանը իր ուժերին ներածի չափով մոլեգին պայքարում է այդ երևույթի հետ:
Կարող ես չկասկածել, ակումբականները անպաայման քեզ տեղյակ կպահեն, բայց ավելի մանրամասների համար պարբերաբար հետևի թեմաներին:
Առաջին անգամ ինձ էլ չհիշեցին , երկրորդ անգամ իրար մեջ ճապոնացի ձյաձյա էին ասում , 3 անգամից Ընկեր Դավիթ ու ետպես էլ մնացի ...
Ինչ վերաբերվում է գրադարանին, ապա դա կարելի է ճշտել տնօրենից, ինձ թվում է աղքատիկ գրադարան պետք է որ ունենան:
Chuk, կարող ես նախաձեռնել էսպիսի մի ակցիա ... գրքերի հանգանակում , ակումբի անունից հիմնականում ակումբի անդամների մասկացությամբ գումարած բոլոր այն անհատներն ու կազմակերպությունները որոնք կցանկանան օժանդակել ակումբին այդ գործում:
Գրքերը կարելի է հավաքել մեկ կամ երկու շաբաթ ապա միկրոավտոբուսով տեղափոխել գիշերօթիկ:
Շատ կարևոր է նաև հումք մատակարարել նրանց .... ինչպես նշեցիր ասեղ, թտելեր և այլն ... այդ երեխաներից շատ շատերը զրկված են բարձրագույն ուսում ստանալու հնարավորությունից , միակ ճանապարհը հետագա ապրուստի ... դա արհեստին վարժ տիրապետելն է ... այս տեսանկյունից այդ հարցը շատ կարևոր է ... պետք է ուղղիներ մշակել:
Ինչ վերաբերվում է համակարգչին ...
Դա էլ կարելի է որոշակի ձևով կազմակերպել ... օրինակ .. ես տանը ունեմ ասենք 2 հատ հին բայց աշխատող ստեղնաշար... մաս առ մաս կարելի է հավաքել ... չունեցած մասերը կարելի է հետո գնել ... կամ էլ ամեն մի ակցիայի իրականցման ժամանակ /ես հուսով եմ շարունակական կլինի / պահուստային Ֆոնդ ձևավորել , ինչպես Բյուրը նշեց, և որոշակի գումար պահել համակարգիչ գնելու համար , 2-3 ամիս հետո հաստատ P3 + Monitor կգնեք: Քանի որ ստիպված ենք ապավինել միայն մեզ /են ՔԵԶ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ գոռացողները կարծես կորան ես հարցում/ , ապա այդ ծրագիրը պետք է իրականցվի փուլ առ փուլ:
Ահա մի ֆինասների հայթայթման ձև , սակայն փորցից ելնեով ասեմ ... ահավոր բարդ պրոցես է , աշխատում է միայն սփյուռքահայերի շնորհիվ այն էլ տուրիստական ամիսներին:
Ամռանը պարզապես երեխաները սփռված են հանրապետությունով մեկ ... նրանց կապող օղակը դպրոցն է, ցանկալի կլիներ նրանց հանգիստը կազմակերպել ամառը , բայց պրակտիկ տեսանյունից շատ բարդ է:
Էստեղ գերադասում են անմիջապես աղբը գցել քան թե բարեգործություն անել ....
Ի միջիայլոց, եթե կան հին ԼափԹոփներ կարող ես եկացող գնացողի հետ ուղարկել .. եղածը 2կիլոգրամ է, ինձ թվում է կհամաձայնեն իմանալով նպատակը:
Ամեն դեպքումկարդում եմ Ձեր գրառումները , ու անկեղծորեն ուրախանում եմ ...
Մարդկությունը դեռ ողջ է ... ու ինչպես ասում էր Ձեր այցելած գիշերօթիկ դպրոցի վաղուց ավարտած մի սան ... Ոչնիչ, մեր գիշերօթիկում էլ մի օր փուչիկ կստանան ու այդ ժամանակ ...
Էջանիշներ