User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ցանկանում եք մասնակցել ծրագրին ?

Քվեարկողներ
44. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո և պատրաստ եմ ֆինանսական օժանդակություն ցույց տալ

    18 40.91%
  • Այո

    24 54.55%
  • Ոչ

    0 0%
  • Գժվե՞լ ես, Root

    2 4.55%
Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 385 հատից

Թեմա: Բարեգործական ծրագիր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Pro Wisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ!!!
    Տարիք
    36
    Գրառումներ
    537
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Re. Բարեգործական ծրագիր

    Մեջբերում Hay-Qristonya-ի խոսքերից Նայել գրառումը
    Root ջան, ես եթե 100000 ձեռք ունենայի, պիտի եդքանով էլ համաձայն լինեի Շատ լավ միտք է
    Ես ինքս Երևանի Ս. գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում գործող երիտասարդաց միության անդամ եմ, մենք շատ հաճախ ենք նման ակցիաներ կազմակերպում: Ես, շփվելով մանկատան երեխաների հետ, հասկանում եմ նրանց հոգեվիճակը: Նրանք ամեն մեկի մեջ փորձում են հայր կամ մայր տեսնել: Երբ նայում ես նրանց աչքերին, զգում ես նրանց մեկուսացվածությունը: Մենք` երիտասարդներս, ոչ թե պետք է, այլ որպես հայազգի երիտասարդ, որպես սիրով լեցուն քրիստոնյա պետք է ուշադրություն դարձնենք մատաղ սերնդին, որպեսզի նրանք կարողանան այս բարդ կյանքում իրենց ուրույն տողը գտնեն` ազատվելով կոմպլեքսներից և թերարժեքության զգացումից:
    ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՄ ՁԵՌՆԱՐԿԴ:
    Միայն, թեպետ չեմ հասցրել գրառումները կարդալ, միգուցե արդեն կա առաջարկը, լավ կլինի մի կոնկրետ օր և կոնկրետ տեղ պայմանավորվենա և սկսենք այդ գործը:
    ԱաԱաաաա չկամ էլ : Կներես չդիմացա, բայց էտ արդեն եղել պրծելա: Լավ կլիներ կարդայիր գրառումները լոլ
    Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!... ՔՈՒԻԶ

  2. #2
    . . . Hay-Qristonya-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.09.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարեգործական ծրագիր

    Մեջբերում Wisper-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱաԱաաաա չկամ էլ : Կներես չդիմացա, բայց էտ արդեն եղել պրծելա: Լավ կլիներ կարդայիր գրառումները լոլ

    Ի տարբերություն քեզ, մարդիկ ինձ առաջարկեցին իրենց օգնությունը:
    Բարձրանում ենք աստիճաններով, որպեսզի հասնենք Աստծուն, սակայն հաճախ չենք նկատում, որ այդ աստիճանը բռնել է հենց ինքը` Աստված...

  3. #3
    Pro Wisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ!!!
    Տարիք
    36
    Գրառումներ
    537
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Re. Բարեգործական ծրագիր

    Մեջբերում Hay-Qristonya-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի տարբերություն քեզ, մարդիկ ինձ առաջարկեցին իրենց օգնությունը:
    Ես նույնպես կարող եմ օգնել քեզ՝ որոշակի բաներում էլի...
    Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!... ՔՈՒԻԶ

  4. #4
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարեգործական ծրագիր

    Ողջույն համախոհ ակումբցիներ !

    Հիշեցնեմ որ Հունիսի 2–ին ժամը 11:30 Նուբարաշենից երեխաները կժամանեն բուսաբանական այգի:

    Մասնակիցներին Խնդրում ենք լինել ստույգ նշված ժամին այգու մուտքի դիմաց, տոմսի արժեքն է 100 դրամ:
    Երեկ տնօրինությունից տեղեկացանք որ ամառային արձակուրդներին 100 երեխաներից 50-ը գնում է բարեկամների, ծնողների, հարազատների մոտ, իսկ մնացած երեխաները մնում են գիշերօթիկում ամբողջ տարվա ընթացքում:
    Ուստի նրանք էլ ավելի սիրո կարիք ունեն: Խնդրում ենք լինել շատ ուշադիր:
    Երեխաները 8- 13 տարեկան են: Սիրում են նկարել, խաղալ, զբոսնել, շփվել:
    Բուսաբանական այգում ծառերի փչակներում բնակվում են սկյուռիկներ:Այգին հարուստ է բուսականությամբ , բուրավետ ծաղկունքով ու թարմությամբ:
    Համոզված եմ մեծ բավականություն կստանան թե երեխաները թե մենք մասնակիցներս:
    Քանի որ այգու մուտքը և տրանսպորտը երեխաների համար անվճար է՝ մեր բոլոր ներդրումները ծախսվելու են երեխաների օրը հետաքրքիր դարձնելու համար։



    Կհանդիպենք Հունիսի 2-ին ժամը 11։30 ին
    Վերջին խմբագրող՝ Grieg: 30.05.2007, 13:10:
    ...

  5. #5
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարեգործական ծրագիր

    KHT-ի նվիրած պրինտերը դեռևս թիվ 2 օժանդակ դպրոց չի տարվել՝ համակարգիչ-պրինտեր միացման լարի բացակայության պատճառով… Մոտակա օրերս այդ հարցով ևս կզբաղվեմ:

  6. #6
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարեգործական ծրագիր

    Այժմ մի փոքր տպավորությունների մասին.
    Հեռուստացույցի "հանձնման" արարողությանը ներկա էին Ուլուանան, Վազգենը, Kita-ն, Apsara-ն և ես: Սպասվածին հակառակը տնօրենը՝ պարոն Ղազարյանը սպասում էր մեզ… Արժանացանք ջերմ ընդունելության: Երեխաները դասասենյակներում դասերն էին պատրաստում, հետևաբար չտեսան, թե ինչպես ներս տարանք հեռուստացույցը: Երբ տնօրենի հետ "ձևական արարողությունները" վերջացրեցինք, տնօրենը որոշեց մեզ ցույց տալ դպրոցի կարի արհեստանոցը և կոշիկի արհեստանոցը… Այնտեղ տեսանք երեխաների ձեռագործ աշխատանքները՝ ձևած ու կարած հագուստը, ինչպես նաև կոշիկները, որոնք տղաները կարում կամ վերանորոգում էին… (տղաների կարած կոշիկները աղջիկներն են հագնում): Այնուհետ տեսանք այգին, որը երեխաներն են մշակում, ինչպես նաև տեսանք նրանց ճաշարանը… Երբ միջանցք մտանք, երեխաների մի մասը դասերը պատրաստելուց հետո իջնում էր բակ՝ խաղալու: Նրանք մեզ տեսնելով ջերմորեն ողջունեցին մեզ (գրկախառնություններ, համբույրներ) և հետաքրքրվեցին, թե արդյոք հեռուստացույցը տարել ենք… Անչափ ուրախացան իմանալով, որ իրոք արդեն հեռուստացույց ունեն: (Հուսով ենք, այդ ուրախությունը կարճ չի տևի):

    Տնօրենի հետ քննարկելով մեր ապագա անելիքները ահա թե ինչ պլաններ առաջացան.
    Քանի որ նմանատիպ հաստատություններում սանիտարական պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն, ուստի նրանց մոտ ոջիլի խնդիր միշտ էլ եղել է: Ուստի դրանից ելնելով ( հանկարծ չմտածեք, թե ուզում եմ ձեզ տանել, որպեսզի նրանց գլուխների ոջիլներն ու անիծները մաքրեք) տնօրենը ասեց, որ ցանկալի է մի վարսավիր լինի, ով աղջիկների մազերը կկտրի: Ուստի կոչ ակումբցիներին.

    Հարգելի ակումբցիներ, եթե կա ձեր մեջ վարսավիր, կամ թեկուզ վարսավիրի աշակերտ, և ով պատրաստ է իր մեկ օրը նվիրել երեխաներին ու առանց վճար կտրել նրանց մազերը, ապա խնդրում եմ, արձագանքեք…

    Ֆորումի Leyla անդամը իր պատրաստակամությունն էր հայտնել միջոցառումների հետ կապված պարի դասեր տալ երեխաներին: Միգուցե սեպտեմբերի 21-ին նմանատիպ միջոցառում կկազմակերպվի, որտեղ կպարեն հենց Leyla-ի "աշակերտները" (եթե իհարկե փոխհամաձայնություն լինի):

    Ավելացվել է 5 րոպե անց
    Եվ մեկ հանգամանք ևս, եթե կարողանանք օգնել դպրոցի աշխատակազմին, որ սեպտեմբերի 21-ի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումը նորմալ կազմակերպվի, ապա ՇԱՆԹ հեռուստաընկերությունից համաձայնություն կա գալ և նկարահանել տվյալ միջոցառումը, ռեպորտաժի կերպով այն ցուցադրել, որը, կարծում եմ ավելի մեծ օգնություն կլինի այդ դպրոցին (քանզի նրանց մասին կիմանան շատ ավելի շատերը, քան ներկայումս գիտեն) և մի փոքրիկ գովազդ էլ մեզ համար
    Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 11.09.2007, 12:29: Պատճառ: Գրառման ավելացում

  7. #7
    . . . Hay-Qristonya-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.09.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարեգործական ծրագիր

    Չեք պատկերացնի` որքան եմ ուրախանում կարդալով և տեղեկանալով ձեր աշխատանքի մասին: Իրոք որ Աստվածահաճո գործ եք կատարում և ամենաքիչը օրհնվում եք (չգիտեմ` ով ինչպես կընդունի խոսքերս): Բայց չեք պատկերացնի, թե ինչքան եմ ափսոսում, որ որևէ կերպ չեմ կարողանում մասնակից դառնալ, հիմնականում ժամանակի պատճառով: Բայց գոնե հոգով հաստատ ձեզ հետ եմ:
    Ապրե'ք: Շարունակե'ք և էլ ավելի զորացե'ք ձեր նախագծում, և Աստծո օրնությունն էլ իհարկե միշտ ձեր գործերում և ձեզ վրա լինի:

    P.S. Հուսամ մի օր ես էլ կկարողանամ միանալ ձեզ:
    Բարձրանում ենք աստիճաններով, որպեսզի հասնենք Աստծուն, սակայն հաճախ չենք նկատում, որ այդ աստիճանը բռնել է հենց ինքը` Աստված...

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բարեգործական ծրագիր 3
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 04.11.2017, 23:58
  2. Բարեգործական ծրագիր 3
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 29.07.2016, 18:44
  3. Բարեգործական ձեռնարկ - անհրաժեշտ է ձեր օգնությունը
    Հեղինակ՝ armeninio, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 08.02.2014, 09:32
  4. Բարեգործական ծրագիր 2
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 113
    Վերջինը: 03.05.2012, 15:35
  5. «Արի տուն» բարեգործական ծրագիր
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 11
    Վերջինը: 12.01.2011, 10:30

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •