User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Սպիրալաձև մոդել

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիրալաձև մոդել

    Այստեղ շատ կարեվոր է հասկանալ էն բանը, որ էս հասարակության ըստ ֆորմացիաների բաժանված մասերում չկա "լավ" ու "վատ" մաս: Սև ու սպիտակ:
    Բայց միևնույն ժամանակ, կարևոր է հասկանալ, թէ դու որ մասին էս պատկանում:

    Պարզից էլ պարզ է, որ բոլոր էս մասերը ցանկանում էն ունենալ իրենց ցանկալի հասարակական կանոններն ու գրված կամ չգրված օրենքները:
    Սակայն, քանի որ տարբեր ֆորմացիաներին հատուկ "օրենքները" մեծամասամբ իրար հակասող են, ապա առաջ է գալիս իշխանության հարցը: Այսինքն մի հասարակական կարգավորման օրգանի, որը կարող է օգտագործել պետական լծակները, եվ պարտադրել դրանք մյուս խմբերին:
    Եվ հենց այստեղ էլ ջրի երես են ելնում ու բախվում իրար տարբեր մասերի պատճառով ստեղծված ներքին լարվածությունները: Ինչքան հեռու են իրարից ետ մասերը /հեռավորությունը պայմանականորեն որոշենք ֆորմացիաների գրաֆիկի վրա իրաից հեռավորությամբ/ էնքան լարվածությունը ավելի մեծ է, և հետևաբար կոմպրոմիսի հնարավորությունը ավելի փոքր: Օրինակ Նիկոլ Փաշրնյանի և Գ.Ծառուկյանի միջև : Սակայն "գործարար" խումբը /Խ.Սուքիասյան/ մեծ հաջողությամբ համագործակցում է երկուսի հետ էլ , քանի որ երկուսին էլ գրաֆիկի վրա մոտ է :

    Ո՞վ կհաղթի էս մենամարտում:
    Ի՞նչպես կարող է հաղթել:
    Եվ ի՞նչ կլինի էտ հաղթանակի հետագա վճարվելիք գին:

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիրալաձև մոդել

    Պայքարի ելքը հիմանականում որոշում է կապիտալը: Էն կապրտալը, որի պայքարող կողմը հենվում է: /կապիտալի տակ չհասկանանք միայն փող, այլ նայենք ավելի լայն - մարդկանց քանակ, պետական ռեսուրսներ և այլն/:

    Այստեղ ակնհայտ է ֆեոդալականի բացարձակ գերակշռությունը /եթե իհարկե հենվենք իմ մինչ այս բերված թվերի վրա / : Էս մասին հաղթելու համար առանձնապես ջանքեր ու էներգիա թափելու անհրաժեշտություն չկա: Պետք է միայն ամուր կանգնել ֆեոդալականին հատուկ արժեքային համակարգի վրա, ու թույլ չտալ իրեն շեղել: Ինչ կարծես թէ փայլուն կատարում են մեր ֆեոդալականի թիմը:

    Անցնենք մեր դեմոկրատներին:
    Այստեղ կա 2 հիմնական տարբերակ ՝ հենվել երկրի ներսի կապիտալի վրա, կամ օգտվել արտաքին կապիտալից /գունավոր հեղափոխություններ/ , կամ օգտագործել էս երկուսի գումարը:

    Ներքին ռեսուրսները կատաստրոֆիկ փոքր են, եթե դեմոկրատները հենվեն միայն դեմոկրատների կապիտալի վրա: Սակայն տակտիկական ճիշտ քայլերի դեպքում իրենց կարելի է միացնել նայև "վաղ բուրժուանորին" /Խ.Սուքիասյանը այսօր վարկաորում է եվ ֆեոդալներին եվ դեմոկրատներին / Սրան կարելի է գումարել նաև ավելի զարգացած ֆորմացիային հատուկ տեխնոլոգիական միջոցները:
    Սակայն, կարող է նորից չբավարարել ՝ իշխանությունը գրավելու համար:
    Մնում է խլել "ռեսուրսներ" ֆեոդալներից: Դա կարելի է անել միմիայն էտ ռեսուրսին խաբելու միջոցով : Խոստանալ շատ ընդհանուր բաներ /Ղարաբաղ, Արդարություն .../ , իսկ երբ խլվի իշխանությունը ու ճորտը խելքի կգա, հասկանալով որ իրեն դեմ են տալիս սեփականություն, որը իրեն 100 տարի մնա պետք չէ, ապա անցում կատարել դիկտատուրայի /Ֆրանսիական հեղափոխություն, Բոլշեվիկյան հեղափոխություն, Պինոչետ,Ելցին-Գայդար, ՀՀՇ, եվ այլն/: Երբ մասսաի ու նոր իշխանության տարբերությունը շատ մեծ է, ապա հավանական են հետհեղափոխական արյունոտ իրավիժակներ ևս: Այսինքն ներքին կապիտալով իշխանության գալը հնարավոր է միայն խաբեությունների /պոպուլիզմ/ միջոցով, եվ հետեվանքում կարող է ունենալ անխուսափելի այրունալի վախճաններ, որը, իհարկե շատ վատ է:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Katka (27.04.2010)

  4. #3
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդյոք է՞ս է բոլորը: Եվ այսպես անվերջ կրկնությու՞ն, մինչև ինչ որ կրիտիկական մասսայի հավաքվում ու մարդկությունից մի ինչ-որ այլ որակի առաջացում...
    Թեման իսկապես շատ հետաքրքիր է ու խորը փիլիսոփայական: Նոր եմ կարդում, բայց կարծես թե այս այն հարցերից է, որ չեն ծերանում:
    Ուզում էի մի քանի բան ավելացնել, հետո ինչ-որ բան չգտա, այնքան գրածդ սպառիչ էր ու ոչ թե հարցադրում...
    Իսկապես Հեգելի ու Մարքսի ասածն է՝
    1. աստիճանականություն
    2.ժառանգորդում
    3. շրջափոխություն
    եւ այս բոլորը բացասման բացասումով են աշխատում, երբ տեսնում ենք հիմքը հիշեցնող երեւույթներ, բայց ավելի բարձր մակարդակում, թեեւ հիմքին չենք վերադառնում:

    Հ.Գ. Քանակ-որակ՝ որակի մի մակարդակին հասնելով՝ անցնում ենք քանակին եւ նորից:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սոցիալիզմը որպես քաղաքական մոդել Հայաստանում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 14.12.2016, 06:44
  2. Սևանա լճի ջրային ռեսուրների կառավարման մոդել
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 26.08.2010, 18:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •