User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Philosopher. Մարդկային դիմանկար

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Philosopher. Մարդկային դիմանկար

    Ուլուանա
    Մարդկանց հեշտությա՞մբ ես վստահում։

    Philosopher
    Ոչ։ Մարդիկ ինձ սովորեցրել են չվստահել իրենց, հիմա սովորում եմ վստահել, բայց արդյունքում չվստահողը հսկում է վստահողի քայլերը։

    Ուլուանա
    Ու՞մ ես համարում քո ամենամտերիմ մարդը։

    Philosopher
    Նախ ինձ, ապա՝ սիրելիիս։

    Ուլուանա
    Հաճա՞խ ես սիրահարվում։

    Philosopher
    Ոչ, հազվադեպ։

    Ուլուանա
    Իսկ հիմա սիրահարվա՞ծ ես, կամ սիրու՞մ ես։

    Philosopher
    Այո։

    Ուլուանա
    Կնոջ մեջ առաջին հերթին ի՞նչն ես գնահատում, կարևորում։

    Philosopher
    Տրիվիալ է, բայց կանացիությունը, ինտուիցիան ու, իհարկե, ինձ գնահատելու կարողությունը, որն ինձ իր հերթին հնարավորություն է տալիս բացահայտել նրան։ Յուրաքանչյուր աղջկա հետ իմ հարաբերություններն ավարտվում են այն պահին, երբ նա ինձ չի հասկանում, ընդ որում այդ չհասկանալը կարող է վերաբերել որևէ բառի կամ հայտնի փաստի, որը նրան հայտնի չէ։

    Ուլուանա
    Ավելի շատ ներողամի՞տ ես, թե՞ հիշաչար։

    Philosopher
    Ցավոք սրտի, հիշաչար, բայց երբեմն ցանկանում ես ուղղակի ներել ու այդ պահերին կարող ես ներել բաներ, որ չպետք է ներեիր։ Բայց երբեք չեմ մոռանում այն, ինչ չի կարելի մոռանալ։

    Ուլուանա
    Գրական ո՞ր կերպարն է քեզ ամենահոգեհարազատը։

    Philosopher
    Իվան Կարամազովի կերպարը Դոստոևսկու «Կարամազով եղբայրները» վեպից։

    Ուլուանա
    Երբևէ փորձե՞լ ես ստեղծագործել։

    Philosopher
    Փորձել եմ, բայց հասկացել եմ, որ ես ստեղծագործելու համար չեմ ստեղծված, ես հասկանալու համար եմ ստեղծված, և այս դերն ինձ շատ դուր է գալիս։

    Ուլուանա
    Իսկ փորձերը դեռ պահպանվու՞մ են, թե՞ ոչնչացվել են։

    Philosopher
    Պահպանվում են, բայց ոչնչացման եզրին են։

    Ուլուանա
    Իսկ ի՞նչ թեմաներով էին ստեղծագործական փորձերդ, ինչի՞ մասին էիր գրում։

    Philosopher
    Զարմանալի է գուցե, բայց հայրենիքի ու սիրո։ Առաջինում նայիվ պատանի էի, որը կարծում էր, թե մարդկայինը այլ որակ կարող է ունենալ Վանա լճի ափին, քան ունի Սևանա լճի ափին։ Իսկ երկրորդում, այսինքն՝ սիրային բանաստեղծություններում, հիմնականում տառապող սիրահարն էր, որը, սակայն, այնքան չէր տառապում, որ կարգին բան գրեր։ Երբեմն նաև չարենցատիպ ցինիկն էր, որը կարող էր իրենից հեռացած սերերին սիրուհի դարձնել, ինչպես ասում է Չարենցը, իր «երգերի կարմիր ավազի մեջ»։

    Ուլուանա
    Լավ, իսկ դրանք քեզ ինչո՞վ չբավարարեցին, ի՞նչը ստիպեց եզրակացնել, որ ստեղծագործելու համար չես ստեղծված։

    Philosopher
    Կարծես արդեն ասացի, իսկ ընդհանուր առմամբ՝ ես հասկացա, որ իմ միջի մարդկայինը լավագույնս կարող եմ ներկայացնել ու հաստատել տրամաբանականությունն ու ինտուիցիան համադրող ստեղծագործության մեջ, այսինքն՝ փիլիսոփայության։

    Ուլուանա
    Փիլիսոփայությունը քեզ ի՞նչ է տալիս։ Ասենք, օգնու՞մ է ապրելուն, թե՞...

    Philosopher
    Փիլիսոփայությունն օգնում է նախ մենակ չմնալուն, հատկապես եթե քեզ դժբախտ ու մենակ ես զգում, կարդում ես Կիերկեգոր ու հասկանում, որ դու մենակ չես։ Փիլիսոփայությունն օգնում է հասկանալուն, իսկ հասկանալն օգնում է ապրելուն։ Իսկ ավելի ճիշտ՝ այս բոլորը պայմանականություններ են, կյանքը փիլիսոփայության կարիք չունի ու չպետք է ունենա, իսկ փիլիսոփայությունը մշտապես ձգտում է դեպի կյանքը։ Եզակիները հասնում են։

    Ուլուանա
    Ո՞ր փիլիսոփայի գաղափարներն են քեզ ամենամոտը։

    Philosopher
    Նիցշե, Անրի Բերգսոն, Մարտին Բուբեր, Էրիխ Ֆրոմ։ Այս մարդիկ կերտել են ինձ, թեև ճարտարապետի հարցը երբեք չի քննարկվել, այդ դերում միշտ եղել եմ ես։

    Ուլուանա
    Աստված կա՞։

    Philosopher
    Իհարկե, կա, բայց այն տիեզերական համընդհանուր անդեմ օրենսդրական, ինֆորմացիոն դաշտ է միայն։ Աստծո անհատականացումը մարդկային մտքի ողբերգությունն է։

    Ուլուանա
    Ընդունու՞մ ես հոգու վերամարմնավորման գաղափարը։

    Philosopher
    Իհարկե, ընդունում եմ, սակայն ցավում եմ, որ մի օր այս ամենն ավարտվելու է ու այլևս չեմ ունենալու մարդկայինը զգալու հնարավորությունը։

    Ուլուանա
    Ըստ քեզ, հավերժական սեր կոչվածը կյանքում գոյություն ունի՞։

    Philosopher
    Զուտ մարդկային կյանքում՝ ոչ. սակայն գոյություն ունի մարդկայինի հավերժական երթը, որը մարդու հավերժական սերն է իր միջի աստվածայինի նկատմամբ։ Այս առումով՝ այո, գոյություն ունի։

    Ուլուանա
    Առաջին հայացքից սիրահարված կա՞ս։

    Philosopher
    Ես առաջին հայացքից հասկանում եմ, իսկ սիրահարվել կարելի է նաև երկրորդ հայացքից, եթե առաջինից արդեն հասկացել ես։

    Ուլուանա
    Քեզ ավելի շատ ընտանիքի՞ մարդ ես համարում, թե՞ հասարակության։

    Philosopher
    Դժվար է ասել. ես ինձ մարդկայինի մարդ եմ համարում՝ անկախ նրանից, թե այդ մարդկայինը որտեղ է դրսևորվում՝ ընտանիքում թե հասարակական կյանքում։

    Ուլուանա
    Եթե ընտրելու լինեիր ընտանիքի (անձնականի) ու կարիերայի միջև, ո՞րը կընտրեիր։

    Philosopher
    Ցավում եմ, բայց կարիերան, իսկ ավելի կոնկրետ՝ իմ ստեղծագործական ջիղի ու պոտենցիալի իրականացման ճանապարհը։ Սա, իհարկե, սխալ ուղի է, բայց ինձ միշտ գերել է Ֆաուստի կերպարը... Ես ստեղծագործական արարման մի պահի հաճույքի համար, ցավոք սրտի, պատրաստ եմ շատ զոհաբերությունների, սա իմ մեծ թերությունն է։ Իրականում ես կցանկանայի լինել մարդ, ով ընտրում է կենդանի կյանքը, իսկ ստեղծագործությունը դրա հետևանքն է միայն։ Գուցե հիմա հենց այդպիսին եմ դառնում կամ գուցե երբևէ դառնամ...

    Ուլուանա
    Քո կարծիքով, քո ո՞ր գիծն է մարդկանց ամենաշատը գրավում։

    Philosopher
    Մարդկային հոգու նկատմամբ իմ հոգատարությունը և նրան ճնշող ամեն ինչի նկատմամբ իմ վառ ըմբոստացումը։ Նաև նրանց հասկանալու իմ ունակությունը։

    Ուլուանա
    Իսկ ո՞ր գիծն է մարդկանց վանում։

    Philosopher
    Գուցե երբեմն ես չափազանց ինքնավստահ եմ ներխուժում տարբեր հարցերի մեջ և քանդում տաբուներ, որոնք ինքս էլ հասկանում եմ, որ պետք չէ քանդել։ Սա գուցե ստեղծում է ինքնահավանության տպավորություն, բայց ես ճանաչում եմ իմ ներքին քննադատին և որևէ մեկին չէի ցանկանա այդ միջնադարյան ինկվիզիտորին ունենալ որպես ներքին ընդդիմություն։

    Ուլուանա
    Ո՞ր երաժշտության կամ երգի մասին կարող ես ասել, որ հոգուդ հետ խոսում է։

    Philosopher
    Այս օրերին՝ Starsailor "Poor Misguided Fool"! Փայլուն է։

    Ուլուանա
    Իսկ ընդհանրապե՞ս։

    Philosopher
    Ընդհանրապես մարդկային հոգու յուրաքանչյուր վերխոյացում ինձ համար թանկ է, դա լինի ռոք, դասական թե ազգագրական երաժշտություն, բայց վերջերս առավել լուրջ ու ինձ հարազատ վերխոյացում եմ տեսնում առաջինի ու երկրորդի մեջ։

    Ուլուանա
    Ի՞նչ ես մտածում հենց այս պահին։

    Philosopher
    Մտածում եմ, որ կյանքը հրաշալի է, ընդ որում այս հարցազրույցն էլ է օգնում դա հասկանալ։

    Ուլուանա
    Հա՞։ Իսկ հատկապես ինչո՞վ։

    Philosopher
    Իր անկեղծությամբ և նրանով, որ գիտեմ՝ ինձ հասկանալու են, դա իսկապես հրաշալի է։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.05.2007, 20:48:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (12.08.2011), CactuSoul (09.09.2010), Sambitbaba (12.12.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարդկային հիմարության դրսևորումները բժշկության մեջ
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 12.03.2017, 12:00
  2. iFace.am - պատվիրեք ծաղրանկար/դիմանկար...
    Հեղինակ՝ zanazan, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 21.12.2010, 13:27
  3. Մարդկային դիմակներ
    Հեղինակ՝ M.S., բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 50
    Վերջինը: 23.03.2010, 17:53
  4. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:
    Հեղինակ՝ Երվանդ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 100
    Վերջինը: 14.05.2009, 21:42
  5. Philosopher ...
    Հեղինակ՝ CactuSoul, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 22.10.2007, 23:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •