Անկեղծորեն չէի սպասում, որ Vardabooyr–ի հերթական թեման նվիրված կլինի Խալիլ Ջեբրանին՝ այս՝ հիրավի վիթախարի մասշաբների մտածողին, միստիկին ու փիլիսոփային։ Մի քանի մտքեր ունի նա, որոնք ինձ խիստ դուր են գալիս՝ իրենց դիպուկությամբ ու փիլիսոփայական խորքով։ Դրանց մասին գուցե մի օր գրեմ և գուցե այլ բաժիններում, այլ կոնտեքստում։ Սակայն որ այս մտածողի գործերի հայտնությունը ակումբում երևույթ է, դա փաստ է։ Հիանալի գործ ես անում Vardabooyr, ողջունում եմ գործդ ու գոյությունդ ընդհանրապես ու ակումբում՝ մասնավորապես։
Էջանիշներ