Դե լավ, ոնց ավելի լավ եք համարում, նենց էլ անենք։ Կարևորը երեխաներին ուրախացնենք։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ինչ արած .. երբ որ գիտես ` երեխայի դեմքին այդ ծիծաղը տարին մեկ է հայտվում ...
Ավելացվել է 4 րոպե անց
Ավելացվել է 5 րոպե անց
11:00 - Հավաք
11:30 Շարժ դեպի մանկատուն
12:00 Մակատնից շարժ դեպի գազանանոց
12:30 ԳԱԱԱԱԶԱՆՆԱԱԱԱՆՆՈՑԱԱԱ
14:00 Պիկնիկ
14:30 Զբոսանք ժամանց և այն
16:00 Շարժ մանկատուն
16:30 Շարժ ելքային դիրք
17:00 Ինչ որ Մի Սրճարանի անկում
Մոտավոր սենց եմ պատկերացնում իսկ դուք ?
Վերջին խմբագրող՝ Root: 07.05.2007, 14:46: Պատճառ: Գրառման ավելացում
Գազանանոցից հետո պիկնիկն ու զբոսանքը որտե՞ղ է լինելու։ Թե՞ հենց գազանանոցում։ Հարմար տեղ գիտե՞ք։ Ես գազանանոցում վաղուց չեմ եղել ու դրա համար չգիտեմ. տենց հարմար տեղ այնտեղ կա՞։
Էս մեկը չհասկացա, թե ինչ էր նշանակում։
Ավելացվել է 1 րոպե անց
Հա, մեկ էլ հատուկ մեզ համար միկրոավտոբու՞ս ենք վարձելու, թե՞ օգտվելու ենք հանրային տրանսպորտից։
Վերջին խմբագրող՝ Արշակ: 07.05.2007, 14:55: Պատճառ: Գրառման ավելացում
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Բարև Ձեզ
Հարգելիներս, միտքն իսկապես շատ լավն է, բայց հաշվի առեք որ կան մադիկ որոնք ցանկանում են ամեն կերպ աջակցել, սակայն Հայաստանում չեն գտնվում: Կարծում եմ հաշվի բացումը ճիշտ միտք էր, որը կարելի է կատարել Webmoney, YandexMoney և այլ համաշխարհային վճարման համակարգերում:
Փորցից ելնելով ՝ կասեմ որ հանրային տրանսպորտ նպատակահարմար չէ: 32+ հոգու համար 2 միկրոավտոբուսը գտնում եմ լիովին բավարար է: Գազանանոցում մեծ դժվարությամբ բայց հարմար տեղեր կգտնենք
Իսկ ինչ վեևաբերվում էր սրճարանին... ետ մենք ենք սրճելու վերջում ակցիայից հետո
Ավելացվել է 9 րոպե անց
Այո, այդ նպատակով համատեղ ջանքերով շուտով կբացենք հաշվեհամար կամ կօգտագործենք որևէ մեկիս հաշիվը:
Վերջին խմբագրող՝ Root: 07.05.2007, 16:23: Պատճառ: Գրառման ավելացում
Ողջույն Ակումբցիներ,
Շատ ուրախ եմ որ ակումբում կան ակտիվ երիտասարդություն, որը պատրաստ է քայլեր նախաձեռնել երեխաների առօրյան և ապագան բարելավվելու համար
Մենք մի խումբ երիտասարդներ ենք, որոնց անտարբեր չեն սոցիալական արդի խնդիրները։
Մեր նպատակներներն են մանկան տների ինչպես նաև սոցիալական անապահով երեխաների առօրյան և հետագա կյանքի բարելավում, հակիրճ ներկայացնեմ ծրագիրը`
1)Սոցիալ Ինտեգրում ՝ Երեխաների սոցիալ ինտեգրումը ի շնորհիվ ցուցահանդեսների կազմակերպում, նամակագրական կապ հաստատելու երեխաների և այլոց միջև ինչպես նաև հնարավորինս չափ հաճախակի այցեր:
2)Կրթական՝ ներգրավվել մասնագետների, որոնք կուսուցանեն անհրաժեշտ և արդի գիտելիքներ հետագայում աշխատատեղ փնտրումը հեշտացնելու համար:
3)Արվեստ՝ նպաստել երեխաների ակտիվ մշակույթաին կրթմանը
4)Տեղեկացում՝ տեղեկացնել հասարուկոթյանը երեխաների առօրյա հոգսերի, նրանց տաղանդների և հնարավորույթուների մասին
Այս Հինգշաբթի օրը պատրաստվում է այց Երևանի Նորքի գիշերօթիկ օժանդակ դպրոց, որտեղ բնակվում են 124 երեխա, տնօրենի խոսքերով երեխաների համար անհրաժեշտ են` շարժողական (գնդակ, թենիս) խաղալիքներ ինպես նաև լեգոներ կամ նման խաղալիքներ։
Կարծում եմ անհրաժեշտե կենտրնոցնել ուժերը գլոբալ խնգիրներ լուծելու համար:
Մանրամասն ինֆորմացիա կարողեք ստանալ http://alice.1majorhost.com կամ կարող եք կապնվել ինձ հետ 093 31 43 53 հեռախոսահամարով կամ ICQ # 71537566։
Վարդան.
...
Ներկա պահին ունենք հետևյալ ռեսուրսները `
1. dvgray
2. Master Armen
3. Network.am
4. Root
5. էս_ինչ_սոված_եմ
6. Ուլուանա
7.aniko
8. Annushka
9. Artgeo
10 Cassiopeia
11. Firegirl777
12. John
13. lili-4
14. Manon
15. Wisper
16. Արշակ
17. Կարեն ջան
18. քաղաքացի
18 հոգի որոնք այս կամ այն ձևով պատրաստ են աջակցել ծրագրին, կոչ եմ անում մնացածին միանալ մեզ...
Խորհրդակցելով Ուլուանայի և Root-ի հետ, որոշվեց.
Կանխիկ գումարի հավաքագրման գործողությունները վստահել Ուլուանային:
Իսկ արտասահմանցի բարեգործների համար ԱՄՆ դոլարով փոխանցումների համար բացված է հաշվեհամար, որի տվյալները կարող եք գտնել կից ֆայլում:
Առաջին ակցիայի համար նախատեսված ծախսերի հաշվարկը, ինչպես նաև հանգստյան օրվա պլանավորումը ընթացքի մեջ է: Այն ավելի ուշ կներկայացվի ձեզ:
Հ.Գ. Յուրաքանչյուր հավաքույթից հետո կկատարվի հաշվետվություն:
Հ.Հ.Գ. Մի խնդրանք ևս, բոլոր նրանք, ովքեր պատրաստ են գումարով աջակցելու և ում վրա կարող ենք առաջին ակցիայի համար հույս դնել, խնդրում եմ նամակ գրել Ուլուանային, որպեսզի հաշվարկվի նվազագույն գումարը ըստ յուրաքանչյուր մասնակցի:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 08.05.2007, 13:08:
Որոշվեց.
Կախված կազմակերպչական հանգամանքներից, ֆինանասական կողմն ապահովելու ժամանակահատվածից, ակցիան ամենայն հավանականությամբ կիրականացվի եկող շաբաթվա վերջում, կամ մայիսի 25-ի կողմերը (կախված մանկատան ադմինիստրացիայի որոշումից): Օրը հավելյալ կնշվի:
Ակցիայի իրականացման համար կատարվել է հետևյալ նախահաշիվը հաշվարկված մանկատան 20 սանի, 2 դաստիարակի և մեր մոտ 10 ներկայացուցիչների համար).
Գազանանոցի մուտքի տոմս - առավելագույնը 5000 դրամ
Տրանսպորտային ծախսեր (2 միկրոավտոբուս) - առավելագույնը 12000 դրամ
Ուտելիք (մեկ անձի համար մոտ 400 դրամ հաշվարկով) - առավելագույնը 14000 դրամ
Քաղցրեղեն (մեկ անձի համար մոտ 250 դրամ հաշվարկով) - առավելագույնը 9000 դրամ
Ընդհանուր ծախսը կազմում է` 40000 դրամ:
Ակնկալվում է նվազագույնը 1000 դրամի ներդրում :
Նախապես շնորհակալություն :
Ավելացվել է 1 րոպե անց
Շնորհակալություն Root-ին, նախաձեռնության, հաշվարկների և մնացած ամեն օգնության համար
Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 08.05.2007, 13:51: Պատճառ: Գրառման ավելացում
վայ շատ լավ ծրագիր է
ես երեխաներ շատ եմ սիրում և մի փոքր փորձ ունեմ
ինչով կարող եմ, կաջակցեմ
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ