Հարգելիներս
անչափ շնորհակալ եմ, որ արձագանքեցիք առաջարկությանս, հուսով եմ շահագրգիռ անդամների քանակը դեռ կավելանա:
Որպեսզի տեսականը իրոք չմնա թղթին առաջարկում եմ հստակեցնել մի շարք խնդիրներ:
1. Որ մանկատունը;
Ռեսուրսների սղության պատճառով ցավոք մենք կարող ենք մեզ թույլ տալ "հովհանավորել" միայն մեկ մանկատուն: Բոլոր մանկատներն էլ Հայաստանում կարիք ունեն այսօր օգնության, սակայն ես ավելի հակված եմ կարծել, որ մեր թիրախը պետք է հանդիսանա դրանից ամենավատթարագույն վիճակում գտնվողները: Այսպես օրինակ Նորք-Մարաշի մանկատունը ավելի գերադասելի թիրախ է քան ասենք Փարաքարի կամ Էրեբունու մանկատները:
2. Ինչքան ֆինանսներ պետք է հավաքել:
Ինչպես արդեն սիրելի Կասեոպեան նշեց 1000 դրամը մեր շատերի համար մեկ սրճարանի գումար է: Ոչ մեկս էլ պարտադրված չէ ...ամեն մեկը թող կատարի իր ներդրումը իր հնարավորության սահմաններում ` լինի դա ֆինանսական ռեսուրս է թե մարդկային ...Հավատացնում եմ Ձեզ 20 երեխայի 1 օրյա հանգիստը կազմակերպելու համար մեծ ֆինանսներ հարկավոր չեն: Բացի այդ, եթե կլինեն մարդիկ որոնք աշխատում են որևէ կազմակերպությունում ու հնարավորություն ունեն ներգրավել հովանավորչական միջոցներ, միայն ողջունելի կլինի;
3. Ինչպես սկսել ...
Առաջարկում եմ ստեղծել գործադիր խորհուրդ: Այսպես օրինակ 3 հոգուց բաղկացած խորհուրդը կստանձնի բոլոր կազմակերպչկան հարցերը, օրինակ ՝ շահագրգիռ անդամների ցուցակագրում և ֆինանսների հավաքագրում, մանրամասն ժամային կտրվածքով ժամանցային օրվա մշակում, կապ անդամների և մանկատան հետ:
Շատ կուզենայի լսել Ձեր կարծիքը վերոհիշյալ առաջարկությունների վերաբերյալ:
Էջանիշներ