կու~կու..
կա օգնելու ցանկացող?
կու~կու..
կա օգնելու ցանկացող?
...
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Ես էլ սպիտակ վերնաշապիկներ ունեմ, բայց 6 հատ միանման չունեմ… եթե որոշեն տարբեր հագնել, 6 հատ կճարվի![]()
Եկել եմ ձեզ գարուն բերեմ
Շնորհակալություն Dayana-ին,Tig-ին, Ափսարա-ին, Mary Yeganyanին և մնացած բոլորին ովքեր երեխաների հետ են~![]()
...
Ժողովուրդ, ուրեմն այսպիսի մի բան կա: Եվրոպայի Հայերի ֆորումներից մեկում մի անգամ առաջարկ եղավ Հայաստանի մանկատան երեխաներին օգնել, բայց քանի ոչ մեկ Հայաստանում վստահելի մարդ չուներ գումար ուղղարկելու համար, ապա ոչ մի բան չստացվեծ:
Վերջերս հիշեցի, որ դուք եք այդպիսի բանով զբաղվում: Իմ կարցիքով Ձեզանից վստահելի մարդ չկա: Հիմա ես իրանց կփորձեմ նույն ֆորումում գտնել, եթե դեռ ցանկանում են նման բան անել, իրանց Ձեր մասին կպատմեմ և կուղարկեմ այստեղ, այսինքն Դար Ակումբ:
Ուրախ գրառում:
Սիրելի ակումբցիներ… Քայլ առ քայլ հասունանում է պահը կրկին անգամ մեր հոգիները հարստացնելու:
Ահա թե ինչպիսի միտք է հասունացել գլխումս: Քանի որ այն գիշերօթիկը, որը մենք հովանավորում էինք, ամառային արձակուրդի պատճառով փակվել է… Առաջարկում եմ այս անգամ ուղղությունը փոքր ինչ շեղել` գնալ կամ ծերանոց Երևանում կամ Գավառ քաղաքի մանկատունը:
Հիմա նշեմ թե ինչու հատկապես Գավառ քաղաքի մանկատուն: Դա արվում է հատկապես մեզ համար, օգտակարն ու հաճելին կհամատեղենք: Այսինքն, եթե գնանք այնտեղ, ապա օրվա երկրորդ կեսին կարող ենք գնալ Սևան ու մեր ժամանցն այնտեղ անց կացնել: (Գավառն ու Սևանն իրար բավական մոտ են):
Սպասում եմ ձեր կողմից առաջարկությունների:
Ի դեպ, նշեմ, որ մոտ մեկ ամիս ժամանակ ունենք, քանի որ ակումբի հարգարժան ադմինը միայն մեկ ամսից կունենա այդ հնարավորությունը` միանալ մեզ, և բացի այդ ուսանողները լիովին կվերջացնեն իրենց քննաշրջանը:
Իսկ այդ մեկ ամիսը կօգտագործվի կազմակերպչական աշխատանքների վրա:
Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 26.05.2008, 10:38:
Հավելեմ նաև, որ ամենայն հավանականությամբ կընտրվի կիրակի օր, որպեսզի աշխատավոր մասսան ևս կարողանա մասնակից լինել:
Շատ լավ միտքա Վերա ջան, ես առաջարկում եմ այս օրերին գնալ ծերանոց, ի դեպ այնտեղի համար էլ շորեր ունեմ, թեկուզ քչով բայց անպայման այցելենք
Իսկ Գավառի մանկատուն համոզված եմ Հայկն ու ես կգանք![]()
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Ես ել եմ ցանկանում միանալ նախաձեռնության կազմակերպմանը և պատրաստ եմ օգնել ֆիզիկապես, հոգեպես և ֆինանսապես, մի խոսքով դա իմ կարևոր ու առաջնային նպատակներից մեկն ա, որ մանկատան երեխաները ուրախանան և գնահատեն իրենց կյանքը, մենք էլ ուրախ կլինենք, որ մեր լուման ենք ունեցել այդ գործում...![]()
Օրերն արդեն ցրտել են, անձրևներ են տեղում ու ակամայից ես հիշում եմ մեր հովհանավորության տակ վերցրած մանկատան երեխաներին, որոնք չունեն ոչ բաճկոններ, ոչ համապատասխան կոշիկներ, ես սկսել եմ հագուստների տեսակավորուը՝ իմ ունեցած հագուստների և մոտակա ժամանակներս այցելելու եմ նրանց, եթե կան ցանկացողներ այցելել կամ օգնել թող արձագանքեն, իսկ եթե չկան, փույթ չէ մենակ կգնամ
Ողջույն
եկեք ասեմ, ինչ խնդիրներ կան, դուք էլ ձեր հերթին տեսեք, որում կարող եք ձեր աջակցուտյունը ցույց տալ
իրար հետ ուժեղ ենք!!
1. Մի անապահով ընտանիքի տաղանդաշատ երեխա, հիանալի ունակություններ ունի, սակայն դաշնամուր չունի, մենք ճարել ենք մի կին, ով պատրաստ է իր Գերմանական դաշնամուրը նվիրաբերել այդ բազմանդամ ընտանիքի զավակին և ով ստիպված է լինում դաշնամուրի պարապմունքների համար գնալ հարևանների տուն պարապելու
Հիմա ես զանգահարեցի 56 04 40 նրանք 18.000 դրամով բանվորներ + 1.800 ճանապարհածախս են ուզում, 2րդ մասսիվի 8րդ հարկից դաշնամուրը 5րդ մասսիվ 1ին հարկ տեղափոխելու համարեթե աջակցեք շատ լավ!!!!
Ասեմ, որ Կանանց Կենտրոնը արդեն տաս հազար դրամ փոխանցել է
2. Նուբարաշենի գիշերօթիկում ապրող Անուշը, ում հայրը լքել է ընտանիքը աչքի պրոբլեմ ունիօպերացիայի համար անհրաժեշտ է գումարԱնուշը չնայած մտավոր հետամնացների հաստատությունում է սովորում,որն է Նուբարաշենի հատուկ դպրոցը, սակայն աչքի է ընկնում իր բարձր ընկալունակությամբ և ուսման հանդեպ իր տենչանքովտույլ չտանք ֆինանսական խնդիրները արգելք հանդիսանան Անուշի հետագա զարգացման գործում!!!
093 640 340 մարիամ
...
Անուշին օգնել հեշտ է, գուցե ինձ համարմ քանզի գիտեմ, որ մանկատան բնակիչներին պետական հիվանդանացոները անվճար են վիրահատում, հիմա հետաքրքիրա սույն գումարը դաստիարակներն են ուզել, թե իսկապես բժիշկները: Լավ ինձ մնում է միայն զանգահարել համապատասխան հիվանդանոց և ճշտել կվիրահատաեն արդյոք նրանք Անուշին անվճար: Ափսոս նշված չէ, թե ինչ տեսակ վիրահատության կարիք կա
Apsara, ճիշտ է ես խնդրին ամբողջ խորությամբ ծանոթ չեմ, բայց կարծեմ Անուշը ենթակա է պետական բուժմանը /պետպատվեր ?!/ այնուամենայնիվ Անուշի մայրի խնդիրների առջև է կանգնել, եթե ցանկանում ես կարող եմ Անուշի մոր հեռախոսահամարը տալ ? կարծում եմ դու այս խնդրում կարող ես շատ օգնել նրան խորհուրդներով, ինիչ կարիքը նա ունի
...
Այդ օրը չորս հասուն մարդիկ՝ Հայկը, Վարդանը, Հերմինեն և ես այցելեցինք մեր մանկությանը, նա սպասում էր մեզ՝ գրկաբաց և ժպտերես, մանուկներով, սև սատանա այգեպան և այլ խաղերով: Կարճ ճիշտ է բայց մանկացանք, հիմա նա իր մանուկների՝ այժմյան իր բալիկների հետ նորից մեզ է սպասում, տեսնես հաջորդներն ո՞վքեր կուզեն մանկանալ և այդ հրաշք պարգևը ստանալ…
Այցելեցինք, սերանդափոխություն է տեղի ունեցել, բայց շուտ մտերմացանք նորեկների հետ, հետո ֆուտբոլ խաղացինք, սև սատանա և այգեպան, իսկ երբ ժամանակն էր գնալ, ոչ մենք ոչ նրանք չէին ուզում բաժանվել, հիշում են բոլոր առաջվա այցելողներին, հարցուփորձ արեցին, հարցրեցին՝ կգա՞ն, ասացի՝ կգա՜ն:
Նկարները Հայկը կտեղադրի
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ