Արդեն իսկ նկարներից պարզ երևում է որ ակցիան պսակվել է հաջողությամբ , ինչի առիթով էլ շնորհավորում եմ ոչ միայն մասնակիցներին այլև ամբողջ ԴԱՐ ակումբի կոլեկտիվին առաջին այսպես ասած ՄՄ-ի ` "Մարտական Մկրտության" /ստեղ Կասեոպեաի ձեռքում որ քար լիներ անկասկած իմ ուղղությամբ կթռչեր/ կապակցությամբ: Շատ ապրեք , այժմ արդեն ունեք համապատասխան փորց , մնում է այն ճիշտ օգտագործել ապագայում և փոխանցել Ձեր հաջորդներին...որովետև բոլոր ժամանակներում էլ կան և եղել են անապահով երեխաներ, ես մեր բոլորի պարտքն եմ համարում ամեն հնարավոր ռեսուրդներով օժանդակել նրանց:
Կուզենայի շնորհակալություն հայտնել Ադմինիստրացիային ` Չուկին, Ուլուանային, Արշակին և այլոց, որ հավատացիք ծրագրի հաջողությանը և ամբողջ ուժերով ձգտեցիք տեսականը դարձնել իրականություն:
Հատկապես շնորհակալ եմ Կասեոպեայից, որը կամա թե ակամա , մի քիչ էլ իմ մեղքով /չխփես Վեռ/ իր վրա վերցրեց ամբողջ ծրագրի կոորդինացիան և պատասխանատվությունը, որը ի միջիայլոց կատարեց պատվով և ցույց տվեց իր այն ունակություները, որնոք շատերիդ համար երևի անսպասելի էին:
Կարծում եմ մասկանիցներից յուրաքանչյուրի համար էլ օրը անցավ բովանդակալից ...
ու բազմաթիվ մտքերի ու զգացմունքների շարան առաջացրեց... գուցե ոմանց համար էլ երջանիկ պահեր եղան ...
.. Հիշում եմ մի քանի տարի առաջ ... "Օպերացիա Գմբռդիլոս"-ը իրականացնելուց հետո նույն գիշերօթիկի երեխաներին հետ բերելուց այսպիսի մի դեպք եղավ ...
... կամավորները հրաժեշտ էին տալիս երեխաներին... ոմանք չէին ուզում մեզանից կտրվել, ոմանք լաց էին լինում, ընդ որում թե կամավորները և թե երեխաները ... մի քանի երեխա էլ; գրկել էին մեր կամավորներից մի քանիսին ու բաց չէին թողնում ...
.. ես, որպես կոորդինատոր , լուրջ-լուրջ նայում և ժամանակ առ ժամանակ շտապեցնում էի կամաորներին /մենք դեռ էլի գործեր ունեինք/ .... այդ պահին չգիտես որտեղից մի մանչուկ բուսնեց ....
... նրա դեմքը դժվար թե կարելի էր ասել մարդկային էր ... միայն աչքերն էին որ իրենց սովորական տեղում էին... մի քանի րոպե ուշադրությամբ նայում էր ինձ ... հետո հանկարծ կամացուկ հարցրեց << Ձյաձյա կարելիա Ձեզ մի բան հարցնեմ>> ?
Ասեցի ` <Ասա Բալես>
Մոտեցավ ինձ ու տարօրինակ խորհրդավորությամբ հարցրեց` <<Ետ ճիշտեն ասում որ Դուք ճապոնացի եք ..... ?>>
Երջանիկ պահեր կյանքում շատ եմ ունեցել, ահա և դրանցից մեկը Ձեր հետ կիսեցի սիրելի ակումցիներ
Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել ակցիայի բարեհաջող իրականցման կապակցությամբ , կեցցեք :
Էջանիշներ