Բարև ձեզ: Եթե թեման ճիշտ չեմ ընտրել, տեղափոխեք, խնդրեմ:
Վերջերս ենք տեղափոխվել Երևան, ու առօրյա խոսակցականի մեջ շատ-շատերի մոտ եմ նկատել ինչ-որ "համատարած" լեզվական շեղումներ: Մտածեցի գրել այդ մասին հայկանան ֆորումում, (կարծում եմ այստեղ կլինեն երևանաբնակներ, ու երևի նույնիսկ երևանցիներ) ձեր տեսակետը կուզենայի լսել:
Օրինակ` իրերին, առարկաներին "ԻՆՔԸ" անվանելը, օրինակ, հեռախոսի ֆուկցիոնալը քննարկելիս "ինքը շատ հզոր պրոցեսսոր ունի " և այլն

Կամ` "ոչ թե"-ի փոխարեն "ընենց չի, որ..."

շատ պարազիտ արտահայտություն է, շատ եմ նկատել:
Կամ էլ ինչ-որ բանի շուրջ ընդհանուր համաձայնության գալու միտումով` "կարա լինի" (դա էլ երևի "վատ տարբերակ չի" արտահայտությունն է)
Որ էլի հիշեմ, կգրեմ

Շնորհակալություն:
Էջանիշներ