User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Ջուբրան Խալիլ Ջուբրան

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Way ջան, էս Ջբրանի արևելահայերեն թարգամոնթւոյւնը նորույթու՞ն ա, որտե՞ղ կարող ենք գտնել ամբողջական: Որովհետև ես ծանոթ եմ արմտահայերեն թարգմանությանը, բայց արևելահայերենին նոր եմ հանդիպում:
    Շինարար ջան, արևելահայերենով ամբողջական թարգմանություն որքան որ ես գիտեմ, չկա, իսկ սրաքն վերցրել եմ Հրաչյա Ամիրյանի առակների գրքերից: Բայց որքան կցնականայի "Մարգարեն" արևելահայերենով լավ թարգմանված տեսնել :

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (15.05.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Շինարար ջան, արևելահայերենով ամբողջական թարգմանություն որքան որ ես գիտեմ, չկա, իսկ սրաքն վերցրել եմ Հրաչյա Ամիրյանի առակների գրքերից: Բայց որքան կցնականայի "Մարգարեն" արևելահայերենով լավ թարգմանված տեսնել :
    Դե կարելի է ակումբի անգլիագետներին առաջարկել, մեծ գործ արած կլինեն

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (15.05.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՋԵԲՐԱՆ ԽԱԼԻԼ ՋԵԲՐԱՆ
    հատված "Մարգարեն" էսսեից
    թարգմ.` Հ.Ա

    ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՔԻ ՄԱՍԻՆ

    Նորից խոսեց քրմուհին և խնդրեց.
    _ Ասա’ մեզ Բանականության և Կրքի մասին:
    Եվ ասաց նա ի պատասխան.
    _ Հաճախ ձեր հոգին մարտադաշտ է, որում բանականությունը և կամքը
    պատերազմում են կրքերի և մղումների դեմ:
    Օ, եթե ես կարողանայի խաղաղարար դառնալ ձեր հոգում,
    եթե ինձ հաջողվեր ձեր մասնիկների տարաձայնությունն ու
    հակառակորդությունը դարձնել մեղեդի և միասնություն:
    Բայց ես ինչպե՞ս հասնեմ դրան, եթե հենց դուք ինքներդ
    ձեր բոլոր մասնիկները սիրող խաղարար չդառնաք:
    Ձեր բանականությունն ու կիրքը ծովում լողացող
    ձեր հոգու ղեկն ու առագաստն են:
    Եթե ձեր առագաստներն ու ղեկը կոտրված են, դուք կարող եք
    քշվել ալիքներից ու լողալ հոսանքով կամ անշարժ կանգնել բաց ծովում:
    Քանզի բանականությունը, երբ այն միայնակ է իշխում, սահմանափակող ուժ է.
    իսկ միայն կիրքը բոց է, որն այրում է ինքն իրեն:
    Դրա համար էլ թող ձեր հոգին բանականությանը բարձրացնի կրքի գագաթին,
    որ նա կարողանա երգել. եվ թող նա կրքին ուղղորդի բանականությամբ,
    որպեսզի ձեր կրրքը ապրի՝ ամեն օր վերածնվելով, և Փյունիկի պես մոխիրներից հառնելով:
    Ես կուզենայի, որ դուք ձեր կամքն ու ձեր մղումները
    համարեիք երկու թանկագին հյուր ձեր տանը:
    Չէ՞ որ դուք հյուրերից մեկին ավելի շատ պատիվներ չեք տա մյուսի համեմատ. քանզի նա, ով ավելի ուշադիր է մեկ հյուրի հանդեպ, երկուսի սերն ու վստահությունն էլ կորցնում է:
    Երբ դուք նստում եք բլուրների միջև, արծաթափայլ բարդիների զով ստվերում՝
    հեռավոր դաշտերի ու մարգագետինների հետ կիսելով խաղաղությունն ու անդորրը, այդժամ թող ձեր սիրտը լռության մեջ շշնջա. «Աստված հանգստանում է բանականության մեջ»:
    Երբ փոթորիկը պայթի և հզոր քամին սկսի ճոճել անատառի ծառերը, իսկ որոտն ու կայծակը ազդարարեն երկնքի վեհությունը, այդժամ թող ձեր սիրտը երկյուղած բացականչի. «Աստված շարժվում է կրքի մեջ»:
    Եվ քանի որ դուք շնչառություն եք Աստծո աշխարհում
    եվ տերև եք Աստծո անտառում, դուք ևս հանգստացեք բանականության մեջ
    եվ շարժվեք կրքի մեջ:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (20.11.2011), Ripsim (20.11.2011), Sambitbaba (12.12.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ջեբրան Խալիլ Ջեբրանի ասույթներից

    Յոթ անգամ ես գարշեցի իմ հոգուց.
    Առաջին անգամ, երբ տեսա, որ նա նվաստացավ՝ բարձունքների հասնելու համար։
    Երկրորդ անգամ, երբ նկատեցի, որ նա կաղում է հաշմվածների ներկայությամբ։
    Երրորդ անգամ, երբ նրան դժվարի ու հեշտի միջև ընտրության հնարավորություն տրվեց և նա ընտրեց հեշտը։
    Չորրորդ անգամ՝ երբ նա չարիք գործեց և ի արդարացումն իրեն ասաց, որ ուրիշներն էլ են այդպես վարվում։
    Հինգերորդ անգամ՝ երբ նա իր թուլության պատճառով համբերելով՝ համբերությունը որպես ուժ ներկայացրեց։
    Վեցերորդ անգամ՝ երբ նա քամահարանքով շրջվեց այլանդակ դեմքից՝ չհասկանալով, որ դա իր դեմքերց մեկն է։
    Եվ յոթերորդ անգամ՝ երբ նա գովերգ էր երգում և կարծում էր, թե դա արժանիք է։
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (07.01.2013), Sambitbaba (05.01.2013), Հայկօ (04.01.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •