Շատ լավ միտք է։ Հուսով եմ, որ կհաջողվի բարձր մակարդակով իրականացնել։ Ես էլ պատրաստ եմ իմ համեստ Ֆինանսական ներդրումն անել։ Ժամանակի սղության պատճառով առաջիկա 1-2 ամիսների ընթացքում Ֆիզիկապես մասնակցություն չեմ խոստանում (չնայած չի բացառվում), բայց ավելի ուշ ես էլ մեծ հաճույքով կգամ։
Առաջարկում եմ, որ նաև քննարկենք, թե այդ հանգստի օրերը ինչպես պիտի անցկացնենք երեխաների հետ։ Լավ կլինի, որ բացի ուտել-խմելուց, ուրիշ ավելի հետաքրքիր, բազմազան ու օգտակար շփում էլ լինի։
Ի դեպ, տեղի առումով, ինձ թվում է առաջին անգամվա համար բուսաբանական այգին շատ հարմար է։
Էջանիշներ