Շատ հետաքրքիր առաջարկ է ու ողջունելի: Բայց մի դիտողություն : Եթե իսկապես այս մտադրությունը դառնա իրականություն, հաշվի առեք մի շատ կարևոր հանգամանք. երբեք չի կարելի, առավել ևս այդպիսի վայրերում, նման ծրագիրն իրականացնել մի քանիսի համար: Չե՞ք կարծում, որ այդ ընտրության ժամանակ կկատարվի անձի նկատմամբ ոչ ցանկալի խտրականություն: Ինչո՞վ մեղավոր կլինի այն երեխան, որ չի ընդգրկվի այդ ծրագրի շրջանակում: Հասկանում եմ, որ 20 երեխա ընտրվում է ոչ մեծ խումբ կազմելու համար, բայց կարելի է դա իրականացնել 20 -ական խմբերով՝ բոլորի համար: Կարծում եմ, որ կգտնվեն կամավորներ, որոնք իսկապես մի փոքրիկ ջերմություն իրենց հոգուց կտան այդ երեխաներին:![]()
Էջանիշներ