չե ոսկե միջինը "Կանգառում պահի"–նաԿանգառում կանգնեք խնդրում եմ
ժառգոնը(խոսակցականը) լռիվ նորմալ երևույթա, սակայն տեղեր կան որ տենց խոսալը անընդունելիա
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
մի բան գիտեմ, որ շատ հաճախ որոշ քաղքենիներ գրական խոսելը կուլտ են դարձնում ու իրենց խոսքը լսելը շատ ավելի տհաճ է լինում, քան ամենաանորակ քյարթուների ժարգոնային խոսքը, վերջիվերջո ցանկացած լեզու էլ ժարգոնից է առաջացել չէ? եկեք խոսենք ճիշտ ժարգոնով, այլ ոչ թե ժառգոնով, ու ամեն ինչ իր տեղը կընկնի![]()
Չէ, համաձայն չեմ: Լեզուն ժարգոնից չի առաջանում: Նախ լեզվի առաջ գալը լրիվ ուրիշ բան է: Դու երեևի նկատի ունես գրակա՛ն լեզվի առաջացումը, որը կրկին ժարգոնից չի գալիս, այլ բարբառներից: Գրական լեզու է որոշվում, տվյալ լեզվի բարբառներից մեկը, օրինակ հայերենում գրական է համարվել Երևանյան բարբառը: Իհարկե տարիների ընթացքում փողոցային ժարգոնը մտնում է բառարան և այն հետագայում ստանում է գրական իմաստ: Բայց անշուշտ այդ բառերը պետք է մնան լեզվի օրենքների սահմանում: Օրինակ, «որպիսի» բառը արդեն շա՜տ ավելի է օգտագործվում քան գրագետ «որպեսզին»: «Որպիսի» բառը հայոց լեզվի խախտում է՝ «որպիսի» բառ գոյություն ունի և այլ իմաստ է իրենից ներկայացնում: Հետո կամաց-կամաց «որպեսզի» բառը ավելորդ տեղերում են օգտագործում (իբր գրական բառ): Այս բառի գրեթե բոլոր դեպքերում կարելի է օգտագործել «որ» բառը: «Որպեսզի» բառին պետք է պատճառ և հետևանք հաջորդի: Այ օրինակ.
Ես շատ եմ սովորում, որպեսզի դառնամ բանաստեղծ:
Ես ցանկանում եմ, որպեսզի այս շենքը երկար կյանք ունենա:
Առաջին նախադասության մեջ «որպեսզի» բառը պնդում է, որ իրենից հետո ասվի պատճառ և/կամ հետևանք: Տվյալ դեպքում հետևանք կա, այն է բանաստեղծ դառնալը:
Երկրորդ նախադասության մեջ լրիվ անիմաստ է «որպեսզի» բառի ներկայությունը, դրա տեղը պետք է լիներ «որ»-ը: «Որպեսզի»-ից հետո չկա ո՛չ պատճառ, ո՛չ էլ հետևանք, սա միայն ցանկություն է:
Հ.Գ. Եթե երկրորդ նախադասության նման սխալներ եք փնտրում, ապա լսեք ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի նախադասությունները: Ուշադրություն մի դարձրեք իր արտասանած «ՈրպեսԸզի» բառին, միայն նախադասության կառուցվածքն է այս օրինակին նման:

Այո, ամեն լեզու էլ, այսպես ասած, որոշակի ոտնձգությունների է ենթարկվում ժարգոնի կողմից, բայց, ինչքան գիտեմ, այդպիսի բան չկա, որ գրական լեզու մտնեն ժարգոնային բառեր... Ժարգոնային բառերը, որքան էլ շատ գործածվեն խոսակցականում, դրանք գրական լեզվի համար մնում են օտար ու անընդունելի տարրեր։ Ճիշտ է, լեզուն կենդանի երևույթ է ու մշտապես փոփոխությունների ենթակա, բայց, ըստ իս, այն փոփոխվում է ո՛չ ժարգոնի հաշվին։ Հետաքրքիր կլիներ, եթե այնպիսի բառերի օրինակներ բերեիր, որոնք ժամանակին զուտ ժարգոնային են եղել, իսկ հետո անցել են գրական լեզվի մեջ ու այդպիսով փոխել մեր լեզուն։Ra$Ta-ի խոսքերից
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ու նորից նկատենք, որ խոսակցական լեզուն ու ժարգոնը նույն բանը չեն։
Կարծում եմ խոսակցականի թափանցելը գրական լեզվի մեջ բնական ու ընդունելի է, մինչդեռ ժարգոնի ներթափանցումը՝ ոչ։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Բարև ձեզ: Եթե թեման ճիշտ չեմ ընտրել, տեղափոխեք, խնդրեմ:
Վերջերս ենք տեղափոխվել Երևան, ու առօրյա խոսակցականի մեջ շատ-շատերի մոտ եմ նկատել ինչ-որ "համատարած" լեզվական շեղումներ: Մտածեցի գրել այդ մասին հայկանան ֆորումում, (կարծում եմ այստեղ կլինեն երևանաբնակներ, ու երևի նույնիսկ երևանցիներ) ձեր տեսակետը կուզենայի լսել:
Օրինակ` իրերին, առարկաներին "ԻՆՔԸ" անվանելը, օրինակ, հեռախոսի ֆուկցիոնալը քննարկելիս "ինքը շատ հզոր պրոցեսսոր ունի " և այլն
Կամ` "ոչ թե"-ի փոխարեն "ընենց չի, որ..."շատ պարազիտ արտահայտություն է, շատ եմ նկատել:
Կամ էլ ինչ-որ բանի շուրջ ընդհանուր համաձայնության գալու միտումով` "կարա լինի" (դա էլ երևի "վատ տարբերակ չի" արտահայտությունն է)![]()
Որ էլի հիշեմ, կգրեմՇնորհակալություն:
Sambitbaba (19.12.2016), Tiger29 (19.12.2016), Արէա (19.12.2016), Ուլուանա (19.12.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ