User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ցանկանում եք մասնակցել ծրագրին ?

Քվեարկողներ
44. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո և պատրաստ եմ ֆինանսական օժանդակություն ցույց տալ

    18 40.91%
  • Այո

    24 54.55%
  • Ոչ

    0 0%
  • Գժվե՞լ ես, Root

    2 4.55%
Էջ 12 26-ից ԱռաջինԱռաջին ... 2891011121314151622 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 166 համարից մինչև 180 համարի արդյունքները՝ ընդհանուր 385 հատից

Թեմա: Բարեգործական ծրագիր

  1. #166
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարեգործական ծրագիր

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց նոր մանկատան սաներից Տաթևիկն էր զանգել (փոքրիկը), արդեն տանն է… անհամբեր սպասում է մեր հետ հաջորդ հանդիպմանը: Բոլորին բարևում էր, հատկապես Արթուր ապերին
    Արթուր ապերին… Գիտեք, նկարները նայելիս հուզվեցի… ինչքա՜ն անմեղ հայացքներ ունեն երեխաները… ու ինչքա՜ն կարոտ են ջերմության… ու ԴՈՒՔ էդ ջերմության պակասը լրացրել եք…
    5-րդ դասարանում մեր դասղեկը կազմակերպեց, մեզ անպետք շորերն ու խաղալիքները հավաքեցինք ( ի դեպ, գիտրակցելով, թե ու՞ր են գնալու խաղալիքները՝ որպես «անպետք» իմ ամենասիրած խաղալիքներից մեկն էլ տվեցի…) ու Նոր Տարվա նախօրյակին մանկատներից մեկում Թումանյանի հեքիաթներից երեքը բեմադրեցինք, իսկ վերջում էլ Ձմեռ պապը (դասընկերս) երեխաներին նվերներ տվեց… շատ էի ազդվել իրանց ուրախությունը տեսնելով…
    Սիրում եմ ՁԵԶ

  2. #167
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարեգործական ծրագիր

    Չեք պատկերացնի, թե ինչքան ինձ հուզեց այդ զանգը: Ինչքան բարձր տրամադրություն ունեմ հիմա

  3. #168
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարեգործական ծրագիր

    Ժողովուրդ, այսօր ես ժամանակ գտա և այցելեցի մեր երեկվա փոքրիկ ընկերներին, տեսա նրանց վերջին զանգի արարողությունը: բայց ոչ թե արարողությունը ինձ հուզեց, այլ այն թե ինչպես մեր փոքրիկ բարեկամները ուրախացան տեսնելով ինձ, նրանք անմիջապես սկսեցին աչքերով որոնել մնացածներին, բայց չգտնելով հարցրեցին, թե ինչու չեն եկել Արթուրը ապերը, Արշակ ապերը, մնացած աղջիկները: ես նրանց ասացի, որ բոլորը մեծ հաճույքով կգաին, բայց աշխատում են: Այդ ժամանակ նրանք ինձանից խոստում վերցրեցին, որ սեպտեմբերին պիտի նորից այցելենք նրանց: Բոլորի անուններով հիշում էին, միայն ինձ և Անահիտին էին խառնում ոմանք, մի քանի ծնող մոտեցան և շնորհակալություն հայտնեցին, որ իրեոնց երեխաների համար այդպիսի միջոցառում ենք կազմակերպել: Ես տեսա նաև նրանց ձեռքի աշխատանքները, որ ասեմ ուղղակի հիանալի էր Բառերով անիմաստ է բացաըրել, բայց շուտով տեսահոլովակով կդիտեք, թե այդ երեխաների ձեռքերը ինչի են ընդունակ, ինչ հրաշքներ կարող են ստեղծել և ինչ երևակայություն ունեն մեր փոքրիկները: Ամեն դասարան ուներ իր թերթը, որ ձեռագրի տեսքով "հրատարակում" են ամեն ամիս դպրոցների շրջանակներում: Այնտեղ գրված էր երեխաների երազանքների, ցանկությունների մասին, նաև թե այդ ամիս ինչ են սովորել տվյալ դասարանի երեխաները:
    Մենք պիտի շարունակենք այս ծրագիրը!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  4. #169
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարեգործական ծրագիր

    Բոլորի առաջ խոսք եմ տալիս, քանի հնարավորություններս ներում են (խոսքը ֆինանսականի մասին չէ), ամեն ինչ անելու եմ որ անպայման շարունակական բնույթ կրի այս ամենը…

  5. #170
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Բարեգործական ծրագիր

    Այն ինչ երեկ ապրեց ծրագրի ամեն մի մասնակիցը անհնար է փոխանցել խոսքով: Երկար բարակ չեմ գրի: Կարճ կասեմ,
    Շատ շնորհակալություն Root-ին: Ճիշտ է, այս թեմայի շուրջ մինչ այդ էլ կային խոսակցություններ, սակայն ինքը հրեց առաջին դոմինոն:

    Շնորհակալություն Վեռային, ինքն էր այս ծրագրի շոգեքարշը: Կազմակերպչական բոլոր հարցերը կատարված էին գերազանց: Ապրես:

    Շնորհակալություն նաև բոլոր թե՛ գումարով, թե՛ անձամբ ու թե՛ հոգով-սրտով մասնակցողներին:

    Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նաև մանկատան տնօրեն Համլետ Ղազարյանին, որը այն քիչ տնօրեններից է, որը սիրում է իր սաներին և ում սիրում են սաները: Նա մեզ չմերժեց, ինչպես ոմանք, ընդունեց սիրալիր ու բարեհամբույր:

    Չեք պատկերացնում, թե ոնց եմ հասցրել սիրել երեխաներին ընդամենը մեկ օրում:

    Գիտե՞ք ինչն էր ամենատխուրը: Չնայած նրանց անչափ ուրախությանը, նրանց երեխայական աչքերում երևում էր անսահման տխրությունն ու մենակությունը:

    Ամենաուրախալին այն էր, որ նրանք չեն չարացել ու փակվել մարդկությունից, չնայած մարդկանց կողմից (հաճախ ծնողների) նրանց այդքան մեծ ցավեր պատճառելուն:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 23.05.2007, 21:17:

  6. #171
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարեգործական ծրագիր

    Ես էլ սկզբից մտածում էի, որ նրանց հետ դժվար կլինի, մտածում էր, որ նրանք վրեժխնդրությամբ կամ էլ ցավով լցված կլինեն կյանքի ու մարդկանց նկատմամբ, ցավոք ես չհասցրեցի ծանոթանալ նրանց հետ, երկար շփվել, բայց տեսա թե ինչպես էին կապվել ակումբցիների հետ, տեսա ինչպես էին իրար մասին հոգում
    Շնորհակաություն Ակումբին ու ակումբցիներին
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  7. #172
    . . . Hay-Qristonya-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.09.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարեգործական ծրագիր

    Մեջբերում Root-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում եմ իմանալ ակումբի անդամների ընդհանուր տրամադրվածությունը այդ առաջարկի նկատմամաբ:
    Root ջան, ես եթե 100000 ձեռք ունենայի, պիտի եդքանով էլ համաձայն լինեի Շատ լավ միտք է
    Ես ինքս Երևանի Ս. գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում գործող երիտասարդաց միության անդամ եմ, մենք շատ հաճախ ենք նման ակցիաներ կազմակերպում: Ես, շփվելով մանկատան երեխաների հետ, հասկանում եմ նրանց հոգեվիճակը: Նրանք ամեն մեկի մեջ փորձում են հայր կամ մայր տեսնել: Երբ նայում ես նրանց աչքերին, զգում ես նրանց մեկուսացվածությունը: Մենք` երիտասարդներս, ոչ թե պետք է, այլ որպես հայազգի երիտասարդ, որպես սիրով լեցուն քրիստոնյա պետք է ուշադրություն դարձնենք մատաղ սերնդին, որպեսզի նրանք կարողանան այս բարդ կյանքում իրենց ուրույն տողը գտնեն` ազատվելով կոմպլեքսներից և թերարժեքության զգացումից:
    ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՄ ՁԵՌՆԱՐԿԴ:
    Միայն, թեպետ չեմ հասցրել գրառումները կարդալ, միգուցե արդեն կա առաջարկը, լավ կլինի մի կոնկրետ օր և կոնկրետ տեղ պայմանավորվենա և սկսենք այդ գործը:

    Հենց նոր շարունակեցի գրառումներն ընթերցելը և տես, որ արդեն դուք իրականացրել եք ծրագիրը:Չ Ինչ վատ է, որ ես ուշացա: Խնդրում եմ, երբ նորից կազմակերպելու լինեք, ինձ նամակով տեղյակ պահեք: Հնարավո՞ր է արդյոք:
    Խնդրում եեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեմմմ.....
    Վերջին խմբագրող՝ Hay-Qristonya: 23.05.2007, 23:40: Պատճառ: Մյուս գրառումներն ուշ կարդալը.
    Բարձրանում ենք աստիճաններով, որպեսզի հասնենք Աստծուն, սակայն հաճախ չենք նկատում, որ այդ աստիճանը բռնել է հենց ինքը` Աստված...

  8. #173
    Pro Wisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ!!!
    Տարիք
    36
    Գրառումներ
    537
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Re. Բարեգործական ծրագիր

    Մեջբերում Hay-Qristonya-ի խոսքերից Նայել գրառումը
    Root ջան, ես եթե 100000 ձեռք ունենայի, պիտի եդքանով էլ համաձայն լինեի Շատ լավ միտք է
    Ես ինքս Երևանի Ս. գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում գործող երիտասարդաց միության անդամ եմ, մենք շատ հաճախ ենք նման ակցիաներ կազմակերպում: Ես, շփվելով մանկատան երեխաների հետ, հասկանում եմ նրանց հոգեվիճակը: Նրանք ամեն մեկի մեջ փորձում են հայր կամ մայր տեսնել: Երբ նայում ես նրանց աչքերին, զգում ես նրանց մեկուսացվածությունը: Մենք` երիտասարդներս, ոչ թե պետք է, այլ որպես հայազգի երիտասարդ, որպես սիրով լեցուն քրիստոնյա պետք է ուշադրություն դարձնենք մատաղ սերնդին, որպեսզի նրանք կարողանան այս բարդ կյանքում իրենց ուրույն տողը գտնեն` ազատվելով կոմպլեքսներից և թերարժեքության զգացումից:
    ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՄ ՁԵՌՆԱՐԿԴ:
    Միայն, թեպետ չեմ հասցրել գրառումները կարդալ, միգուցե արդեն կա առաջարկը, լավ կլինի մի կոնկրետ օր և կոնկրետ տեղ պայմանավորվենա և սկսենք այդ գործը:
    ԱաԱաաաա չկամ էլ : Կներես չդիմացա, բայց էտ արդեն եղել պրծելա: Լավ կլիներ կարդայիր գրառումները լոլ
    Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!... ՔՈՒԻԶ

  9. #174
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Բարեգործական ծրագիր

    Իսկ ինձ չեն հիշել...
    Բայց դա կարևոր չի, ես հո իրենց հիշում եմ:
    Կարծում եմ մեր հաջորդ քայլերից մեկը պետք է լինի նրանց գրադարանի հարստացումը (եթե ունեն այդպիսին), կամ ստեղծումը (եթե չունեն): Հանրամատչելի, հետաքրքիր, ուսուցողական ու պարզ գրքերով պետք է փորձել լցնել նրանց կենցաղը:

    Հետո նրանց ասեղնագործության, ատաղձագործության, այլ արվեստների ու արհեստների համար անհրաժեշտ պարագաներով է պետք ապահովել, ավելացնել ունեցած պաշարը: Նրանց դա էլ պետք այնքան, ինչքան հագուստն ու սնունդը:

    Չեմ կատակում նաև համակարգիչներ գնելու հետ կապված: Ի՞նչ վատ կլինի որ: Ուղղակի չգիտեմ, «թափներս» կհերիքի՞, թե՞ ոչ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #175
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարեգործական ծրագիր

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Կարևորը ցաբկություն կա Արտ ջան:
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  11. #176
    Pro Wisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ!!!
    Տարիք
    36
    Գրառումներ
    537
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Re. Բարեգործական ծրագիր

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կատակում նաև համակարգիչներ գնելու հետ կապված: Ի՞նչ վատ կլինի որ: Ուղղակի չգիտեմ, «թափներս» կհերիքի՞, թե՞ ոչ
    Հմմ... :
    Windows XP նորմալ (բառի բուն իմաստով ) «քաշող» կոմպ՝ մինիմում գոնե մի
    Intel Pentium 3 (700Mhz, 128Mb, ODD, FDD, 6.4 GB, 4Mb video, Sound, Lan) = ~ 35000 AMD
    Monitor 15" կամ Monitor 17" ~ 15000-20000 AMD
    Total Cost = ~50000 - 55000/ per computer (չհաշված կռիսներն ու կլավան )
    Դէ գոնե մի 5 կոմպ = ~ 250000 - 275000 AMD (չհաշված UDP լարերը և սվիչը )
    250000-275000 / 20 = 12500 - 13750 AMD (մեկ անձին՝ 20 հոգուց՝ օրինակի համար) - ԸԸըըըըը՝ գուցե ժամանակն է հովանավորներ փնտրել... : Չէ, իրոք բան եմ ասում, եթե հովանավոր լինի վերջ՝ սաղ լավ կլինի :
    Հ.Գ. Փնտրում ենք հովանավորներ :
    Հ.Գ.2 Բոլոր ապրանքային նշանները պատկանում են իրենց լիցենզիոն տերերին , բոլոր գները ներկայացված են ՀՀ դրամով և ներառում են ԱԱՀ-ը :
    Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!... ՔՈՒԻԶ

  12. #177
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Բարեգործական ծրագիր

    Wisper, ամեն ինչը հաշվարկից է կախված: Հո այսօր չենք որոշելու գնել ու վաղը գնենք: Օրինակ մարդիկ կան, որ ափսոսում են, որ ամառվա ընթացքում չեն կարող նորից կրկնել միջոցառումը: Այսինքն նրանք պատրաստ են ամառվա ընթացքում ասենք մի քանի անգամ օրինակ 2000-5000 դրամ տալ: Այդ գումարները գցում են կասսայի մեջ ու սպասում ասենք ձմռանը, արդյունքում հավաքվում է կլորիկ գումար, որը ձմռանն արդեն հավաքում ենք ու ինտեգրալ գումարը բավարարում է խնդիրը լուծելուն:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 24.05.2007, 00:30:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #178
    Pro Wisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ!!!
    Տարիք
    36
    Գրառումներ
    537
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Re. Բարեգործական ծրագիր

    Հմմմ... : Լավ էլ հաշվարկ ես անում Արտակ ջան : Իհարկե, քո ասած ձևով էլ կլինի...
    Իսկ հովանավորի համար մտածելն էլ վատ չեր լինի՝ դէ գոնե ձեռքի հետ մտածենք...
    Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!... ՔՈՒԻԶ

  14. #179
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարեգործական ծրագիր

    ԱՄՆ-ում հին համակարգիչները մարդիկ դեն են գցում և հնարավոր է ձրի կամ սիմվոլիկ գնով դրանց ձեռք բերել։ Ես դրանցից կուղարկեի Հայաստան, բայց իմ կարծիքով տրանսպորտի փողը ավելի շատ կլինի քան համակարգչի գինը։ Դրա համար մոտս մի հարց առաջացավ։ Հայաստանում հին համակրգիչներ դեն քցող չկա՞։ Ավելի էժան չի՞ լինի եթե փորձեք հավաքել հին և օգտագործած համակարգիչներ նորը գնելու փոխարեն։

  15. #180
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարեգործական ծրագիր

    Հենց նոր շարունակեցի գրառումներն ընթերցելը և տես, որ արդեն դուք իրականացրել եք ծրագիրը:Չ Ինչ վատ է, որ ես ուշացա: Խնդրում եմ, երբ նորից կազմակերպելու լինեք, ինձ նամակով տեղյակ պահեք: Հնարավո՞ր է արդյոք:
    Խնդրում եեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեե մմմ.....
    Ես քեզ անպայման կասեմ
    Կարծում եմ մեր հաջորդ քայլերից մեկը պետք է լինի նրանց գրադարանի հարստացումը (եթե ունեն այդպիսին), կամ ստեղծումը (եթե չունեն): Հանրամատչելի, հետաքրքիր, ուսուցողական ու պարզ գրքերով պետք է փորձել լցնել նրանց կենցաղը:
    Հա՛, դա շատ կարևոր է:
    Հետո նրանց ասեղնագործության, ատաղձագործության, այլ արվեստների ու արհեստների համար անհրաժեշտ պարագաներով է պետք ապահովել, ավելացնել ունեցած պաշարը: Նրանց դա էլ պետք այնքան, ինչքան հագուստն ու սնունդը:
    Լիովին համաձայն եմ: Նրանք պետք է որ լավ ձեռքի շնորհք ունենան Գուցե կարողանանք նաև նրանց պատրաստած իրերի ցուցահանդես-վաճառք կազմակերպել

    Չեմ կատակում նաև համակարգիչներ գնելու հետ կապված: Ի՞նչ վատ կլինի որ: Ուղղակի չգիտեմ, «թափներս» կհերիքի՞, թե՞ ոչ
    Սրա հետ կապված մի առաջարկ ունեմ: Կարող ենք ֆոնդ ստեղծել, և ով երբ կարողանա, գումար ներդնի: Կարծում եմ, որ մի տարի հետո հնարավոր կլինի նաև համակարգիչներ գնել
    Ի դեպ, իսկ ամռանը չե՞նք կարող որոշակի միջոցառումներ կազմակերպել առանց երեխաներին դուրս հանելու: Ուղղակի գնանք նրանց մոտ…

Էջ 12 26-ից ԱռաջինԱռաջին ... 2891011121314151622 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բարեգործական ծրագիր 3
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 04.11.2017, 23:58
  2. Բարեգործական ծրագիր 3
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 29.07.2016, 18:44
  3. Բարեգործական ձեռնարկ - անհրաժեշտ է ձեր օգնությունը
    Հեղինակ՝ armeninio, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 08.02.2014, 09:32
  4. Բարեգործական ծրագիր 2
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 113
    Վերջինը: 03.05.2012, 15:35
  5. «Արի տուն» բարեգործական ծրագիր
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 11
    Վերջինը: 12.01.2011, 10:30

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •