И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Թումանյանի <<լկտի>> բանաստեղծություններից
Ներիր, ով կույս, որ հուզեցի
Խաղաղ կուրծքդ կուսական,
Մեղսոտ սրտով ես չուզեցի
Կործանել քո ապագան։
Այն մի անմեղ խաղ էր, հոգիս,
Պատանեկան հասակի,
Որ անցնելով պատճառ դարձավ
Քո աչքերիդ արցունքի։
Ես գուշակել չկարացի
Կյանքի վճիռն անարդար,
Անգիտությամբ ես հարուցի
Այդ փոթորիկն անդադար։
Ներիր, ով կույս, բուռն եռմունքին
Պատանեկան կրքերի,
Ներիր, հոգիս, որ մատնեցին
Քնքուշ սիրտդ վշտերի։
Բայց դե լավն ա ելի:
Թումանյանի հետ կապված մի պատմություն:
Հինգ տարի առաջ չորրորդ դասարանցի մի տղա, երբ կարդաց "Գիքորը", ահավոր տպավորվել էր ու սկսեց կռվել ուսուցչուհու հետ` թե իբր Թումանյանը լավը չէ, որ սպանեց Գիքորին, ու էդ տողերը նա ասում էր ագրեսիվ տոնով, հետն էլ լացում էր, ոտքերը գետնով տալիս: Դրանից հետո էդ երեխան էլ Թումանյանին չէր սիրում
մինչև գիտակցական տարիք:
Morpheus_NS (19.03.2009), Արիացի (27.02.2009), Լուսաբեր (27.02.2009), Կտրուկ (27.02.2009)
Գութանի երգը
Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շուռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյալ է աստված, հորովե՜լ։
Քաշի՛, եզը, ուսիդ մատաղ,
Քաշի՛, քաշենք, վար անենք,
Ճիպտի՛ն արա, քըշի՛, հոտաղ,
Մեր սև օրին ճար անենք։
Պարտքատերը գանգատ գնաց,
Քյոխվեն կըգա, կըծեծի,
Տերտերն օրհնեց, անվարձ մնաց,
Կըբարկանա, կանիծի։
Էն օրն եկան թովջի արին,
Հարկ են ուզում տերության.
Ի՞նչ տամ կոռին ու բեգյառին...
Վարի՛, վարի՛, իմ գութան։
Ձեռըս պակաս, ուժըս հատած,
Հազար ու մի ցավի տեր,
Ինձ են նայում մերկ ու սոված
Մի տուն լիքը մանուկներ։
Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շո՛ւռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյա՜լ է աստված, հորովե՜լ։
1887
Խրճիթում
Մանուկները գոռում-գոչում,
Լալիս էին աղեկեզ.
-Նանի՛, նանի՛, հաց ենք ուզում,
Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ։
Հիվանդ նանը տեղի տակին
Ծանր տընքաց տըխրալի.
-Մենք հաց չունենք, ես ձեզ մատաղ,
Ապին գնաց հաց բերի։
-Չէ՛, խաբում ես, սուտլիկ նանի,
Դու ասացիր՝ քարափին
Երբոր զարկի շողքն արևի,
Հաց կըբերի մեր ապին։
Արևն եկավ անց էլ կացավ,
Մենք սոված ենք դեռ էսպես.
Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում,
Վե՛ր կաց, նանի, հաց տուր մեզ։
-Հաց չի գտել ձեր ապին դեռ,
Տուն չի գալիս սևերես.
Քիչ էլ կացեք, իմ բալիկներ,
Հիմի այնտեղ կերթամ ես...
Մի մեծ ապի կա երկնքում,
Նա շատ ունի այնտեղ հաց...
Նա ձեզ այնքան շատ է սիրո՜ւմ...
Նա չի թողնիլ ձեզ սոված...
Կերթամ այնտեղ, նրան կասեմ,
Որ սոված եք, իմ բալեք,
Ձեզ համար շա՜տ-շա՜տ հաց կուզեմ,
Որ դուք ուտեք, լաց չըլեք..
Ասավ, սեղմեց սովալըլուկ
Զավակներին իր լանջին,
Ու շըրթունքի վըրա դալուկ
Սառավ համբույրը վերջին։
Կըռներն էլ ետ չըբացվեցան
Բազմաչարչար մայրիկի.
Աչքը փակեց ու հավիտյան
Գընաց, որ հաց ուղարկի։
Մանուկները գոռում, գոչում,
Լալիս էին աղեկեզ.
-Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում,
Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ։
1893
Կարդում եմ մարմնովս սարսուռ ա անցնում: Էս մարդը խի՞ ա էսքան դաժան:
A.r.p.i. (30.09.2010), Arpine (03.11.2011), Elmo (15.07.2009), Mariam1556 (07.04.2009), Morpheus_NS (19.03.2009), Sunny Stream (19.03.2009), Yevuk (24.09.2009), Լեո (13.07.2009), ԿԳԴ (19.03.2009), Կտրուկ (13.07.2009), Ուրվական (19.03.2009), Փոքրիկ (12.07.2009)
փոքր ժամանակ միշտ պարտադիր լացում էի էս տողերը լսելիս հազիվ թե էսքան բան հասկանում էի, բայց խորապես ցնցում էր, ազդում...
Ժողովու'րդ, կարող է՞ մեկդ իմանա, թե ուր են տեղափոխել Թումանյանի արձանը: Ինձ պետք է գտնել այն, ինչ-որ տեղ պատին հենած դրել են Թումանյանին ու Սպենդիարյանին կողք-կողքի, բայց այ որտե՞ղ
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Arpine (03.11.2011)
Sunny Stream (07.04.2009)
Արիացի (20.03.2009)
Վիքիդարանը Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների մեծ ժողովածու ունի։
Նաև հիմա սրբագրվում է Հովհաննես Թումանյանի երկերի Լիակատար Ժողովածուն (տաս հատորով)։ Ցանկացած ոք կարող է օգնել սրբագրմանը։
Morpheus_NS (20.03.2009), Արշակ (20.03.2009), Մուշեղ Ասատրյան (16.05.2009)
Ժողովու~րդ...
գիտեմ, որ թեմայից քիչ շեղվում եմ, բայց խնդրում եմ օգնել.
ինձ շտապ հարկավոր է իմանալ, թե Ազատության հրապարակից ուր են տեղափոխել Հովհաննես Թումանյանի արձանը!!!
կանխավ շնորհակալություն տեղեկությունների համար.
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Թումանյանի էս խոսքը ուզում էի ստորագրություն դարձնել, բայց երկար էր.
Էսքան տարիների ընթացքում ծանր տպավորությունների տակ ծնվել ու մեծացել է մի սերունդ, որ շատ հասկանալի հոգեբանական ու իրական պատճառներով թերահավատ է տակավին, բայց էն մարդիկ, որոնք լավ գիտեն, թե կարճատև ու անցողական են ամեն վատ մարդիկ ու վատություններ, էն մարդիկ, որ անսասան հավատում են լավ գաղափարների աստիճանական, բայց հաստատուն զարգացումին ու հաղթանակներին, ինչպես անհատների մարդասիրությանը, էնպես էլ ազգերի առաջադիմությանն ու ազնվացումին, էն մարդիկ, որ պարզ աչքով տեսնում են պատմական ու իրական էն հիմունքները, որ ապահովում են ազգերի լավ հարաբերությունները,― պետք է հավատան լավ օրերին ու լավ հարաբերություններին և պետք է ակնկալեն հայի համար մի մարդավայել ազգային վիճակ ու մի ցանկալի ապագա ...
ՓԻՍՈՆ
Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։
Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։
Լավն ա
Սա էլ
Շունը
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այսպես պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում, պոչս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն, ―
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այպես
Պահում եմ ես։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ