Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!...ՔՈՒԻԶ
Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!...ՔՈՒԻԶ
Ողջույն համախոհ ակումբցիներ !
Հիշեցնեմ որ Հունիսի 2–ին ժամը 11:30 Նուբարաշենից երեխաները կժամանեն բուսաբանական այգի:
Մասնակիցներին Խնդրում ենք լինել ստույգ նշված ժամին այգու մուտքի դիմաց, տոմսի արժեքն է 100 դրամ:
Երեկ տնօրինությունից տեղեկացանք որ ամառային արձակուրդներին 100 երեխաներից 50-ը գնում է բարեկամների, ծնողների, հարազատների մոտ, իսկ մնացած երեխաները մնում են գիշերօթիկում ամբողջ տարվա ընթացքում:
Ուստի նրանք էլ ավելի սիրո կարիք ունեն: Խնդրում ենք լինել շատ ուշադիր:
Երեխաները 8- 13 տարեկան են: Սիրում են նկարել, խաղալ, զբոսնել, շփվել:
Բուսաբանական այգում ծառերի փչակներում բնակվում են սկյուռիկներ:Այգին հարուստ է բուսականությամբ , բուրավետ ծաղկունքով ու թարմությամբ:
Համոզված եմ մեծ բավականություն կստանան թե երեխաները թե մենք մասնակիցներս:
Քանի որ այգու մուտքը և տրանսպորտը երեխաների համար անվճար է՝ մեր բոլոր ներդրումները ծախսվելու են երեխաների օրը հետաքրքիր դարձնելու համար։
Կհանդիպենք Հունիսի 2-ին ժամը 11։30 ին![]()
![]()
Վերջին խմբագրող՝ Grieg: 30.05.2007, 13:10:
...
KHT-ի նվիրած պրինտերը դեռևս թիվ 2 օժանդակ դպրոց չի տարվել՝ համակարգիչ-պրինտեր միացման լարի բացակայության պատճառով… Մոտակա օրերս այդ հարցով ևս կզբաղվեմ:
Այժմ մի փոքր տպավորությունների մասին.
Հեռուստացույցի "հանձնման" արարողությանը ներկա էին Ուլուանան, Վազգենը, Kita-ն, Apsara-ն և ես: Սպասվածին հակառակը տնօրենը՝ պարոն Ղազարյանը սպասում էր մեզ… Արժանացանք ջերմ ընդունելության: Երեխաները դասասենյակներում դասերն էին պատրաստում, հետևաբար չտեսան, թե ինչպես ներս տարանք հեռուստացույցը: Երբ տնօրենի հետ "ձևական արարողությունները" վերջացրեցինք, տնօրենը որոշեց մեզ ցույց տալ դպրոցի կարի արհեստանոցը և կոշիկի արհեստանոցը… Այնտեղ տեսանք երեխաների ձեռագործ աշխատանքները՝ ձևած ու կարած հագուստը, ինչպես նաև կոշիկները, որոնք տղաները կարում կամ վերանորոգում էին… (տղաների կարած կոշիկները աղջիկներն են հագնում): Այնուհետ տեսանք այգին, որը երեխաներն են մշակում, ինչպես նաև տեսանք նրանց ճաշարանը… Երբ միջանցք մտանք, երեխաների մի մասը դասերը պատրաստելուց հետո իջնում էր բակ՝ խաղալու: Նրանք մեզ տեսնելով ջերմորեն ողջունեցին մեզ (գրկախառնություններ, համբույրներ) և հետաքրքրվեցին, թե արդյոք հեռուստացույցը տարել ենք… Անչափ ուրախացան իմանալով, որ իրոք արդեն հեռուստացույց ունեն: (Հուսով ենք, այդ ուրախությունը կարճ չի տևի):
Տնօրենի հետ քննարկելով մեր ապագա անելիքները ահա թե ինչ պլաններ առաջացան.
Քանի որ նմանատիպ հաստատություններում սանիտարական պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն, ուստի նրանց մոտ ոջիլի խնդիր միշտ էլ եղել է: Ուստի դրանից ելնելով (հանկարծ չմտածեք, թե ուզում եմ ձեզ տանել, որպեսզի նրանց գլուխների ոջիլներն ու անիծները մաքրեք
) տնօրենը ասեց, որ ցանկալի է մի վարսավիր լինի, ով աղջիկների մազերը կկտրի: Ուստի կոչ ակումբցիներին.
Հարգելի ակումբցիներ, եթե կա ձեր մեջ վարսավիր, կամ թեկուզ վարսավիրի աշակերտ, և ով պատրաստ է իր մեկ օրը նվիրել երեխաներին ու առանց վճար կտրել նրանց մազերը, ապա խնդրում եմ, արձագանքեք…
Ֆորումի Leyla անդամը իր պատրաստակամությունն էր հայտնել միջոցառումների հետ կապված պարի դասեր տալ երեխաներին: Միգուցե սեպտեմբերի 21-ին նմանատիպ միջոցառում կկազմակերպվի, որտեղ կպարեն հենց Leyla-ի "աշակերտները" (եթե իհարկե փոխհամաձայնություն լինի):
Ավելացվել է 5 րոպե անց
Եվ մեկ հանգամանք ևս, եթե կարողանանք օգնել դպրոցի աշխատակազմին, որ սեպտեմբերի 21-ի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումը նորմալ կազմակերպվի, ապա ՇԱՆԹ հեռուստաընկերությունից համաձայնություն կա գալ և նկարահանել տվյալ միջոցառումը, ռեպորտաժի կերպով այն ցուցադրել, որը, կարծում եմ ավելի մեծ օգնություն կլինի այդ դպրոցին (քանզի նրանց մասին կիմանան շատ ավելի շատերը, քան ներկայումս գիտեն) և մի փոքրիկ գովազդ էլ մեզ համար![]()
Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 11.09.2007, 12:29: Պատճառ: Գրառման ավելացում
Չեք պատկերացնի` որքան եմ ուրախանում կարդալով և տեղեկանալով ձեր աշխատանքի մասին: Իրոք որ Աստվածահաճո գործ եք կատարում և ամենաքիչը օրհնվում եք (չգիտեմ` ով ինչպես կընդունի խոսքերս): Բայց չեք պատկերացնի, թե ինչքան եմ ափսոսում, որ որևէ կերպ չեմ կարողանում մասնակից դառնալ, հիմնականում ժամանակի պատճառով: Բայց գոնե հոգով հաստատ ձեզ հետ եմ:
Ապրե'ք: Շարունակե'ք և էլ ավելի զորացե'ք ձեր նախագծում, և Աստծո օրնությունն էլ իհարկե միշտ ձեր գործերում և ձեզ վրա լինի:
P.S. Հուսամ մի օր ես էլ կկարողանամ միանալ ձեզ:
Բարձրանում ենք աստիճաններով, որպեսզի հասնենք Աստծուն, սակայն հաճախ չենք նկատում, որ այդ աստիճանը բռնել է հենց ինքը` Աստված...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ