User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Ջուբրան Խալիլ Ջուբրան

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #5
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ՋԵԲՐԱՆ ԽԱԼԻԼ ՋԵԲՐԱՆ/սիրո մասին

    «Մարգարեն» Էսսե
    (հատվածներ)

    Այդժամ Ալ–Միտրան խնդրեց.
    _ Ասա՛ մեզ Սիրո մասին:
    Նա բարձրացրեց գլուխը, նայեց ժողովրդին, և լռություն տիրեց:
    Այդ ժամանակ նա բարձր ձայնով ասաց.
    _ Եթե սերն է առջնորդում ձեզ, ապա գնացե՛ք նրա հետևից, թեև նրա ճանապարհները դժվարին են և փշոտ:
    Եթե նա համակի ձեզ իր թևերով, ապա անսացե՛ք նրան, եթե նույնիսկ ձեզ վիրավորել է նրա փետուրների մեջ թաքնված սուրը:
    Եվ եթե սերն է ասում ձեզ, հավատացե՛ք նրան, եթե նույնիսկ նրա ձայնը կործանում է ձեր երազանքները, ինչպես այգին ամայացնող հյուսիսային քամին:
    Քանզի սերն է պսակում ձեզ, բայց նա էլ խաչում է ձեզ:
    Նա է աճեցնում ձեզ, բայց նա էլ կտրում է:
    Նա բարձրանում է դեպի ձեր բարձունքն ու գրկում է արևի տակ դողացող ձեր քնքուշ ճյուղերը: Եվ հենց նա էլ իջնում է մինչև հողի մեջ խրված ձեր արմատներն ու ցնցում է դրանք:
    Ցորենի խրձերի պես նա ձեզ իր շուրջն է հավաքում:
    Նա կալսում, ծեծում է ձեզ, որպեսզի մերկացնի:
    Նա քամուն է տալիս ձեզ, որ առանձնացնի թեփից:
    Նա շիկացնում է ձեզ սպիտակելու աստիճան:
    Նա տրորում է ձեզ՝ մինչև դուք կփափկեք:
    Իսկ հետո նա ձեզ, իր սուրբ կրակին է հանձնում, որպեսզի դուք սրբազան հաց դառնաք Աստծու սուրբ հաղորդության համար:
    Սերն այդ ամենն անում է ձեզ հետ, որ դուք ճանաչեք ձեր սրտի գաղտնիքներն ու այդ ըմբռնման միջոցով Կյանքի սրտի մասը դառնաք:
    Բայց եթե վախենալով դուք սիրո մեջ միայն հանգստություն ու բերկրանք փնտրեք, ապա ավելի լավ է դուք ծածկեք ձեր մերկությունը և սիրո կալատեղը լքելով՝ գնաք մի աշխարհ, ուր տարվա եղանակներ չկան, որտեղ դուք կծիծաղեք, բայց ոչ ի սրտե, և լաց կլինեք, բայց ոչ կուշտ ու կուռ:
    Սերը տալիս է միայն իրեն և վերցնում է միայն իրենից: Սերը ոչնչի չի տիրում և չի ցանկանում, որ որևէ մեկը տիրի իրեն, քանզի սերը բավարարվում է սիրով:
    Եթե դու սիրում ես, ապա մի՛ ասա՝ «Աստված իմ սրտում է», ավելի լավ է ասա. «Ես Աստծու սրտում եմ»: Եվ մի՛ մտածիր, որ դու կարող ես տիրապետել սիրո ուղիներին, քանզի եթե սերը քեզ արժանի համարի, ապա կուղղորդի քո ճանապարհը:
    Սիրո միակ ցանկությունն ինքն իրեն արտահայտելն է:
    Բայց եթե դու սիրում ես և չես կարողանում հրաժարվել ցանկություններից, ապա թող քո ցանկությունները լինեն.
    Հալվել ու նմանվել վազող առվակին, որ գիշերին երգում է իր երգը.
    Ճանաչել անսահման քնքշանքից ծնվող ցավը.
    Վիրավորել իրեն՝ սիրո սեփական ճանաչման միջոցով.
    Արնահոսել հաճույքով և ուրախությամբ.
    Արշալույսին ելնել թևավորված սրտով ու երախտագիտություն հայտնել սիրո ևս մեկ օրվա համար.
    Կեսօրին հանգստություն ձեռք բերել ու սիրային էքստազի մասին մտքերին տրվել.
    Երեկոյան երախտագիտությամբ վերադառնալ տուն: Եվ քնել՝ սիրելիի համար աղոթք ունենալով իր սրտում և գովերգ՝ շուրթերին:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (23.03.2011), E-la Via (26.04.2011), Lusinamara (23.03.2011), Philosopher (23.03.2011), Sambitbaba (12.12.2011), Դատարկություն (23.03.2011), Շինարար (23.03.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •