User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Ժարգոն

  1. #1
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժարգոն

    Ժողովուրդ, դուք ի՞նչ կարծիքի եք ժառգոնի մասին։ Ես, անկեղծ ասած, դեմ չեմ, քանի որ ժառգոնով խոսում են առորյայում գրեթե բոլոր մարդիք։
    Դեմ չեմ "Կարգին հաղուրդմանը", "Հայ տղեռքին", և այլ մարդկանց ովքեր օգտագործում են ժառգոնը եթերում։
    Ամեն լեզու ունի իր ժառգոնը, բայց քանի որ հայերեն ժառգոնի մեջ մտնում են օտար լեզուներով բառեր (ռուսերեն, պարսկերեն, թուրքերեն... վերջերս "ամերիկերեն"), այդ է պատճառը, որ ՀՀ լեզվի տեսչությունը չափազանց դառնորեն է մոտենում այդ հարցին։

    Դուք ի՞նչ եք մտածում...

  2. #2
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ժառգոն

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից
    Ժողովուրդ, դուք ի՞նչ կարծիքի եք ժառգոնի մասին։ Ես, անկեղծ ասած, դեմ չեմ, քանի որ ժառգոնով խոսում են առորյայում գրեթե բոլոր մարդիք։
    Դեմ չեմ "Կարգին հաղուրդմանը", "Հայ տղեռքին", և այլ մարդկանց ովքեր օգտագործում են ժառգոնը եթերում։
    Ամեն լեզու ունի իր ժառգոնը, բայց քանի որ հայերեն ժառգոնի մեջ մտնում են օտար լեզուներով բառեր (ռուսերեն, պարսկերեն, թուրքերեն... վերջերս "ամերիկերեն"), այդ է պատճառը, որ ՀՀ լեզվի տեսչությունը չափազանց դառնորեն է մոտենում այդ հարցին։

    Դուք ի՞նչ եք մտածում...
    Ի՞նչ եմ մտածում։ Նախ սահմանենք ինչի մասին է խոսքը։ Ժառգոնը մարդկանց որոշակի խմբի առորյա-փողոցային խոսակցական լեզուն է։ Կարծես թե չեմ սխալվում և եթե այդպես է, ուրեմն… Ես նույնպես դեմ չեմ ժառգոնին, եթե նա հենց այնտեղ՝ փողոցում էլ մնա, Սակայն դեմ եմ, որ ժառգոնով խոսեն եթերով, գրքերում, թերթերում (եթե որևէ մեկի խոսակցությունը չի ներկայացվում)։ Անթույլատրելի եմ համարում, որ ժառգոնով խոսի երկրի նախագահը։ Դա հարիր չէ աշխարհի 12 անկախ լեզուների դասին պատկանող հայերենին։

  3. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժառգոն

    Ժարգոնը բնական երևույթ է, դրա դեմ պայքարելն անիմաստ է: Ժողովուրդն ինչքան ուզում է, թող խոսի ժարգոնով: Դեմ չեմ, եթե ֆիլմերում էլ լինի (այն անհրաժեշտ է տվյալ մարդու կերպարն ամբողջական դարձնելու համար), բայց երբ կիրառվում է ամենուր, արդեն տխուր է

  4. #4
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժառգոն

    Եթերում օգտագործելն գուցե պետք չի:
    Բայց գրականության մեջ ժարգոնի գորածածությանը ես նույնիսկ կողմ եմ: Ի դեպ հայկական ժարգոնում էլ կան հայերեն լավ ժարգոնային արտահայտություններ, մեկը որ ինձ շատ է դուր գալիս՝ առիթավորվել:

  5. #5
    չանդամ Լոս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    անտառում
    Տարիք
    37
    Գրառումներ
    134
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժառգոն

    ժառգոնը մի տեղ նման է ծխախոտին..

  6. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ժառգոն

    Մեջբերում Լոս-ի խոսքերից
    ժառգոնը մի տեղ նման է ծխախոտին..
    Վնա՞ս է առողջությանը

    Կտրականապես դեմ եմ ժառգոնը այս քանակով հեռուստատեսություն մտցնելուն: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #7
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժառգոն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Վնա՞ս է առողջությանը

    Կտրականապես դեմ եմ ժառգոնը այս քանակով հեռուստատեսություն մտցնելուն: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:
    Միանամայն համաձայն եմ:
    Ես էլ եմ փողոցում ժարգոնով խոսում, բայց տանը, եթերում եւ հասարակության մեջ գեղեցիկ չի: Ինչ վերաբերվում է Կարգին հաղորդմանը, ապա կարելի է որոշ չափով, բայց եթե չափը չեն անցնում...

  8. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժարգոն

    Ես ընդհանրապես չեմ սիրում, երբ որևէ մեկը ժարգոնով է խոսում՝ անկախ նրանից, թե որտեղ է գտնվում, առավել ևս, երբ այն օգտագործվում է այնտեղ, որտեղ ընդհանրապես չպետք է գործ ունենա՝ մի քանի հոգու կողմից արդեն նշված ոլորտներում։ Բայց համաձայն եմ նաև Մրրիկի հետ այն հարցում, որ ժարգոնի մեջ երբեմն հանդիպում են բավականին դիպուկ բառեր ու արտահայտություններ, որոնք մեկ-մեկ ինքս էլ եմ օգտագործում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #9
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժարգոն

    Ես շատ կուզենայի, որ օրինակ Հոլիվուդյան ֆիլմերը թարգմանվեյին հայերեն, բայց ոչ գրական այնպիսի բառերով, որ հետո պետք է բառարանում բառի բացատրությունը կարդաս։ Այլ լավ կլիներ, որ հենց թարգմանությունների մեջ օգտագործվեր ժարգոնը։ Ֆիլմերում, հատկապես ամերիկյան, այնպիսի դերեր կան, որտեղ ես կասեյի անհնար է մարդկանց կերպարը փոխել։ Ուզում եմ ասել, որ, օրինակ գող-ոստիկան ֆիլմերում երբեք գողը չի գրագետ չի խոսի։ Այս դերում (գող) կարելի է ասել "անգրագետ"; եթե թարգմանությունը կատարվի գրական հայերենով, ապա այդ ֆիլմը կդառնա ծիծաղի տեսարան...
    Այստեղ մի ուրիշ հարց կա։ Եթե թարգմանությունները կատարվեն ժարգոնով, պետք է աշխատել հնարավորին չափ օտար լեզվի բառերը, որոնք առկա են հայ ժարգոնի մեջ, զտել կոնտեքստից։ Հուսով եմ կարողացա ինձ հասկացնել։

  10. #10
    Deadhouse
    Հյուր

    Re. Ժարգոն

    О....ну да

    Однозначно небуду говорить(хорошо/плохо),т.к.все имеет свое место и все,в нужных количествах,полезно и нужно...

  11. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժարգոն

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից
    Ես շատ կուզենայի, որ օրինակ Հոլիվուդյան ֆիլմերը թարգմանվեյին հայերեն, բայց ոչ գրական այնպիսի բառերով, որ հետո պետք է բառարանում բառի բացատրությունը կարդաս։ Այլ լավ կլիներ, որ հենց թարգմանությունների մեջ օգտագործվեր ժարգոնը։ Ֆիլմերում, հատկապես ամերիկյան, այնպիսի դերեր կան, որտեղ ես կասեյի անհնար է մարդկանց կերպարը փոխել։ Ուզում եմ ասել, որ, օրինակ գող-ոստիկան ֆիլմերում երբեք գողը չի գրագետ չի խոսի։ Այս դերում (գող) կարելի է ասել "անգրագետ"; եթե թարգմանությունը կատարվի գրական հայերենով, ապա այդ ֆիլմը կդառնա ծիծաղի տեսարան...
    Այստեղ մի ուրիշ հարց կա։ Եթե թարգմանությունները կատարվեն ժարգոնով, պետք է աշխատել հնարավորին չափ օտար լեզվի բառերը, որոնք առկա են հայ ժարգոնի մեջ, զտել կոնտեքստից։ Հուսով եմ կարողացա ինձ հասկացնել։
    Այս թեմայի շուրջ շատ է խոսվել։ Ես կարող եմ ասել, որ Հ1-ով այսօր թարգմանվող ֆիլմերը բավականին հաջող են այդ առումով։ Եթե սկզբից փողոցայինների կամ գողականների խոսքը մնացած մարդկանց խոսքի նման իսկապես թարգմանում էին գրական հայերեն, որը, իհարկե, սխալ էր, ապա հիմա դա շտկվել է։ Համենայնդեպս, վերջին մոտ կես տարվա ընթացքում իմ տեսած բոլոր ֆիլմերն այդ առումով բավականին հաջող են։ Կրկնում եմ, ասածս վերաբերում է միայն Հ1-ի թարգմանած ֆիլմերին։ Մյուս ալիքներով թարգմանած ֆիլմերը, միանշանակ չեմ կարող ասել, բայց հաճախ անհաջող են լինում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #12
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. Ժարգոն

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից
    Ժողովուրդ, դուք ի՞նչ կարծիքի եք ժառգոնի մասին։ Ես, անկեղծ ասած, դեմ չեմ, քանի որ ժառգոնով խոսում են առորյայում գրեթե բոլոր մարդիք։
    Դեմ չեմ "Կարգին հաղուրդմանը", "Հայ տղեռքին", և այլ մարդկանց ովքեր օգտագործում են ժառգոնը եթերում։
    Ամեն լեզու ունի իր ժառգոնը, բայց քանի որ հայերեն ժառգոնի մեջ մտնում են օտար լեզուներով բառեր (ռուսերեն, պարսկերեն, թուրքերեն... վերջերս "ամերիկերեն"), այդ է պատճառը, որ ՀՀ լեզվի տեսչությունը չափազանց դառնորեն է մոտենում այդ հարցին։

    Դուք ի՞նչ եք մտածում...
    Այնքան ել դեմ չեմ, բայց ամեն ինչ էլ իր սահմանների մեջ է գեղեցիկ, և շատ ցավալի է երբ լսում ես բառեր որոնց հայերեն բացատրութունը նույնիսկ չգիտես և միևնույն ժամանակ օտար բառեր օգտագործում չձգտելով իմանալ դրանց բացատրութունը:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 15.02.2007, 11:40:
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  13. #13
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2007
    Հասցե
    Erevan
    Գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժարգոն

    Ի կարծիքով, ժարգոնային բառերը` ապօրինի ծնունդ առած բառեր են, որոնք օգտագործում են թե՛ դպրոցականները, թե՛ երիտասարդները, և թե՛ մեծերը…
    Չպետք է կարծել, թե «դպրոցական ժարգոնը» լեզուն այլանդակում է միայն օտար բառերի տգեղ ու տձև կիրառությամբ: Օտար բառերն այստեղ մեղք չունեն, մեղքը օգտագործողինն է: Ժարգոնը մայրենի լեզվի բառապաշարն էլ չի խնայում: Ասենք թե մեկը հրաժեշտ է տալիս մյուսին, կարող է ասել` « Ես գնացի» , բայց ինչո՞ւ պետք է նման սովորական ձևով խոսի, եթե կարող է ասել ` « Դե ես ցվրվա», կամ` « Դավայ ազիզ»… Թե ինչքան է այս ամենը տգեղ ու անճաշակ` երևում է առաջին հայացքից:Բայց ստիպված ես օրինակներ բերել, իսկական պատկերը ցույց տալու համար:
    Լեզվական անկարգությունն ել, ինչպես ամեն բան այս աշխարհում, ունի իր բացատրությունը:Ըստ երեվույթին, դա կապված է մարդու Ինքնահաստատման ձգտման հետ: դա է երեվույթի հոգեբանական հիմքը: Այդ ձգտումն առհասարակ հատուկ է մարդուն կենսաբանորեն. Գիտակցաբառ թե անգիտակցաբար, մարդն իր վարքագծով ուզում է հաստատել իրեն, իր անհատականությունը, իր յուրահատկությունը: Իմ կարծիքով ժարգոնով խոսելն այդ ձևերից մեկն է` Տեսեք-Տեսեք, ես ուրիշների նման սովորական չեմ խոսում, ուրեմն մյուսներից տարբերվում եմ: Բայց Ի՞նչ մի լավ բա կա այդպես տարբերվելու մեջ,- Կարո՞ղ եք ասել դուք

  14. #14
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    40
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժարգոն

    Եթե կարող ենք նորմալ խոսել, ապա ինչո՞ւ օգտագործել ժարգոնը:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  15. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժարգոն

    Մեջբերում All Rights Reserved-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Գիտակցաբառ թե անգիտակցաբար, մարդն իր վարքագծով ուզում է հաստատել իրեն, իր անհատականությունը, իր յուրահատկությունը: Իմ կարծիքով ժարգոնով խոսելն այդ ձևերից մեկն է` Տեսեք-Տեսեք, ես ուրիշների նման սովորական չեմ խոսում, ուրեմն մյուսներից տարբերվում եմ: Բայց Ի՞նչ մի լավ բա կա այդպես տարբերվելու մեջ,- Կարո՞ղ եք ասել դուք
    Բայց արի ու տես, որ այժմ հասել ենք այն տխուր վիճակին, երբ ոչ թե ժարգոնով խոսողներն են մնացածներից տարբերվում, այլ գրական հայերենով խոսողները, քանի որ վերջիններիս թիվը ողբերգականորեն ավելի քիչ է... Բավական է միայն փորձել մտաբերել, թե մեր շրջապատում գրական խոսող քանի հոգի կարող ենք գտնել։ Շատերը գուցե մի հոգի էլ չգտնեն...
    Էհ, տխուր է, տխուր...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •