Մեկը մեկից լավ առաջարկներ եք անումԿարծում եմ, Բյուրակնի առաջարկն էլ վատը չի՝ ինչու՞ սպասել մինչև հաջորդ ուս. տարի: Դժվարն առաջին փորձն էր: Հիմա արդեն ամեն ինչ շատ ավելի հեշտ ու սահուն կընթանա
![]()
Մեկը մեկից լավ առաջարկներ եք անումԿարծում եմ, Բյուրակնի առաջարկն էլ վատը չի՝ ինչու՞ սպասել մինչև հաջորդ ուս. տարի: Դժվարն առաջին փորձն էր: Հիմա արդեն ամեն ինչ շատ ավելի հեշտ ու սահուն կընթանա
![]()
Հաջորդ անգամ ինձ նույնպես տեղեկացրեք ես կփորձեմ ֆինանսապես օժանդակել
Cassi... i am proud of you..
Ասեմ ավելին , ցավը նա է , որ երբեմն տեսնում էի այդ մանկատան երեխաներից ոմանց փողոցում մուրացիկությամբ զբաղվելիս, օրական 2000 դրամից պակաս տուն բերողը , երկուշաբթի կապտած աչքերով ու կապտուկնրով էր դասի ներկայանում ....
Այո ... նողկալի մարդիկ շատ կան աշխարհում , պաշտպանեցեք ու սիրեցեք այդ երեխաներին, որոնք փոքրուց դաստիարակել են հատուկ փողոցի համար ... Նույն ինքը Համլետ Ղազարյանը իր ուժերին ներածի չափով մոլեգին պայքարում է այդ երևույթի հետ:
Կարող ես չկասկածել, ակումբականները անպաայման քեզ տեղյակ կպահեն, բայց ավելի մանրամասների համար պարբերաբար հետևի թեմաներին:
Առաջին անգամ ինձ էլ չհիշեցին , երկրորդ անգամ իրար մեջ ճապոնացի ձյաձյա էին ասում , 3 անգամից Ընկեր Դավիթ ու ետպես էլ մնացի ...
Ինչ վերաբերվում է գրադարանին, ապա դա կարելի է ճշտել տնօրենից, ինձ թվում է աղքատիկ գրադարան պետք է որ ունենան:
Chuk, կարող ես նախաձեռնել էսպիսի մի ակցիա ... գրքերի հանգանակում , ակումբի անունից հիմնականում ակումբի անդամների մասկացությամբ գումարած բոլոր այն անհատներն ու կազմակերպությունները որոնք կցանկանան օժանդակել ակումբին այդ գործում:
Գրքերը կարելի է հավաքել մեկ կամ երկու շաբաթ ապա միկրոավտոբուսով տեղափոխել գիշերօթիկ:
Շատ կարևոր է նաև հումք մատակարարել նրանց .... ինչպես նշեցիր ասեղ, թտելեր և այլն ... այդ երեխաներից շատ շատերը զրկված են բարձրագույն ուսում ստանալու հնարավորությունից , միակ ճանապարհը հետագա ապրուստի ... դա արհեստին վարժ տիրապետելն է ... այս տեսանկյունից այդ հարցը շատ կարևոր է ... պետք է ուղղիներ մշակել:
Ինչ վերաբերվում է համակարգչին ...
Դա էլ կարելի է որոշակի ձևով կազմակերպել ... օրինակ .. ես տանը ունեմ ասենք 2 հատ հին բայց աշխատող ստեղնաշար... մաս առ մաս կարելի է հավաքել ... չունեցած մասերը կարելի է հետո գնել ... կամ էլ ամեն մի ակցիայի իրականցման ժամանակ /ես հուսով եմ շարունակական կլինի / պահուստային Ֆոնդ ձևավորել , ինչպես Բյուրը նշեց, և որոշակի գումար պահել համակարգիչ գնելու համար , 2-3 ամիս հետո հաստատ P3 + Monitor կգնեք: Քանի որ ստիպված ենք ապավինել միայն մեզ /են ՔԵԶ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ գոռացողները կարծես կորան ես հարցում/ , ապա այդ ծրագիրը պետք է իրականցվի փուլ առ փուլ:
Ահա մի ֆինասների հայթայթման ձև , սակայն փորցից ելնեով ասեմ ... ահավոր բարդ պրոցես է , աշխատում է միայն սփյուռքահայերի շնորհիվ այն էլ տուրիստական ամիսներին:
Ամռանը պարզապես երեխաները սփռված են հանրապետությունով մեկ ... նրանց կապող օղակը դպրոցն է, ցանկալի կլիներ նրանց հանգիստը կազմակերպել ամառը , բայց պրակտիկ տեսանյունից շատ բարդ է:
Էստեղ գերադասում են անմիջապես աղբը գցել քան թե բարեգործություն անել ....
Ի միջիայլոց, եթե կան հին ԼափԹոփներ կարող ես եկացող գնացողի հետ ուղարկել .. եղածը 2կիլոգրամ է, ինձ թվում է կհամաձայնեն իմանալով նպատակը:
Ամեն դեպքումկարդում եմ Ձեր գրառումները , ու անկեղծորեն ուրախանում եմ ...
Մարդկությունը դեռ ողջ է ... ու ինչպես ասում էր Ձեր այցելած գիշերօթիկ դպրոցի վաղուց ավարտած մի սան ... Ոչնիչ, մեր գիշերօթիկում էլ մի օր փուչիկ կստանան ու այդ ժամանակ ...
Լոլ: Կարդում էի գրածտ և ծիծաղում: Հայաստանում դրությունն այնպիսինն է, որ էստեղ դէն նետվող համակարգիչներից ամենահզորը օրինակի համար IBM XT՝ որը նույնիսկ Windows 98 չի կարողանա նորմալ քաշել...![]()
:
Իսկ ԱՄՆ-ում օրինակի համար վաճառում են սիմվոլիկ գներով Պենտիում 3 համակարգիչներ ու պրիչոմ բրենդ՝ այն էլ ոչ թե հատով, այլ կիլոգրամով լոլ![]()
:
Ավելացվել է 2 րոպե անց
Հա մոռացա ասել, որ նախորդ գրառմանս մեջ տեղ գտած հաշվարկները վերաբերվում էին օգտագործված համակարգիչներին, այլ ոչ թե նոր![]()
Վերջին խմբագրող՝ Wisper: 24.05.2007, 11:07: Պատճառ: Գրառման ավելացում
Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!...ՔՈՒԻԶ
Հենց նոր հեռախոսային խոսակցություն ունեցա Համլետ Ղազարյանի հետ, պայմանավորվեցինք եկող շաբաթվա ընթացքում հանդիպել ու զրուցել նրանց կարիքների մասին…![]()
Ողջույն~
Կարող եմ կիսվել արդեն իսկ կատարած այցելություններից հավաքած ինֆորմացիայով
Քանի որ երեխաները զբաղվում են ասեղնագործությամբ, կար ու ձևով, հուլունագործությամբ, բրնձագործությամբ, նկարչությամբ, թավշյա թղթերով, բույսերով կոմպոզիցիաներ հավաքելով ուստի նրանց անհրաժեշտ են համապատասխան պարագաներ:
Կրթությունը էլ Ավելի զարգացնելու , կատարելագործելու համար լավ կլիներ որ այն շարունակվեր , խորացվեր:
Որպեսզի հետագայում նրանք ապահովվեին աշխատանքով և կարողանային հոգալ իրենց կյանքի ծախսերը: Սա էլ հասակարության մեջ ինտեգրման մի ձև է:
2.կտրուկ անց հիգիենայի:
Գիշերային հերթապահի հետ խոսելիս, նա ասաց, որ երեխաները խիստ պահանջ ունեն սպիկատեղենի....ու պետության կողմից յուրաքանչյուր երեխային հատկացված չափաբաժին ջուրը բավարար չէ:
ինչպես նաև բարձրացանք երեխաների ննջասենյակը, երկար զզնելուց հետո պարզվեց, որ անձրև եղանակներին դուրսը քիչ է տարբերվում ներսից, կտուրը վերանորոգված չէ, ուստի կա զգալի խոնավության առկայություն...
շարունակեմ ?.................
ու ասեմ, որ դա միակ գիշերօթիկը չէ որ հագեցած է բազմաթիվ հարցերով, .... ,
կան հենաշարժողական պրոբլեմներով, խորը լսողության և տեսողության խանգարումներով, քաղցկեղով հիվանդ երեխաների , ինչպես նաև մսուր մանկապարտեզ տարիքի ծնողազուրկ երեխաների մանկատներ,...,
ինչպես տեսնում ենք գործ շատ կա անելու, բայց մեր միջև եղած ցանկությունն էլ շատ է ....նման խնդիրները փոքր ինչ մեղմացնելու և կյանքն ավելի ուրախ դարձնելու համար...
Իսկ պոտենցիալ կա, ուղղակի պետք է այն կենրոնացնել լույսի ուղղությամբ, այնպես չէ?
p.s. Այս հարցերը քննարկվել են տնօրենի, երեխաների, դաստիրակների հետ....
Չնայած գիշերօթիկներում արձակուրդներ են, բայց այցելությունները շարուկավում են դեպի...
Իսկ մանկատանը "պրագրիվատել" կա՞, եթե կա ես հեքիաթների ձայնագրությամբ պլաստինկաներ ունեմ, վերջերս նաև հետաքրքրվում եմ դրանք թվայնացնելով, եթե ստացվի նաև սիդիներ կլինեն, եթե նհրաժեշտ լինի, կարող եմ փոխանցել
Նոր ակումբում թրև գալուս ժամանակ հանդիպեցի մի հրաշալի ստեղծագործության ու ակամա գտա այս թեմայի ու գաղափարի սկզբնաղբյուրը (ակումբի շրջանակներում): Խոսքս lili-4-ի Ցանկապատից այն կողմ գեղեցիկ պատմվածքի մասին է:
Այդ թեման ու պատմվածքը գտնելուց հետո ուզում եմ շնորհակալություններիս ավելացնեմ ևս մի քանիսի անունը՝ lili-4-ի անունը, հրաշալի պատմվածքի ու մարդկանց ոգեշնչելու համար, Անահիտի, Վեռայի, Բյուրի ու այդ թեմայում մյուս գրառում անողների անունները, ովքեր թեմայից ոգեշնչված այրվում էին փոքրիկների համար ինչ-որ մի լավ բան անելու ցանկությունից ու Root-ի, որ իր կոնկրետ իրականացման նախաձեռնությամբ նրանց ու ուրիշներին հնարավորություն տվեց այդ ինչ-որ մի բանն անել: Բոլորդ ապրեք: Բոլորդ կեցցեք: Իզուր չի, որ սիրում եմ ՁԵԶ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այդ օրվա ընթացքում ունեցած բոլոր դրական զգացողությունների ու անմոռանալի ապրումների մասին երկար բարակ գրել իսկապես հնարավոր չէ։Ուղղակի չեմ կարող նկարագրել, թե ինչ բավարարվածություն էինք զգում բոլորս մանկատնից վերադառնալիս։
Համոզված եմ, որ հույզերը շատ ավելի առատ էին, քան հնարավոր էր արտահայտել...
Մի խոսքով, կարծում եմ, որ ամեն ինչ շատ ավելի բարեհաջող ստացվեց, քան մենք կարող էինք պատկերացնել։ Ե՛վ դաստիարակները, և՛ տնօրենը բավական բարեհամբույր ու հոգատար մարդիկ էին։ Ես շատ ուրախ եմ, որ այդ երեխաները այդպիսի մարդկանց ձեռքում են, որովհետև իրոք սրտացավ վերաբերմունք նկատեցի։ Երեխաների վերաբերմունքն էլ նրանց նկատմամբ համապատասխան էր։
Լուրջ եմ ասում, ես չէի պատկերացնում, որ դաստիարակի ու սաների միջև կարող են այդ աստիճանի ջերմ ու մտերմիկ հարաբերություններ լինել։
Նախաձեռնությունը հաստատ կարելի է հաջողված համարել։Ինձ էլ երեկ զանգեց Տաթևիկը։
Նաև ասաց, որ Վերա քույրիկին էլ է զանգել։ Հարցրեց՝ ինչու չէի եկել, իսկ ես գործեր ունեի, չէի կարող գնալ, թեև շատ էի ուզում...
Հետո հարցրեց՝ բա ե՞րբ կգաք։ Ասեցի, որ հետո անպայման կգանք։
![]()
Ըհը, որ Ակումբ էլ կարողանան մտնել, չէ՞։Անպայման արժե։
Դե, քիչ-քիչ մի բան կանենք, էլի։ Կարևորը՝ սկիզբն արդեն դրել ենք, մնում է՝ հետ չկանգնենք, ու շատ բան կկարողանանք անել, համոզված եմ։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Միանում եմ քեզ Chuk - այս ընթացքում միշտ հիշում էի, որ lili-4-ի այդ գեղեցիկ ու հրաշալի ստեղծագործությունից հետո խոսք գնաց նման ծրագիր իրականացնելու մասին, ավելի ճիշտ Root-ի կոնկրետ առաջարկը հետևեց և կարծում եմ, որ բոլորի անունների կողքին արժե նշել նաև lili-4-ի անունը...
Շնորհակալություն քեզ lili-4 - գուցե այդ ստեղծագործությունդ գրելուց չէիր էլ պատկերացնում, որ այն կարող է նման գեղեցիկ շարունակության հիմք հանդիսանա, բայց ինչ էլ լինի՝ միտքը չի կորչում ու վաղ թե ուշ, այս կամ այն կերպ այդ սերմերը ժամանակին ծիլեր են տալիս, աճում ու ծաղկում...
Անձամբ ներկա չլինելով այդ ակցիային, բայց նաելով նկարները զգում եմ, որ մի լավ բան է կատարվել և ուրախանում եմ այդ մտքի գիտակցումից: Կրկին ու կրկին շնորհակալությունս եմ ուզում հայտնել այդ ծրագրին այս կամ այն կերպ աջակցող բոլոր մարդկանց և հույսով եմ, որ այն շարունակական բնույթ կկրի ու կավելանա նաև այդ երեխաներին աջակից ու նեցուկ լինող մեր բարեկամների շարքը, որպեսզի իրականացվեն այն գեղեցիկ ու անհրաժեշտ ծրագրերը, որոնց մասին գրել են մեր Ակումբցիներն այս թեմայում:
Ուրախ եմ, որ Ակումբում կան մարդիկ, ովքեր կարող են տալ, ձեռք մեկնել դիմացինին՝ օգնության կարիք զգացող մեկին, որից որևէ կերպ չի կարելի փոխհատուցում սպասել՝ զուտ նրա ժպիտն ու նրա լավ լինելը ակնկալելով՝ ինչը կրկին անգամ խոսում է այդ մարդու մեծահոգի լինելու ու սիրտ ունենալու մասին ու միայն նման մարդիկ կարող են հասկանան, թե ի՞նչ է երջանկությունը, քանզի նրանք են միայն գտնում ու հասկանում թե ինչ է դա:
Պլատոնի այս խոսքի սկզբում կարելի էր ավելացնել անշահախնդիր բառը՝ ինչը հավանաբար մեծ փիլիսոփան նկատի ունեցել է անշուշտ.
Պլատոն
<<Անշահախնդիր աշխատելով ուրիշների երջանկության համար, մենք գտնում ենք մեր սեփականը>>:
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Սահակ ջան երևի ուշադիր չես կարդացել գրածս կամ ես եմ սխալ արտահայտել ասելիքս.Նկատի ունեի, որ կարելի էր ավելացնել "անշահախնդիր" բառը, ինչը տրամաբանորեն նշանակում է, որ բնագրում չկար ու իմ կարծիքով կարելի էր ավելացնել... Այս թեմայի նախորդ էջում կարող ես տեսնել նաև հենց իմ գրառման մեջ այդ մտքի ճիշտ մեջբերումն առանց իմ այդ "անշահախնդիր" բառի ավելացման... լավ շատ չերկարացնեմ, անցած...Պլատոնի այս խոսքի սկզբում կարելի էր ավելացնել անշահախնդիր բառը՝ ինչը հավանաբար մեծ փիլիսոփան նկատի ունեցել է անշուշտ.
Պլատոն
<<Անշահախնդիր աշխատելով ուրիշների երջանկության համար, մենք գտնում ենք մեր սեփականը>>:![]()
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Ժո՛ղ, իմ ծանոթներից մեկն ինձ մեյլ է ուղարկել: Ուզում եմ այստեղ տեղադրել: Մեջբերում եմ. «Հունիսի 2-ին էլ Բուսաբանականում ընկերուհիս ինչ-որ միջոցառում է ուզում
կազմակերպել Նուբարաշենի մանկատան երեխաների համար, ու իրան կամավորներ են պետք»: Եթե ցանկացողներ կան, էջի ներևում նշված մեյլին կարող եք գրել:
Ու մեկ էլ մի հայտարարություն է ուղարկել
Բարև երեխեք ջան:
Միացեք մեզ, եկեք օգնենք մանկատան երեխաներին:
Ուզւմ եմ տեղեկացնել, թե ինչ է անհրաժեշտ նրանց.
Սա այն է, ինչ որ նյութական է`
- Խաղալիք
- Շոր
- Կոշիկ
- Նոր սպիտակեղեն
- Գրքեր
- Մանկական հեքիաթներ ….. ~~ նկարազարդ, գունազարդ
- Գրենական պիտուքներ
- Գրքեր մանկավարժների /ինչպես հեշտությամբ դասավանդել հայերեն լեզու, էթիկայի կանոններ/
- Սցենարներ` տոն օրերի բեմականացման համար
- Պարահանդեսային գունագեղ, զվարճալի շորեր
- Բնության, կենդանիների մասին ֆիլմեր, մուլտֆիլմեր
- Կտոր~~~~~ երեխաները լավ ձեռագործ են անում
- Թել, ասեղ
Ինչպես նաև պատրաստում են գոգնոցներ, խաղալիքներ, գոբելեն: Եթե ցանկացողներ կան, կարող են օգնել երեխաների վաճառել իրենց ձեռքի աշխատանքները, կամ ինքներս գնել…
Իսկ եթե ինչ-որ բան մնաց, կարող եք դուք ավելացնել
Եվ խնդրում ենք փոխանցել այս ամենի մասին ձեր ընկերներին, քանի որ համոզված ենք` մեզ միացողներ շատ կլինեն~
Հլա որ այսքանը
Շուտով լույս կտեսնի վեբ կայքը, որտեղ ավելի մանրամասն կծանոթանանք յուրաքանչյուրիս առաքելության հետ` կապված Հայաստանի անօթևան, ծնողազուրկ, օգնության կարիք ունեցող մանուկների հետ :
Եղեք կապի մեջ
Ամենաջերմ մաղթանքներով
Ամենալուսավոր մտքերով
Մարիամ
right227[at]gmail[dot]com
010 617912
Ավելացվել է 6 րոպե անց
Կամ էլ դիմեք ֆորումի նախշունին:Ոնց հասկացա, հենց նա է Մարիամը
![]()
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 26.05.2007, 07:34: Պատճառ: Գրառման ավելացում
Ես ուզում եմ մասնակցել։ Ակումբից էլ ո՞վ կգա հետս։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ