User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Philosopher. Մարդկային դիմանկար

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Philosopher. Մարդկային դիմանկար

    Philosopher. Մարդկային դիմանկար

    «Կյանքը փիլիսոփայության կարիք չունի ու չպետք է ունենա, իսկ փիլիսոփայությունը մշտապես ձգտում է դեպի կյանքը։ Եզակիները հասնում են...»։

    Ուլուանա
    Մինչև ակումբի հանդիպումներին գալդ ակումբցիներից շատերը դժվարանում էին քեզ պատկերացնել որպես սովորական մարդկային կերպար՝ մարդուն բնորոշ հատկանիշներով։ Օրինակ՝ շատերը նույնիսկ կարծում էին, թե դու ժպտալու, ծիծաղելու ընդունակ չես։ Հիմա՝ քեզ ճանաչելուց հետո դա, իհարկե, անհեթեթ է թվում, այնուամենայնիվ, քո ստեղծած այդ լուրջ կերպարին դու ինքդ ինչպե՞ս ես վերաբերվում։

    Philosopher
    Վերաբերվում եմ որպես իմ ստեղծած կերպարի, որն իմ կյանքի մի փուլում եղել է իմ հիմնական կերպարը, ես նրան շատ սիրել եմ, նրա հետ գրել եմ, մտածել։ Եթե այդ կերպարը չլիներ, դժվար թե իմ մեջ այնքան մազոխիզմ գտնվեր, որ ես կարդայի, ասենք, Հեգել կամ Բուբեր։ Այդ կերպարն ինձ շատ բան է տվել։ Դա քիչ ասող ու շատ հասկացող կերպար է։ Բայց երբեմն տխուր է, համաձայն եմ. ճշմարտություններն ու գիտելիքը միշտ էլ տխուր են լինում։ Այնուամենայնիվ, ես ունեմ նաև այլ կերպար՝ մարդկային կերպարս, որը Philosopher-ին վերաբերվում է դրական, օգտվում է նրա գիտելիքներից, բայց չի երկրպագում նրան ու չի խոնարհվում նրա առաջ։ Իմ մարդկային կերպարը մարդկային է, իսկ մարդկայինը շատ ավելի լայն երևույթ է, քան ինտելեկտուալությունը կամ իմաստությունը։ Մարդկայինը մարդն է՝ իր ամբողջության մեջ, կենդանի կյանքի մասնիկը։
    Իսկական philosopher-ական պատասխան է թվում, սակայն դա իմ մարդկային կերպարի դատողությունն էր՝ դրված philosopher-ական ձևի մեջ։

    Ուլուանա
    Իսկ ինչպիսի՞ն է Philosopher-ի ներսում ապրող Հայկը։ Փորձիր երեք բառով բնութագրել նրան։

    Philosopher
    Նյարդ, հոգատարություն, սթափություն։ Մարդ, որն ապրում է առանց մաշկի, բաց նյարդերով, բայց հասկանում է, որ դա չէ գլխավորը, այսինքն՝ մարգարե կամ հանճար լինելը չէ կյանքի իմաստը, կյանքի իմաստն ապրելն է, կյանքը զգալն ու սիրելը։

    Ուլուանա
    Փոքր ժամանակ ինչպիսի՞ երեխա էիր։

    Philosopher
    Ահավոր համով, բայց նաև կամակոր ու երբեք չհանձնվող։ Ինձ սիրելը երբեք հեշտ չի եղել, նույնիսկ ծնողներիս համար։ Դժվար է դիմանալ մի երեխայի, որը մանկական հմայիչ աչուկներով կարող է նայել քեզ ու ասել. «Քո պատճառով...»։ Բազմակետերը ես չեմ հիշում, ասում են, որ բավական լուրջ բաներում եմ մեղադրել։ Խոսքը երկամյա Philosopher-ի մասին է։

    Ուլուանա
    Փաստորեն, դեռ այդ տարիքից արդեն փիլիսոփայում էիր, հա՞։ Իսկ ես մտադիր էի հարցնել, թե որ տարիքից ես սկսել փիլիսոփայել։ Արդեն իմացա։ Լավ, իսկ դասարանցիներդ քեզ սիրու՞մ էին։

    Philosopher
    Իմ շուրջ միշտ եղել է հետաքրքիր աուրա, որը սիրողին խանգարել է ասել, որ սիրում է, իսկ չսիրողին խանգարել է ասել, որ չի սիրում։ Այնպես որ, դժվար է ասել, քանի որ և՛ սերը, և՛ չսիրելը միայն իմ ներքին աշխարհում են այդպիսին դարձել, գուցե մասամբ հորինվել են, գուցե նաև սխալ մեկնաբանվել։ Այնպես որ, թող այդ հարցն էլ անհայտ մնա պատմությանը։

    Ուլուանա
    Իսկ մանկապարտեզի դաստիարակները սիրու՞մ էին։

    Philosopher
    Մանկապարտեզի դաստիարակները, ասում են, սիրում էին, նույնիսկ, այսպես ասած, «во двор» էին տանում, քանի որ զուսպ ու խելոք էի լինում, իհարկե, նրանց հայտնի չէին իմ վայրենություններն արդեն տանը, մանկապարտեզից հետո։ Մանկապարտեզը ես միշը ընկալել եմ իբրև բանտ, որտեղ պարզապես պետք էր ապրել, գոյատևել՝ ազատության հույսով։

    Ուլուանա
    Փոքր ժամանակ ի՞նչ էիր երազում դառնալ։

    Philosopher
    Չէի երազում, ընդհանրապես։ Թե ինչ էի մտածում, երբ փոքր էի, չգիտեմ. փոքր Հայկն ինձ էդ մասին չի ասել։

    Ուլուանա
    Լավ, իսկ ի՞նչ ես դարձել։

    Philosopher
    Մարդ։ Ոչ մեծատառով, այլ պարզապես մարդ։ Այդ փոքրատառն ավելի մեծ է, քան մեծատառը։ Մասնագիտությամբ բանասեր եմ։

    Ուլուանա
    Եթե նորից մասնագիտություն ընտրելու լինեիր, ի՞նչ մասնագիտություն կընտրեիր։

    Philosopher
    Մասնագիտություն ընտրելն ինձ մոտ եղել է իմ՝ մասնագիտություն չճանաչող բնույթն ու միտքը թաքցնելու միջոց, այնպես որ հավասարապես կարող էի լինել նաև փիլիսոփա, սոցիոլոգ, աստվածաբան, հոգեբան և այլն, բայց հաստատ հումանիտար մասնագիտություն կլիներ։

    Ուլուանա
    Հիշում եմ, քո հանդիպման գալու առաջին օրը դու հենց սկզբից ամենայն անկեղծությամբ խոստովանեցիր, որ բացարձակապես ոչ մի կապ չունես համեստության հետ։ Հետաքրքիր է, իսկ ուրիշների մեջ համեստությունը գնահատու՞մ ես։

    Philosopher
    Այո, քանի որ եթե մեկը խոսում է, ապա նրան նաև լսող է պետք։ Էականը համեստ կամ անհամեստ լինելը չէ, էականը բովանդակություն ու ասելիք ունենալն է։

    Ուլուանա
    Իսկ ընդհանրապես մարդկային ո՞ր հատկանիշն է քեզ առաջին հայացքից գրավում։

    Philosopher
    Անկեղծությունը։

    Ուլուանա
    Ո՞րն ես համարում քո ամենամեծ թերությունը։

    Philosopher
    Մարդուց ավելին պահանջելը, քան նա կարող է տալ։ Դա հաճախ մեծ հիասթափությունների է հանգեցնում։ Բայց դա ես եմ, ու այդ թերությունս անկեղծորեն սիրում եմ։

    Ուլուանա
    Երբևէ մելամաղձության մեջ ընկնու՞մ ես։

    Philosopher
    Իհարկե, կյանքիս մի շրջանում սիրում էի այդ մելամաղձությունը, այն ինձ նոր ձեռքբերումներ ունենալու կիրք էր տալիս, հիմա այն ինձ չի գրավում, քանի որ ես ինձ արդեն բավական գիտեմ, որպեսզի այլևս ժամանակ չծախսեմ մելամաղձոտ ինքնախորացումների վրա։ Մելամաղձությունն ինձ երբեմն օգնում է մենակ մնալ ինքս ինձ հետ ու ապացուցել ինձ, որ այնտեղ՝ հոգուս խորքում, միամիտ բարին չի մեռնում։

    Ուլուանա
    Քո համոզմունքները վերջնականապես ձևավորված համարու՞մ ես։ Թե՞ կարծում ես, որ կան բաներ, որոնք դեռ ենթակա են փոփոխության։

    Philosopher
    Ոչ միայն չեմ համարում վերջնականապես ձևավորված, այլև հենց համոզմունքների, խորապես նոր համոզմունքների ձևավորման փուլում եմ։ Եվ այս փուլն ինձ խորապես հուզում ու հետաքրքրում է, քանի որ երջանկություն ունեմ նաև հետևելու այդ ձևավորմանը, ինչը չէի կարող անել, ասենք, 10 տարի առաջ։ Եվ դա հրաշալի է։

    Ուլուանա
    Կյանքումդ եղե՞լ է այնպիսի իրադարձություն, որը, քո կարծիքով, ինչ-որ լուրջ բան է փոխել քո մտածելակերպի, հայացքների մեջ։

    Philosopher
    Այդպիսի իրադարձությունները բազմաթիվ են, ընդ որում իմ կյանքի պարբերացումը հենց այդ իրադարձություններով է բնորոշվում։ Ես շնորհակալ եմ իմ կյանքի իրադարձություններին, դրանք թեև շատ բան սպանեցին իմ մեջ, շատ բաներ վերարժեքավորեցին, բայց նաև նոր ծնունդների ու նոր կյանքի պատճառ դարձան։

    Ուլուանա
    Այսինքն՝ այդ առումով որևէ մեկն առանձնացնել չե՞ս կարող։

    Philosopher
    Ոչ։ Եթե սկսեմ ընտրել ու որոշել, թե որն է առավել կարևոր, կկորչի ամբողջականությունը, կյանքիս միասնական ընթացքը, իսկ այն ինձ համար խիստ թանկ է։

    Ուլուանա
    Մարդկային ո՞ր հատկանիշների առկայության դեպքում տվյալ մարդու հետ շփումդ անհնար կհամարես։

    Philosopher
    Ստանդարտության, եթե մարդը մտածում, ապրում ու գործում է հասարակական ստանդարտներով։ Նաև այն դեպքում եթե չի գիտակցում ու, ամենակարևորը, չի ցանկանում գիտակցել այն արժեքները, որոնք ինքն ունի, և որոնք ես ունեմ։ Երկու դեպքերում էլ շփումն անհնար է, քանի որ ես կխոսեմ մարդու մասին, իսկ նա՝ իր։

    Ուլուանա
    Երբևէ այնպիսի բան արե՞լ ես, որի համար հետագա ողջ կյանքում զղջացել ես։ Թե՞ դու միշտ ամեն ինչ ճիշտ ես անում։

    Philosopher
    Ճիշտ նկատեցիր։ Ես ամեն ինչ ճիշտ եմ անում, այլ խնդիր է, որ գուցե սխալ ժամանակ, սխալ տեղում կամ համատեքստում եմ անում, սակայն դա արդեն իմ մեղքը չէ, դա մարդկային գոյության թերությունն է։ Հաճախ մարդիկ իրենց քայլերը քննում են դրա հետևանքներով, մինչդեռ նրանք խիստ փոքր գործոններ են եղել այդ հետևանքներում։ Այնպես որ չարժե ափսոսալ, արժե ապրել ու սիրել քո սխալը, քանի որ այն քոնն է։

    Ուլուանա
    Կյանքումդ եղե՞լ են այնպիսի դեպքեր, երբ քո իսկ ստեղծած կերպարդ խանգարել է քեզ գործել այնպես, ինչպես որ կցանկանայիր գործել տվյալ պահին։ Այսինքն՝ երբ սիրտդ մի բան է ուզել, բայց ճիշտ վարվելու սկզբունքն այլ բան է թելադրել։

    Philosopher
    Եղել է, իհարկե, և ես չափազանց հաճախ եմ կանգնած եղել այդ ընտրության առաջ՝ ում ընտրել՝ կայուն կերպարի՞դ, թե՞ հեղհեղուկ, բայց խորապես մարդկային նոր, թարմ ընթացքը։ Ես առավել հաճախ ընտրել եմ առաջինին։ Նոր անհատականության մասին խոսելիս հենց դա նկատի ունեի. ես ճանապարհ եմ փնտրում այդ երկու հոսանքների միավորման համար։

    Ուլուանա
    Ակումբում գրառումներ անելիս ինչու՞ սմայլիկներ չես օգտագործում։

    Philosopher
    Սկզբում համարում էի, որ անլրջացնում են։ Հիմա համարում եմ, որ կարելի է օգտագործել, բայց արդեն կերպարիս չի համապատասխանում, սակայն երբեմն օգտագործում եմ։ Ինձ համար չափազանց թանկ է այն, որ մարդիկ իմ մեջ տեսնում են իմ մարդկային կողմին, որը շատ չպետք է լինի՝ առօրեական չդառնալու համար։ Խոսքը ֆորումի մասին է։

    Ուլուանա
    Այսինքն՝ կարելի՞ է ենթադրել, որ ֆորումը քեզ համար ավելի շուտ պաշտոնական միջավայր է, քան ժամանցի վայր։

    Philosopher
    Ոչ պաշտոնական միջավայր է, ոչ էլ ժամանց։ Ի դեպ, վերջին բառը չեմ հասկանում, ժամանց չկա, կա ապրել։ Ֆորումն ինձ համար հարազատ դարձած ու ամեն օր դարձող մարդկանց միջավայր է, որոնց անկեղծությունն ինձ գերում է, ու որոնք ինձ հավատացնում են, որ մարդկային անհատականությունն ու նրանց ընկերությունը հավերժական բաներ են։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.05.2007, 20:47:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.09.2010), Sambitbaba (12.12.2011)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Philosopher. Մարդկային դիմանկար

    Ուլուանա
    Մարդկանց հեշտությա՞մբ ես վստահում։

    Philosopher
    Ոչ։ Մարդիկ ինձ սովորեցրել են չվստահել իրենց, հիմա սովորում եմ վստահել, բայց արդյունքում չվստահողը հսկում է վստահողի քայլերը։

    Ուլուանա
    Ու՞մ ես համարում քո ամենամտերիմ մարդը։

    Philosopher
    Նախ ինձ, ապա՝ սիրելիիս։

    Ուլուանա
    Հաճա՞խ ես սիրահարվում։

    Philosopher
    Ոչ, հազվադեպ։

    Ուլուանա
    Իսկ հիմա սիրահարվա՞ծ ես, կամ սիրու՞մ ես։

    Philosopher
    Այո։

    Ուլուանա
    Կնոջ մեջ առաջին հերթին ի՞նչն ես գնահատում, կարևորում։

    Philosopher
    Տրիվիալ է, բայց կանացիությունը, ինտուիցիան ու, իհարկե, ինձ գնահատելու կարողությունը, որն ինձ իր հերթին հնարավորություն է տալիս բացահայտել նրան։ Յուրաքանչյուր աղջկա հետ իմ հարաբերություններն ավարտվում են այն պահին, երբ նա ինձ չի հասկանում, ընդ որում այդ չհասկանալը կարող է վերաբերել որևէ բառի կամ հայտնի փաստի, որը նրան հայտնի չէ։

    Ուլուանա
    Ավելի շատ ներողամի՞տ ես, թե՞ հիշաչար։

    Philosopher
    Ցավոք սրտի, հիշաչար, բայց երբեմն ցանկանում ես ուղղակի ներել ու այդ պահերին կարող ես ներել բաներ, որ չպետք է ներեիր։ Բայց երբեք չեմ մոռանում այն, ինչ չի կարելի մոռանալ։

    Ուլուանա
    Գրական ո՞ր կերպարն է քեզ ամենահոգեհարազատը։

    Philosopher
    Իվան Կարամազովի կերպարը Դոստոևսկու «Կարամազով եղբայրները» վեպից։

    Ուլուանա
    Երբևէ փորձե՞լ ես ստեղծագործել։

    Philosopher
    Փորձել եմ, բայց հասկացել եմ, որ ես ստեղծագործելու համար չեմ ստեղծված, ես հասկանալու համար եմ ստեղծված, և այս դերն ինձ շատ դուր է գալիս։

    Ուլուանա
    Իսկ փորձերը դեռ պահպանվու՞մ են, թե՞ ոչնչացվել են։

    Philosopher
    Պահպանվում են, բայց ոչնչացման եզրին են։

    Ուլուանա
    Իսկ ի՞նչ թեմաներով էին ստեղծագործական փորձերդ, ինչի՞ մասին էիր գրում։

    Philosopher
    Զարմանալի է գուցե, բայց հայրենիքի ու սիրո։ Առաջինում նայիվ պատանի էի, որը կարծում էր, թե մարդկայինը այլ որակ կարող է ունենալ Վանա լճի ափին, քան ունի Սևանա լճի ափին։ Իսկ երկրորդում, այսինքն՝ սիրային բանաստեղծություններում, հիմնականում տառապող սիրահարն էր, որը, սակայն, այնքան չէր տառապում, որ կարգին բան գրեր։ Երբեմն նաև չարենցատիպ ցինիկն էր, որը կարող էր իրենից հեռացած սերերին սիրուհի դարձնել, ինչպես ասում է Չարենցը, իր «երգերի կարմիր ավազի մեջ»։

    Ուլուանա
    Լավ, իսկ դրանք քեզ ինչո՞վ չբավարարեցին, ի՞նչը ստիպեց եզրակացնել, որ ստեղծագործելու համար չես ստեղծված։

    Philosopher
    Կարծես արդեն ասացի, իսկ ընդհանուր առմամբ՝ ես հասկացա, որ իմ միջի մարդկայինը լավագույնս կարող եմ ներկայացնել ու հաստատել տրամաբանականությունն ու ինտուիցիան համադրող ստեղծագործության մեջ, այսինքն՝ փիլիսոփայության։

    Ուլուանա
    Փիլիսոփայությունը քեզ ի՞նչ է տալիս։ Ասենք, օգնու՞մ է ապրելուն, թե՞...

    Philosopher
    Փիլիսոփայությունն օգնում է նախ մենակ չմնալուն, հատկապես եթե քեզ դժբախտ ու մենակ ես զգում, կարդում ես Կիերկեգոր ու հասկանում, որ դու մենակ չես։ Փիլիսոփայությունն օգնում է հասկանալուն, իսկ հասկանալն օգնում է ապրելուն։ Իսկ ավելի ճիշտ՝ այս բոլորը պայմանականություններ են, կյանքը փիլիսոփայության կարիք չունի ու չպետք է ունենա, իսկ փիլիսոփայությունը մշտապես ձգտում է դեպի կյանքը։ Եզակիները հասնում են։

    Ուլուանա
    Ո՞ր փիլիսոփայի գաղափարներն են քեզ ամենամոտը։

    Philosopher
    Նիցշե, Անրի Բերգսոն, Մարտին Բուբեր, Էրիխ Ֆրոմ։ Այս մարդիկ կերտել են ինձ, թեև ճարտարապետի հարցը երբեք չի քննարկվել, այդ դերում միշտ եղել եմ ես։

    Ուլուանա
    Աստված կա՞։

    Philosopher
    Իհարկե, կա, բայց այն տիեզերական համընդհանուր անդեմ օրենսդրական, ինֆորմացիոն դաշտ է միայն։ Աստծո անհատականացումը մարդկային մտքի ողբերգությունն է։

    Ուլուանա
    Ընդունու՞մ ես հոգու վերամարմնավորման գաղափարը։

    Philosopher
    Իհարկե, ընդունում եմ, սակայն ցավում եմ, որ մի օր այս ամենն ավարտվելու է ու այլևս չեմ ունենալու մարդկայինը զգալու հնարավորությունը։

    Ուլուանա
    Ըստ քեզ, հավերժական սեր կոչվածը կյանքում գոյություն ունի՞։

    Philosopher
    Զուտ մարդկային կյանքում՝ ոչ. սակայն գոյություն ունի մարդկայինի հավերժական երթը, որը մարդու հավերժական սերն է իր միջի աստվածայինի նկատմամբ։ Այս առումով՝ այո, գոյություն ունի։

    Ուլուանա
    Առաջին հայացքից սիրահարված կա՞ս։

    Philosopher
    Ես առաջին հայացքից հասկանում եմ, իսկ սիրահարվել կարելի է նաև երկրորդ հայացքից, եթե առաջինից արդեն հասկացել ես։

    Ուլուանա
    Քեզ ավելի շատ ընտանիքի՞ մարդ ես համարում, թե՞ հասարակության։

    Philosopher
    Դժվար է ասել. ես ինձ մարդկայինի մարդ եմ համարում՝ անկախ նրանից, թե այդ մարդկայինը որտեղ է դրսևորվում՝ ընտանիքում թե հասարակական կյանքում։

    Ուլուանա
    Եթե ընտրելու լինեիր ընտանիքի (անձնականի) ու կարիերայի միջև, ո՞րը կընտրեիր։

    Philosopher
    Ցավում եմ, բայց կարիերան, իսկ ավելի կոնկրետ՝ իմ ստեղծագործական ջիղի ու պոտենցիալի իրականացման ճանապարհը։ Սա, իհարկե, սխալ ուղի է, բայց ինձ միշտ գերել է Ֆաուստի կերպարը... Ես ստեղծագործական արարման մի պահի հաճույքի համար, ցավոք սրտի, պատրաստ եմ շատ զոհաբերությունների, սա իմ մեծ թերությունն է։ Իրականում ես կցանկանայի լինել մարդ, ով ընտրում է կենդանի կյանքը, իսկ ստեղծագործությունը դրա հետևանքն է միայն։ Գուցե հիմա հենց այդպիսին եմ դառնում կամ գուցե երբևէ դառնամ...

    Ուլուանա
    Քո կարծիքով, քո ո՞ր գիծն է մարդկանց ամենաշատը գրավում։

    Philosopher
    Մարդկային հոգու նկատմամբ իմ հոգատարությունը և նրան ճնշող ամեն ինչի նկատմամբ իմ վառ ըմբոստացումը։ Նաև նրանց հասկանալու իմ ունակությունը։

    Ուլուանա
    Իսկ ո՞ր գիծն է մարդկանց վանում։

    Philosopher
    Գուցե երբեմն ես չափազանց ինքնավստահ եմ ներխուժում տարբեր հարցերի մեջ և քանդում տաբուներ, որոնք ինքս էլ հասկանում եմ, որ պետք չէ քանդել։ Սա գուցե ստեղծում է ինքնահավանության տպավորություն, բայց ես ճանաչում եմ իմ ներքին քննադատին և որևէ մեկին չէի ցանկանա այդ միջնադարյան ինկվիզիտորին ունենալ որպես ներքին ընդդիմություն։

    Ուլուանա
    Ո՞ր երաժշտության կամ երգի մասին կարող ես ասել, որ հոգուդ հետ խոսում է։

    Philosopher
    Այս օրերին՝ Starsailor "Poor Misguided Fool"! Փայլուն է։

    Ուլուանա
    Իսկ ընդհանրապե՞ս։

    Philosopher
    Ընդհանրապես մարդկային հոգու յուրաքանչյուր վերխոյացում ինձ համար թանկ է, դա լինի ռոք, դասական թե ազգագրական երաժշտություն, բայց վերջերս առավել լուրջ ու ինձ հարազատ վերխոյացում եմ տեսնում առաջինի ու երկրորդի մեջ։

    Ուլուանա
    Ի՞նչ ես մտածում հենց այս պահին։

    Philosopher
    Մտածում եմ, որ կյանքը հրաշալի է, ընդ որում այս հարցազրույցն էլ է օգնում դա հասկանալ։

    Ուլուանա
    Հա՞։ Իսկ հատկապես ինչո՞վ։

    Philosopher
    Իր անկեղծությամբ և նրանով, որ գիտեմ՝ ինձ հասկանալու են, դա իսկապես հրաշալի է։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.05.2007, 20:48:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (12.08.2011), CactuSoul (09.09.2010), Sambitbaba (12.12.2011)

  5. #3
    ծիպա "ռելոադեդ" Mesrop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2006
    Հասցե
    կոմպի դեմը
    Տարիք
    33
    Գրառումներ
    773
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Philosopher. Մարդկային դիմանկար

    վույամանաման…
    ԷԼ.ՍԵՔՍԻ.ՉԵՄ =)
    ---
    www.imagger.com |
    http://mesrop.info

  6. #4
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Philosopher. Մարդկային դիմանկար

    Լավ էր, հարուստ նորություններով… Երբեք չէի պատկերացնի, որ Հայկը կարող է չարաճճի մանուկ լինել ու որ նրա փիլիսոփայությունն ի ծնե է եղել

  7. #5
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Philosopher. Մարդկային դիմանկար

    Ուլուանա ջան, շատ լավ ես վարել հարցազրույցը: Այն ավելի հիմնավորեց Philosopher-ի մասին իմ ունեցած լավ կարծիքը:

  8. #6
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    35
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Philosopher. Մարդկային դիմանկար

    Շատ հիանալի հարզազրույց էր, մոլոդեց, Ան ջան, գնալով ավելի ես կատարելագործում հարցազրույցներդ : Հայկի մասին էլ նոր բաներ իմացանք , մենակ թե այ էս հարցի պատասխանը չհասկացա…
    Ուլուանա
    Եթե ընտրելու լինեիր ընտանիքի (անձնականի) ու կարիերայի միջև, ո՞րը կընտրեիր։

    Philosopher
    Ցավում եմ, բայց կարիերան, իսկ ավելի կոնկրետ՝ իմ ստեղծագործական ջիղի ու պոտենցիալի իրականացման ճանապարհը։ Սա, իհարկե, սխալ ուղի է, բայց ինձ միշտ գերել է Ֆաուստի կերպարը... Ես ստեղծագործական արարման մի պահի հաճույքի համար, ցավոք սրտի, պատրաստ եմ շատ զոհաբերությունների, սա իմ մեծ թերությունն է։ Իրականում ես կցանկանայի լինել մարդ, ով ընտրում է կենդանի կյանքը, իսկ ստեղծագործությունը դրա հետևանքն է միայն։ Գուցե հիմա հենց այդպիսին եմ դառնում կամ գուցե երբևէ դառնամ...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.05.2007, 14:51:
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  9. #7
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Philosopher. Մարդկային դիմանկար

    Մեջբերում Arisol-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հիանալի հարզազրույց էր, մոլոդեղ, Ան ջան, գնալով ավելի ես կատարելագործում հարցազրույցներդ : Հայկի մասին էլ նոր բաներ իմացանք , մենակ թե այ էս հարցի պատասխանը չհասկացա…
    Ավելի լավ, որ չհասկացար, էդ քո երջանկությունն ա։

  10. #8
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Philosopher. Մարդկային դիմանկար

    Հոյակապ էր

  11. #9
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Philosopher. Մարդկային դիմանկար

    Ապրես, Ուլուանա ջան, իրոք, լավ ես հարցազրույցը վարել: Ահագին էլ տաժանակիր աշխատանք է այսքան տեքստը հայատառ դարձնելը:

  12. #10
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Philosopher. Մարդկային դիմանկար

    Ազնիվ էր:

    Philosopher
    Իվան Կարամազովի կերպարը Դոստոևսկու «Կարամազով եղբայրները» վեպից։
    Շատ տիպիկ էր

  13. #11
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Philosopher. Մարդկային դիմանկար

    Շատ լավ հարցազրույց էր Ուլուանա ջան
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  14. #12
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Philosopher. Մարդկային դիմանկար

    Մեջբերում Arisol-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հիանալի հարզազրույց էր, մոլոդեց, Ան ջան, գնալով ավելի ես կատարելագործում հարցազրույցներդ : Հայկի մասին էլ նոր բաներ իմացանք , մենակ թե այ էս հարցի պատասխանը չհասկացա…

    Ուլուանա
    Եթե ընտրելու լինեիր ընտանիքի (անձնականի) ու կարիերայի միջև, ո՞րը կընտրեիր։

    Philosopher
    Ցավում եմ, բայց կարիերան, իսկ ավելի կոնկրետ՝ իմ ստեղծագործական ջիղի ու պոտենցիալի իրականացման ճանապարհը։
    Եվ դա ճիշտ ա: Կարևորը, տղամարդու համար հատկապես, ինքնառեալիզացիան ա, որի ճշմարիտ բնագավառն ա կարիերան, իսկ ավելի ճշգրիտ՝ ստեղծագործումը /կինը դեռ ոչինչ, ստեղծագործում կարող ա ապրի միայն ընտանիքի մեջ էլ, և դա նույնպես ճիշտ ա/: Իսկ տղամարդու համար ընտանիքը պետք ա լինի այն ֆակտորը, որը չասենք նպաստում ա դրան /դա սուտ ու մի քիչ շատ կլիներ/, այլ վերացնում ա դրա ճանապարհին ընկած խոչընդոտներն ու անհարմարություները. օրինակ՝
    մենակությունը;
    կանացի բնազդին ապավինելու հնարավորության բացակայությունը;
    անաչառ գնահատման կարիքը;
    վերջապես բալիկիդ դնչիկի տակը համբուրելուց ստացած դրական էներգիայի հոսքի գործած հրաշքների մասին տեղյակ չլինելը

    Բայց նաև կարևոր ա, որ ամեն ինչ լինի իր ճիշտ ժամանակին, այլապես ցանկացած բարիք վեր ա ածվում չարիքի՝ տվյալ դեպքում, տվյալ պարագայում:
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 08.05.2007, 05:08: Պատճառ: making something bold

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (09.09.2010)

  16. #13
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Philosopher. Մարդկային դիմանկար

    Տպավորիչ էր…
    Բայց դե, Հա՛յկ ջան, ամեն դեպքում բարդ մարդ ես…


    Ուլու՛ ջան, հրաշալի էր…

  17. #14
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Philosopher. Մարդկային դիմանկար

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    Տպավորիչ էր…
    Բայց դե, Հա՛յկ ջան, ամեն դեպքում բարդ մարդ ես…
    Կարդալուց գլուխդ ցավե՞ց, Ծովինար ջան, ոչինչ՝ իմն էլ հարցազրույցը տալուց ա ցավել։ Փոխադարձ կոմլիմենտ էլ քեզ. դու էլ ես բարդ մարդ, հենց թեկուզ քո գրավող պարզությամբ։ Բա։

  18. #15
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Philosopher. Մարդկային դիմանկար

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդալուց գլուխդ ցավե՞ց, Ծովինար ջան, ոչինչ՝ իմն էլ հարցազրույցը տալուց ա ցավել։ Փոխադարձ կոմլիմենտ էլ քեզ. դու էլ ես բարդ մարդ, հենց թեկուզ քո գրավող պարզությամբ։ Բա։
    Չէ չցավեց… ինձ տրամադրում եմ, որ երկրորդ անգամ կարդամ …բա…
    տրամադրում եմ ոչ թե բարդության, այլ երկարության պատճառով…

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարդկային հիմարության դրսևորումները բժշկության մեջ
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 12.03.2017, 12:00
  2. iFace.am - պատվիրեք ծաղրանկար/դիմանկար...
    Հեղինակ՝ zanazan, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 21.12.2010, 13:27
  3. Մարդկային դիմակներ
    Հեղինակ՝ M.S., բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 50
    Վերջինը: 23.03.2010, 17:53
  4. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:
    Հեղինակ՝ Երվանդ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 100
    Վերջինը: 14.05.2009, 21:42
  5. Philosopher ...
    Հեղինակ՝ CactuSoul, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 22.10.2007, 23:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •