Միանամայն համաձայն եմ:Chuk-ի խոսքերից
Ես էլ եմ փողոցում ժարգոնով խոսում, բայց տանը, եթերում եւ հասարակության մեջ գեղեցիկ չի: Ինչ վերաբերվում է Կարգին հաղորդմանը, ապա կարելի է որոշ չափով, բայց եթե չափը չեն անցնում...
Միանամայն համաձայն եմ:Chuk-ի խոսքերից
Ես էլ եմ փողոցում ժարգոնով խոսում, բայց տանը, եթերում եւ հասարակության մեջ գեղեցիկ չի: Ինչ վերաբերվում է Կարգին հաղորդմանը, ապա կարելի է որոշ չափով, բայց եթե չափը չեն անցնում...

Ես ընդհանրապես չեմ սիրում, երբ որևէ մեկը ժարգոնով է խոսում՝ անկախ նրանից, թե որտեղ է գտնվում, առավել ևս, երբ այն օգտագործվում է այնտեղ, որտեղ ընդհանրապես չպետք է գործ ունենա՝ մի քանի հոգու կողմից արդեն նշված ոլորտներում։ Բայց համաձայն եմ նաև Մրրիկի հետ այն հարցում, որ ժարգոնի մեջ երբեմն հանդիպում են բավականին դիպուկ բառեր ու արտահայտություններ, որոնք մեկ-մեկ ինքս էլ եմ օգտագործում։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես շատ կուզենայի, որ օրինակ Հոլիվուդյան ֆիլմերը թարգմանվեյին հայերեն, բայց ոչ գրական այնպիսի բառերով, որ հետո պետք է բառարանում բառի բացատրությունը կարդաս։ Այլ լավ կլիներ, որ հենց թարգմանությունների մեջ օգտագործվեր ժարգոնը։ Ֆիլմերում, հատկապես ամերիկյան, այնպիսի դերեր կան, որտեղ ես կասեյի անհնար է մարդկանց կերպարը փոխել։ Ուզում եմ ասել, որ, օրինակ գող-ոստիկան ֆիլմերում երբեք գողը չի գրագետ չի խոսի։ Այս դերում (գող) կարելի է ասել "անգրագետ"; եթե թարգմանությունը կատարվի գրական հայերենով, ապա այդ ֆիլմը կդառնա ծիծաղի տեսարան...
Այստեղ մի ուրիշ հարց կա։ Եթե թարգմանությունները կատարվեն ժարգոնով, պետք է աշխատել հնարավորին չափ օտար լեզվի բառերը, որոնք առկա են հայ ժարգոնի մեջ, զտել կոնտեքստից։ Հուսով եմ կարողացա ինձ հասկացնել։
О....ну да
Однозначно небуду говорить(хорошо/плохо),т.к.все имеет свое место и все,в нужных количествах,полезно и нужно...![]()

Այս թեմայի շուրջ շատ է խոսվել։ Ես կարող եմ ասել, որ Հ1-ով այսօր թարգմանվող ֆիլմերը բավականին հաջող են այդ առումով։ Եթե սկզբից փողոցայինների կամ գողականների խոսքը մնացած մարդկանց խոսքի նման իսկապես թարգմանում էին գրական հայերեն, որը, իհարկե, սխալ էր, ապա հիմա դա շտկվել է։ Համենայնդեպս, վերջին մոտ կես տարվա ընթացքում իմ տեսած բոլոր ֆիլմերն այդ առումով բավականին հաջող են։ Կրկնում եմ, ասածս վերաբերում է միայն Հ1-ի թարգմանած ֆիլմերին։ Մյուս ալիքներով թարգմանած ֆիլմերը, միանշանակ չեմ կարող ասել, բայց հաճախ անհաջող են լինում։քաղաքացի-ի խոսքերից
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ի կարծիքով, ժարգոնային բառերը` ապօրինի ծնունդ առած բառեր են, որոնք օգտագործում են թե՛ դպրոցականները, թե՛ երիտասարդները, և թե՛ մեծերը…
Չպետք է կարծել, թե «դպրոցական ժարգոնը» լեզուն այլանդակում է միայն օտար բառերի տգեղ ու տձև կիրառությամբ: Օտար բառերն այստեղ մեղք չունեն, մեղքը օգտագործողինն է: Ժարգոնը մայրենի լեզվի բառապաշարն էլ չի խնայում: Ասենք թե մեկը հրաժեշտ է տալիս մյուսին, կարող է ասել` « Ես գնացի» , բայց ինչո՞ւ պետք է նման սովորական ձևով խոսի, եթե կարող է ասել ` « Դե ես ցվրվա», կամ` « Դավայ ազիզ»
… Թե ինչքան է այս ամենը տգեղ ու անճաշակ` երևում է առաջին հայացքից:Բայց ստիպված ես օրինակներ բերել, իսկական պատկերը ցույց տալու համար:
Լեզվական անկարգությունն ել, ինչպես ամեն բան այս աշխարհում, ունի իր բացատրությունը:Ըստ երեվույթին, դա կապված է մարդու Ինքնահաստատման ձգտման հետ: դա է երեվույթի հոգեբանական հիմքը: Այդ ձգտումն առհասարակ հատուկ է մարդուն կենսաբանորեն. Գիտակցաբառ թե անգիտակցաբար, մարդն իր վարքագծով ուզում է հաստատել իրեն, իր անհատականությունը, իր յուրահատկությունը: Իմ կարծիքով ժարգոնով խոսելն այդ ձևերից մեկն է` Տեսեք-Տեսեք, ես ուրիշների նման սովորական չեմ խոսում, ուրեմն մյուսներից տարբերվում եմ: Բայց Ի՞նչ մի լավ բա կա այդպես տարբերվելու մեջ,- Կարո՞ղ եք ասել դուք
Եթե կարող ենք նորմալ խոսել, ապա ինչո՞ւ օգտագործել ժարգոնը:![]()
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

Բայց արի ու տես, որ այժմ հասել ենք այն տխուր վիճակին, երբ ոչ թե ժարգոնով խոսողներն են մնացածներից տարբերվում, այլ գրական հայերենով խոսողները, քանի որ վերջիններիս թիվը ողբերգականորեն ավելի քիչ է...Բավական է միայն փորձել մտաբերել, թե մեր շրջապատում գրական խոսող քանի հոգի կարող ենք գտնել։ Շատերը գուցե մի հոգի էլ չգտնեն...
Էհ, տխուր է, տխուր...![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Պետքա գրական լինել, բայց չափի մեջ, ասենք մեկը գալիսա ու ասումա. «Ողջույն, ինչպես եք: Այսօր ինչպիսի պայծառ եղանակ է» ալերգիայա առաջանում:
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Ժարգոնը այն է որի դեմ պայքարում ենք եվ առանց դրա չենք կարող
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ