User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ցանկանում եք մասնակցել ծրագրին ?

Քվեարկողներ
44. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո և պատրաստ եմ ֆինանսական օժանդակություն ցույց տալ

    18 40.91%
  • Այո

    24 54.55%
  • Ոչ

    0 0%
  • Գժվե՞լ ես, Root

    2 4.55%
Էջ 1 26-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 385 հատից

Թեմա: Բարեգործական ծրագիր

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բարեգործական ծրագիր

    Ուզում եմ հանդես գալ մի առաջարկությամբ:
    Եկեք կազմակերպենք մի բարեգործական ծրագիր ՝ կապված մանկատան երեխաների հետ: Նախկինում ես ինքս կազմակերպել եմ նման միջոցառումներ այլ հայրենասեր-կամավորների հետ միասին...
    ծրագիրը պարբերաբար իրականցվում է ամեն ամիսը մեկ
    Ծրագրի իմաստը հետևյալն է ՝
    ընտրում ենք կոնկրետ մի մանկատուն և ամեն անգամ կազմակերպում 20 երեխաների մեկօրյա հանգիստը .. ասենք օրինակ ... այցելություն գազանանոց կամ բուսաբանական այգի կամ ժամանցի այլ վայրեր…
    Մանկատան երեխաները հիմնականում փակված են 4 պատի մեջ և ունեն են ոչ բավրար շփում հասարկության հետ , այս առումով գովելի կլիներ եթե ակումբի անդամները հետաքրքրություն ցուցաբերեին ծրագրի հանդեպ:
    Ուզում եմ իմանալ ակումբի անդամների ընդհանուր տրամադրվածությունը այդ առաջարկի նկատմամաբ:

  2. #2
    Pro Wisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ!!!
    Տարիք
    31
    Գրառումներ
    537
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Re. Բարեգործական ծրագիր

    Հալալա : Շատ լավ միտք էր : Իրոք, նրանք ունեն հասարակության հետ շփվելու կարիք: Ի դեպ, շատ մարդիկ էլ չեն կարողանում նորմալ շփվել երեխաների հետ... չափից ավել լուրջ ու մռայլ են լինում հիմնականում... : Մի խոսքով լավ միտքա, իսկ կոնկրետ ո՞ր մանկատան մասինա խոսքը, թե՞ դեռ որոշված չի: Ինչևէ, ժող միացեք...
    Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!... ՔՈՒԻԶ

  3. #3
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարեգործական ծրագիր

    Շատ հետաքրքիր առաջարկ է ու ողջունելի: Բայց մի դիտողություն : Եթե իսկապես այս մտադրությունը դառնա իրականություն, հաշվի առեք մի շատ կարևոր հանգամանք. երբեք չի կարելի, առավել ևս այդպիսի վայրերում, նման ծրագիրն իրականացնել մի քանիսի համար: Չե՞ք կարծում, որ այդ ընտրության ժամանակ կկատարվի անձի նկատմամբ ոչ ցանկալի խտրականություն: Ինչո՞վ մեղավոր կլինի այն երեխան, որ չի ընդգրկվի այդ ծրագրի շրջանակում: Հասկանում եմ, որ 20 երեխա ընտրվում է ոչ մեծ խումբ կազմելու համար, բայց կարելի է դա իրականացնել 20 -ական խմբերով՝ բոլորի համար: Կարծում եմ, որ կգտնվեն կամավորներ, որոնք իսկապես մի փոքրիկ ջերմություն իրենց հոգուց կտան այդ երեխաներին:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարեգործական ծրագիր

    Մեջբերում lili-4-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հետաքրքիր առաջարկ է ու ողջունելի: Բայց մի դիտողություն : Եթե իսկապես այս մտադրությունը դառնա իրականություն, հաշվի առեք մի շատ կարևոր հանգամանք. երբեք չի կարելի, առավել ևս այդպիսի վայրերում, նման ծրագիրն իրականացնել մի քանիսի համար: Չե՞ք կարծում, որ այդ ընտրության ժամանակ կկատարվի անձի նկատմամբ ոչ ցանկալի խտրականություն: Ինչո՞վ մեղավոր կլինի այն երեխան, որ չի ընդգրկվի այդ ծրագրի շրջանակում: Հասկանում եմ, որ 20 երեխա ընտրվում է ոչ մեծ խումբ կազմելու համար, բայց կարելի է դա իրականացնել 20 -ական խմբերով՝ բոլորի համար: Կարծում եմ, որ կգտնվեն կամավորներ, որոնք իսկապես մի փոքրիկ ջերմություն իրենց հոգուց կտան այդ երեխաներին:
    Քանի որ նշեցի որ նման ծրագրերի կազմակերպման փորց ունեմ, ասեմ Ձեզ որ նշված հարցի վերաբերյալ մենք ևս մտած էլ ենք… Կոնկրետ վերցնենք օրինակ Նորք-Մարաշի մանկատունը, որը ունի 60 սան: Յուրաքանչյուր ամիս մենք ծրագիրը իրականացնում էինք տարբեր 20 հոգի երեխաների համար... ի զարմանս մեզ ... երեխաները խանդով չէին վերաբերվում .. հասկանում էին որ մեր միջոցներով ենք կազմակերպել .. բայցի այդ գոյություն ուներ հերթի հասկացողություն .. ամեն 3 ամիսը մեկ յուրաքանչյուր խումբ մեկ անգամ հնարավորություն էր ստանում 1օրյա հանգիստ վայլել .... հիմնականում 20 հոգի թվի ընտրությունը կապված էր ֆինանսական և մարդկային ռեսուրսների սղության հետ ... գումարած դրան փոքր խումբը ավելի կառավարելի էր քան մեծը:
    Ամեն դեպքում... անձամբ ես գտնում եմ, որ ավելի լավ է կազմակեպել ամեն ամիս և 3 ամիսը մեկ հնարավորություն տալ մի երեխայի ուրախություն ու ջերմություն ստանալ քան թե ....... ավտոմեքենաներով շրջել փողոցներով երաժշտություն միացնել ու գոռալ քեզ համար Հայաստան....

  5. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,020
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարեգործական ծրագիր

    Իսկապես շատ լավ միտք է։ Շատ լավ կլինի։ Մեծ ուրախությամբ կմասնակցեմ։ Եկեք իրոք կպնենք այս գործին ու մի կարգին բան անենք։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարեգործական ծրագիր

    Մեջբերում Root-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ նշեցի որ նման ծրագրերի կազմակերպման փորց ունեմ,
    Շատ լավ գործ եք հանձն առել:
    Ապրեք!!!

    Ինչ-ինչ պատճառով չեմ կարող մասնակցել անմիջականորեն, սակայն մեծ ուրախությամբ կմասնակցեի ֆինանսապես:
    Եթե դեմ չէք այսպիսի տարբերակին, ապա arca.am online վճարային համակարգում այդ նպատակի համար կարելի է հատկացնել մի վիրտուալ նպատակային հաշիվեհամար, որի վրա կարելի է հավաքել գումարը: Ով ինչքան կարող է:

  7. #7
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարեգործական ծրագիր

    Ա՛յ գովեստի արժանի առաջարկ, ապրես Root , վերջապես կարելի է տեսականից անցնել գործնականի:

  8. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. Բարեգործական ծրագիր

    Շատ լավ միտք է,
    կարելի է ասել Առաջարկություններ և դիտողություններ բաժնի` ուզերների կողմից առաջարկված հազվագյուտ իսկապես օգտագկար առաջարկություններից է,

    Քվերակել եմ առաջին տարբերակին, բայց մի վերապահումով`
    ֆինանասական օժանդակություն կցուցաբերեմ, բայց ցավոք ժամանակային սղության պատճառով
    ֆիզիկապես մասնակցություն չեմ կարող ունենալ

    բացի այդ առաջարկում եմ քվերկությունը "բացել", որպեսզի առաջարկությունը կյանքի կոչելու կազմակերպչական աշխատանանքերի ժամական կոնկրետ պարզ լինի թե որ անդամներ հետ պետք է կապ հաստատել

  9. #9
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարեգործական ծրագիր

    Հիանալի բարեգործություն է: Ցավոք ես խոսք չեմ տալիս ֆինանսական օգնություն ցույց տալ, քանի որ ես ընդամենը 1 շաբաթ է ինչ աշխատում եմ և չգիտեմ աշխատավարձիս սահմանները: Եթե ինձ վճարեն այնքան, որքան ինձ բավարարի (շատ չեմ ուզում՝ քիչ) ես 100% պատրաստ եմ ֆինանսապես օգնելու: Ամեն դեպքում կոպեկներն էլ են օգուտ, ուրախ կլինեմ, ամեն կերպ աջակցեմ:

  10. #10
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,708
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարեգործական ծրագիր

    Երկու ձեռքով կողմ եմ, պատրաստ եմ հնարավորությանս սահմաններում անել ամեն ինչ:
    Հ.Գ. Գնալով ավելի ու ավելի եմ սիրում Root-ին

  11. #11
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,723
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարեգործական ծրագիր

    Շատ լավ միտք էր, ես էլ ուրախությամբ կմասնակցեմ:

  12. #12
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,708
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարեգործական ծրագիր

    Ի՞նչ ֆինանասավորման մասին է խոսքը: Ամեն անգամ հանդիպումների ժամանակ յուրաքանչյուրս ամենաքիչը առնվազն 1000 դրամ ծախսում ենք որևէ օբյեկտում նստելու ժամանակ: Միթե այդ 1000 դրամը հատկացնելով նման պիկնիկի չենք կարող այդ ֆինանասավորման "հախից գալ": Մանավանդ եթե հաշվի առնենք, որ բավական շատ անդամներ գալիս են հանդիպման: Կարող ենք մի հանդիպումը հենց այդպիսի պիկնիկի ձևափոխել:

  13. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարեգործական ծրագիր

    Հարգելիներս

    անչափ շնորհակալ եմ, որ արձագանքեցիք առաջարկությանս, հուսով եմ շահագրգիռ անդամների քանակը դեռ կավելանա:
    Որպեսզի տեսականը իրոք չմնա թղթին առաջարկում եմ հստակեցնել մի շարք խնդիրներ:

    1. Որ մանկատունը;
    Ռեսուրսների սղության պատճառով ցավոք մենք կարող ենք մեզ թույլ տալ "հովհանավորել" միայն մեկ մանկատուն: Բոլոր մանկատներն էլ Հայաստանում կարիք ունեն այսօր օգնության, սակայն ես ավելի հակված եմ կարծել, որ մեր թիրախը պետք է հանդիսանա դրանից ամենավատթարագույն վիճակում գտնվողները: Այսպես օրինակ Նորք-Մարաշի մանկատունը ավելի գերադասելի թիրախ է քան ասենք Փարաքարի կամ Էրեբունու մանկատները:

    2. Ինչքան ֆինանսներ պետք է հավաքել:
    Ինչպես արդեն սիրելի Կասեոպեան նշեց 1000 դրամը մեր շատերի համար մեկ սրճարանի գումար է: Ոչ մեկս էլ պարտադրված չէ ...ամեն մեկը թող կատարի իր ներդրումը իր հնարավորության սահմաններում ` լինի դա ֆինանսական ռեսուրս է թե մարդկային ...Հավատացնում եմ Ձեզ 20 երեխայի 1 օրյա հանգիստը կազմակերպելու համար մեծ ֆինանսներ հարկավոր չեն: Բացի այդ, եթե կլինեն մարդիկ որոնք աշխատում են որևէ կազմակերպությունում ու հնարավորություն ունեն ներգրավել հովանավորչական միջոցներ, միայն ողջունելի կլինի;

    3. Ինչպես սկսել ...
    Առաջարկում եմ ստեղծել գործադիր խորհուրդ: Այսպես օրինակ 3 հոգուց բաղկացած խորհուրդը կստանձնի բոլոր կազմակերպչկան հարցերը, օրինակ ՝ շահագրգիռ անդամների ցուցակագրում և ֆինանսների հավաքագրում, մանրամասն ժամային կտրվածքով ժամանցային օրվա մշակում, կապ անդամների և մանկատան հետ:

    Շատ կուզենայի լսել Ձեր կարծիքը վերոհիշյալ առաջարկությունների վերաբերյալ:

  14. #14
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,251
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարեգործական ծրագիր

    100% ձեր հետ եմ. մանավանդ, որ վաղուցա գազանանոց չեմ գնացել . ես ու Բյուրը ոտով կգանք, մարդա 1100 կդնենք

  15. #15
    Լիարժեք անդամ Կարեն ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.02.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    40
    Գրառումներ
    101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարեգործական ծրագիր

    Ողջունում եմ նման նախաձեռնությունը:
    Իմ հնարավորությունների սահմանում կօգնեմ ձեզ:
    Մաֆիան անմահ է

Էջ 1 26-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բարեգործական ծրագիր 3
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 04.11.2017, 23:58
  2. Բարեգործական ծրագիր 3
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 29.07.2016, 18:44
  3. Բարեգործական ձեռնարկ - անհրաժեշտ է ձեր օգնությունը
    Հեղինակ՝ armeninio, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 08.02.2014, 09:32
  4. Բարեգործական ծրագիր 2
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 113
    Վերջինը: 03.05.2012, 15:35
  5. «Արի տուն» բարեգործական ծրագիր
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 11
    Վերջինը: 12.01.2011, 10:30

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •