Որոշվեց.
Կախված կազմակերպչական հանգամանքներից, ֆինանասական կողմն ապահովելու ժամանակահատվածից, ակցիան ամենայն հավանականությամբ կիրականացվի եկող շաբաթվա վերջում, կամ մայիսի 25-ի կողմերը (կախված մանկատան ադմինիստրացիայի որոշումից): Օրը հավելյալ կնշվի:
Ակցիայի իրականացման համար կատարվել է հետևյալ նախահաշիվը հաշվարկված մանկատան 20 սանի, 2 դաստիարակի և մեր մոտ 10 ներկայացուցիչների համար).
Գազանանոցի մուտքի տոմս - առավելագույնը 5000 դրամ
Տրանսպորտային ծախսեր (2 միկրոավտոբուս) - առավելագույնը 12000 դրամ
Ուտելիք (մեկ անձի համար մոտ 400 դրամ հաշվարկով) - առավելագույնը 14000 դրամ
Քաղցրեղեն (մեկ անձի համար մոտ 250 դրամ հաշվարկով) - առավելագույնը 9000 դրամ
Ընդհանուր ծախսը կազմում է` 40000 դրամ:
Ակնկալվում է նվազագույնը 1000 դրամի ներդրում:
Նախապես շնորհակալություն:
Ավելացվել է 1 րոպե անց
Շնորհակալություն Root-ին, նախաձեռնության, հաշվարկների և մնացած ամեն օգնության համար![]()
Էջանիշներ