Էխ, Սասուն ջան, չհասկացող ցանկացած մարդ էլ կարող է գալ, ինձ օգնական է պետք, որ այդ գործը մենակով չանեմ, կամ հարցերի ժամանակ նրա օգնությանը դիմեմ (իզուր հո չեն ասում, մի խելքը լավ է, երկուսն ավելի լավ)
Էխ, Սասուն ջան, չհասկացող ցանկացած մարդ էլ կարող է գալ, ինձ օգնական է պետք, որ այդ գործը մենակով չանեմ, կամ հարցերի ժամանակ նրա օգնությանը դիմեմ (իզուր հո չեն ասում, մի խելքը լավ է, երկուսն ավելի լավ)
Բարև~~~
*****************************************************************************************************
Կարող ես ասել երբ եք պատրաստվում գնալ ու ինչ գործ կա անելու, շատ հնարավոր է որ ես կարողանամ արական սեռի մարդ (օգնական) ճարել:![]()
******************************************************************************************************
Հույսերով լի...~~~
Շաբաթ օրը (ժամը դեռ պայմանավորված չէ): Պետք է համակարգիչները խելքի բերել: Ես չեմ տեսել այդ համակարգիչները ու չգիտեմ թե ինչ վիճակի մեջ են ուստի չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ կա անելու:
Խնդրում եմ ժամը և համակարգիչների քանակե ճշտելուց հետո տեղյակ պահեք, քանի որ պոտենցիալ օգնականներ են հայտնվել~~
Առայժմ![]()
Այսօր կրկին այցելեցինք թիվ 2 գիշերօթիկ: Այնտեղ առկա երկու համակարգիչները նորմալ վիճակում են, չհաշված հոսանքի լարերի խնդրի: Իսկ մի համակարգիչը, որը փչացած է, եկող շաբաթվա ընթացքում կհանձնեն ինձ, որպեսզի փորձեմ կարգի բերել:
Հ.Գ. Շնորհակալություն Մարիամին, ում նախաձեռնությամբ ինձ միացան Արտակն ու Գուրգենը, որոնց ևս անչափ շնորհակալ եմ:
Հ.Հ.Գ. Պարոն Ղազարյանը մեզ հրավիրել է թութ ուտելու![]()
Սկսում ենք հաջորդ փուլը՝ հագուստների հավաքագրումը:
Բոլոր նրանք, ովքեր ունեն հագնելու պիտանի, բայց չօգտագործվող հագուստներ և պատրաստ են այն տալու մեր հովանավորյալ սաներին, խնդրում եմ արձագանքել...
Նախապես շնորհակալություն:
Հարգելի' ֆորումցիներ,
Կարծես թե Համլետի մենախոսությունն է այս թեմայում գրված: Ամպագորգոռ բառերից հետո միանգամից լռություն տիրեց: Այդքան էր ձեր “ցանկությունը” օգնության հասնել ձեր սիրո ու օգնության կարոտն ունեցող երեխաներին: Լավ, այս ծրագիրը ստիպողական չէ ու Աստված ձեզ հետ:
Ինձ հիմա միայն մեկ հարց է հետաքրքրում` երեկ ինձ են հանձնել դպրոցի համակարգիչներից մեկը, որը փչացած է (ամենայն հավանանակությամբ նրա սնուցման բլոկն է շարքից դուրս եկել, քանի որ հոսանք չի մտնում մեջը): Համաձայն եք գազանանոցի ակցիայից հետո մնացած գումարի մի մասը հատկացնեմ այն կարգի բերելու համար:
Շնորհակալություն արձագանքելու և ինչու չէ, նաև չարձագանքելու համար:
Հարգանքներով` Վերոնիկա
Ես համաձայն եմ, մյուսների մասին չեմ կարող ասել![]()
Ես էլ ...
Ժողովուրդ ամեն մեկդ որ տանը մի հատ լավ նաեք .. հազար ու մի մանրուք կգտնեք .. կլավիատուռա սնուցման բլոկ .. և այլն ... հավաքեք տանք երեխեքին
Համակարգչի վերանորոգման վրա եղած գումարը ծախսելուն կողմ եմ, մնացածը տեսնենք…
բացակայությանս ընթացքում էս թեմայում էնքան շատ եք գրել, որ էդ բոլորը դեռ պիտի կարդամ։
Ավելացվել է 1 րոպե անց
Տանը մի հատ ավել ստեղնաշար կա կարծեմ։ Եթե պետք կգա բերեմ։
Վերջին խմբագրող՝ Արշակ: 15.06.2007, 10:45: Պատճառ: Գրառման ավելացում
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ես էլ CD-R դիսկավոդ ունեմ նորմալ աշխատող: Կարողա՞ պետք գա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ