Վա՛րդ, քո գրառումը կարդալով՝ մանկատուն այցելելու ցանկություն առաջացավ: Հաջորդ անգամ ե՞րբ եք գնալու: Ժամանակս ահավոր խեղդում է ինձ, բայց եթե մոտակա երկու շաբաթվա ընթացքում Նորքի մանկատուն գնալու լինեք, ձայն հանեք, դասից կպոկվեմ, կմիանամ![]()
կարոտել եք երեխեքին ? եթե հա վաղը գնում ենք միացեք , հավանաբար կշարժվենք 3ին Շրջանայինի լիությանի խանութի դիմացից, 093 31 43 53 Վարդան եթե չգտնեք
...
Ես ինչ "շատ" են այցելելու ցանկացողները![]()
...
Հաայեր , ՏԱՔ ձմեռային շորեր են պետք, մոտ 15-18 տարիքի պատանիների համար: Խնդրում եմ եթե ունեք անտարբեր մի եղեք գրեք պայմանավորվենք վերցնեմ: Մրսում են երեխեքը ջեռուցում գրեթե չկա իսկ առջևում ձմեռ է![]()
...
Վարդան ջան մեկ-մեկ ICQ-ով օնլայն եղիրես էլ կմիանամ քեզ: Դու ասա ես գնամ երեխեքի համար տաք շորիկներ գնելու, թե գումարը քեզ փոխանցեմ, դու կգնես
![]()
մանրամասները. սենյակները գրեթե չեն ջեռուցվում` միակ տաքացնող սարքը տենն է որը բերում և միացնում են 3 ժամ որից հետո այն անջատում և տանում են/այդպես լինելու է նաև ձմռանը/, երեխաները լվացվում են դուրսը, լվացքը նույնպես անում են դուրսը, լողանում են լավագույն դեպքում ամիսը 2 անգամ /քանի որ ջուրը չի հասնում 2րդ հարկ?/..
դե մնացած պայմանների մասին ել չասեմ...
Դայ ջան, երևի ավելի լավ կլինի ուղղակի ծանոթներիցտ հարց ու փորձ անես գուցե ունեն հին վերարկուներ որ չեն օգտագործում, կարծում եմ այդ ճանապարհով ավելի շատ տաք հագուստ կգտնենքՎարդան ջան մեկ-մեկ ICQ-ով օնլայն եղիր ես էլ կմիանամ քեզ: Դու ասա ես գնամ երեխեքի համար տաք շորիկներ գնելու, թե գումարը քեզ փոխանցեմ, դու կգնես![]()
...
Grieg- խնդրում եմ ինձ ասես այդ մանկատան հասցեն և հնարավորության դեպքում ինչպես կարելի է կապվել մանկատան տնօրինության հետ,կարծես թե հնարավոր տարբերակներ եմ գտել նրանց օգնելու համար: կթողնեմ նաև իմ mailը կապ հաստատելու համար [email protected]
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
Վարդան, իսկ էն մյուս մանկատան ջեռուցման մասին ինչ-որ բան պարզեցի՞ք, թե՞ չեք գնացել
Եկել եմ ձեզ գարուն բերեմ
Նորից ձմեռ է, նորից մանկատան փոքրիկների առաջ կանգնում է ցրտի դեմ պայքարի խնդիրը: Անցած տարի գումար հավաքեցինք և ամենաբոբիկների համար ձմեռային կոշիկներ գնեցինք:
Այս տարի նույնպես ուզում եմ կոչ անել բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկություն ունեն օգնել, գումար հավաքենք և նորից կոշիկներ գնենք: Ինչու հատկապես կոշիկներ, քանի որ ես գտա մի խանութ, որտեղից մյուս մանկատների համար էլ են առևտուր անում, նրանք տրամադրում են զեղչեր: Այսպես օրինակ 32-36 համարի ձմեռային տաք կոշիկները մեզ կվաճառեն զույգը 1000 դրամով: Ընդհամենը 1000 դրամ նվիրատվություն և մի փոքրիկ արդեն ձմռանը բոբիկ չի լինի: Բացի այդ երբեք այնքան շատ գումար չի հավաքվում, որ ապահովենք թե կոշիկի, թե վերնազգեստի հարցը: Այնինչ օգտագործված, բայց պիտանի վերնազգեստ կարելի է հավաքել:
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Narinfinity (10.12.2009), Yeghoyan (13.11.2009), Yellow Raven (13.10.2009), Ֆոտոն (16.10.2009)
Էսօր գնացինք հատուկ դպրոց։ Ցավոք երեխաները չկային, միայն տնօրենին տեսանք։ Բայց շատ հաճելի անակնկալ էր սպասում մեզ։ Մեզ այնտեղ երբեք չեն մոռանա, քանի որ այնտեղ պատի մի ստենդի վրա մեր նկարներն ամեն օր կհիշեցնեն մեր մասին։
![]()
Ձմեռ պապիկն այցելում է բոլորին
Ուզու՞մ եք տեսնել մանկատան երեխաների ուրախությունը, երբ Ձմեռ Պապիկը այցելում է իրենց...
Սիրելի բարեկամներ,
Մոտենում են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները, երբ հավաքվում ենք միասին` հարազատների ու մտերիմների ջերմությամբ շրջապատված դիմավորելու Նոր տարին, երբ փոքրիկները սպասում են Ձմեռ պապիկի նվերներին...
Իսկ գիտե՞ք, որ կան մանուկներ, ում Ձմեռ պապիկը չի այցելում: Երեխաներ, ովքեր չգիտեն` ինչ է ընտանեկան ջերմությունը: Փոքրիկներ, ում համար Նոր տարին որևէ հրաշք չունի...
Ուզու՞մ եք օգնել` ամանորյա հեքիաթը իրականություն դարձնելու այս երեխաների համար: Ուզու՞մ եք զգալ, որ ինչ-որ տեղ կան երեխաներ, ում կյանքերում ամանորյա հրաշք է տեղի ունեցել` հենց ձեր շնորհիվ:
Դուք նույնպես կարող եք օգնել երեխաներին: Իսկ միասին ամեն ինչ կարող ենք:
Ավելի քան 5 տարի «Ապագան բաց է» կրթական հասարակական կազմակերպությունը (www.fio.am) կրթական ծրագրեր է իրականացնում մանկատների, հատուկ դպրոցների և կարիքավոր ընտանիքների երեխաների համար: Յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում «Ձմեռ պապիկն այցելում է բոլորին» ակցիայի շրջանակներում մենք ամանորյա հյուրասիրություններ և այցելություններ ենք իրականացնում Երևանի ու մարզերի մանկատների, հատուկ դպրոցների և կարիքավոր ընտանիքների երեխաների համար:
Ինչպե՞ս կարող եք մասնակցել դուք.
- դրամական նվիրատվություն կատարել (ընդամենը 1,000 դրամով դուք կարող եք հոգալ մեկ երեխայի ամանորյա հյուրասիրության և նվերի ծախսերը)*
- օգնել մեզ երեխաների համար կազմակերպվող միջոցառումների ժամանակ
- տարածել այս ակցիայի մասին բարի լուրը
* Ինչպես և ամեն տարի, ամանորյա միջոցառումների հետ կապված աշխատանքները իրականացվելու են թափանցիկ և բոլոր աջակիցների համար հասանելի տարբերակով, իսկ աշխատանքների ավարտից հետո հաշվետվություն է տեղադրվելու մեր կայքում (www.fio.am):
Մասնակցելու և լրացուցիչ մանրամասների համար խնդրում ենք դեկտեմբերի 7-ից մինչև 25-ը դիմել`
«Ապագան բաց է» կրթական հասարակական կազմակերպություն
հասցե` Քաջազնունի 1, 3-րդ հարկ
հեռ.` +[374](10)55-91-26 (14:00-18:00)
կոնտակտային անձ` Սամվել Մովսիսյան +[374](77)62-66-43
էլ.փոստ` [email protected]
Միմիայն թևեր ...
Անսահման թռիչք ...
Ազատություն ...
Apsara (18.12.2009), Yeghoyan (10.12.2009), Yellow Raven (10.12.2009), Երկնային (10.12.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ