User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Ժարգոն

  1. #16
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    29
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժարգոն

    Պետքա գրական լինել, բայց չափի մեջ, ասենք մեկը գալիսա ու ասումա. «Ողջույն, ինչպես եք: Այսօր ինչպիսի պայծառ եղանակ է» ալերգիայա առաջանում:
    Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
    Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
    ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ

  2. #17
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2007
    Հասցե
    Erevan
    Գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. Ժարգոն

    Ամենից առաջ պետք է իմանալ, որ խոսել` նշանակում է մտածել, իսկ .լավ խոսում և մտածում է նա, ով ունի մտածողության կուլտուրա….
    Իմ կարծիքով խոսքի տիրապետման ամենալավ հասակը դա մանուկ եվ պատանի հասակն է… և եթե որևիցե մեկի մոտ դեռևս դրանից ալերգիայա առաջանում, ապա այդ ալերգիայի դեմ ուղղված թեմա կա Ֆորումում` Սեղմեք Այստեղ :

  3. #18
    LAMER անդամ Vahan Jan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Երեվան - EREVAN ? XI ES XAPUM AY GYUMRECI ?????
    Տարիք
    28
    Գրառումներ
    35
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժառգոն

    Մեջբերում Egern.net-ի խոսքերից Նայել գրառումը
    Միանամայն համաձայն եմ:
    Ես էլ եմ փողոցում ժարգոնով խոսում, բայց տանը, եթերում եւ հասարակության մեջ գեղեցիկ չի: Ինչ վերաբերվում է Կարգին հաղորդմանը, ապա կարելի է որոշ չափով, բայց եթե չափը չեն անցնում...
    Ես էլ եմ համամիտ քո հետ
    im am lammmmmer....fuu
    Copyright © 1997—2007 TErroristOS
    LAMERS Must DIe!

  4. #19
    Լիարժեք անդամ NoemI-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    92
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժարգոն

    Ժարգոնը այն է որի դեմ պայքարում ենք եվ առանց դրա չենք կարող

  5. #20
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժարգոն

    Մեջբերում _DEATH_-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետքա գրական լինել, բայց չափի մեջ, ասենք մեկը գալիսա ու ասումա. «Ողջույն, ինչպես եք: Այսօր ինչպիսի պայծառ եղանակ է» ալերգիայա առաջանում:
    Իհարկե ոչ ժառգոնով խոսելը լավ է, սակայն չափն անցնելը լավ չէ։ Ասում են "Ներեցեք Վարորդ, կարող եք այստեղ արգելակել " նույնի խիստ ժառգոնայինը "Հոպար ստե պահի" 2-ն էլ անընդունելի են ու ծայրահեղ ։ Միջինում դա կհնչի այսպես"Կանգառում կանգնեք խնդրում եմ"

  6. #21
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    30
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժարգոն

    Կանգառում կանգնեք խնդրում եմ
    չե ոսկե միջինը "Կանգառում պահի"–նա
    ժառգոնը(խոսակցականը) լռիվ նորմալ երևույթա, սակայն տեղեր կան որ տենց խոսալը անընդունելիա
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  7. #22
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժարգոն

    Մեջբերում Optimist REAList-ի խոսքերից Նայել գրառումը
    չե ոսկե միջինը "Կանգառում պահի"–նա
    ժառգոնը(խոսակցականը) լռիվ նորմալ երևույթա, սակայն տեղեր կան որ տենց խոսալը անընդունելիա
    մի բան գիտեմ, որ շատ հաճախ որոշ քաղքենիներ գրական խոսելը կուլտ են դարձնում ու իրենց խոսքը լսելը շատ ավելի տհաճ է լինում, քան ամենաանորակ քյարթուների ժարգոնային խոսքը, վերջիվերջո ցանկացած լեզու էլ ժարգոնից է առաջացել չէ? եկեք խոսենք ճիշտ ժարգոնով, այլ ոչ թե ժառգոնով, ու ամեն ինչ իր տեղը կընկնի

  8. #23
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժարգոն

    Չէ, համաձայն չեմ: Լեզուն ժարգոնից չի առաջանում: Նախ լեզվի առաջ գալը լրիվ ուրիշ բան է: Դու երեևի նկատի ունես գրակա՛ն լեզվի առաջացումը, որը կրկին ժարգոնից չի գալիս, այլ բարբառներից: Գրական լեզու է որոշվում, տվյալ լեզվի բարբառներից մեկը, օրինակ հայերենում գրական է համարվել Երևանյան բարբառը: Իհարկե տարիների ընթացքում փողոցային ժարգոնը մտնում է բառարան և այն հետագայում ստանում է գրական իմաստ: Բայց անշուշտ այդ բառերը պետք է մնան լեզվի օրենքների սահմանում: Օրինակ, «որպիսի» բառը արդեն շա՜տ ավելի է օգտագործվում քան գրագետ «որպեսզին»: «Որպիսի» բառը հայոց լեզվի խախտում է՝ «որպիսի» բառ գոյություն ունի և այլ իմաստ է իրենից ներկայացնում: Հետո կամաց-կամաց «որպեսզի» բառը ավելորդ տեղերում են օգտագործում (իբր գրական բառ): Այս բառի գրեթե բոլոր դեպքերում կարելի է օգտագործել «որ» բառը: «Որպեսզի» բառին պետք է պատճառ և հետևանք հաջորդի: Այ օրինակ.

    Ես շատ եմ սովորում, որպեսզի դառնամ բանաստեղծ:

    Ես ցանկանում եմ, որպեսզի այս շենքը երկար կյանք ունենա:

    Առաջին նախադասության մեջ «որպեսզի» բառը պնդում է, որ իրենից հետո ասվի պատճառ և/կամ հետևանք: Տվյալ դեպքում հետևանք կա, այն է բանաստեղծ դառնալը:

    Երկրորդ նախադասության մեջ լրիվ անիմաստ է «որպեսզի» բառի ներկայությունը, դրա տեղը պետք է լիներ «որ»-ը: «Որպեսզի»-ից հետո չկա ո՛չ պատճառ, ո՛չ էլ հետևանք, սա միայն ցանկություն է:

    Հ.Գ. Եթե երկրորդ նախադասության նման սխալներ եք փնտրում, ապա լսեք ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի նախադասությունները: Ուշադրություն մի դարձրեք իր արտասանած «ՈրպեսԸզի» բառին, միայն նախադասության կառուցվածքն է այս օրինակին նման:

  9. #24
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    30
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժարգոն

    Մեջբերում Angelina-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե կարող ենք նորմալ խոսել, ապա ինչո՞ւ օգտագործել ժարգոնը:
    հիմա մարդկանց մեծ մասը սենց ա մտածում.
    եթե կարող ենք ժարգոնով խոսել, էլ խի՞ նորմալ խոսանք

  10. #25
    Պատվավոր անդամ Ra$Ta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    30
    Գրառումներ
    551
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժարգոն

    Կամայական լեզու տարիների հետ փոփոխվումա , նույնը չի մնում , հիմա այսպես կոչված ժառգոնը կամ սլենգը , հենց այդ փոփոխված լեզունա , ու ինչքանել չձտեք գրական խոսալ , լեզուն կփոխվի :
    http://www.akumb.am/showthread.php?t=27053

    Очень неверно, когда говорят, что женщины лгут. Ибо это предполагает, что они когда-нибудь говорят правду.

  11. #26
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,934
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժարգոն

    Մեջբերում Ra$Ta-ի խոսքերից
    Կամայական լեզու տարիների հետ փոփոխվումա , նույնը չի մնում , հիմա այսպես կոչված ժառգոնը կամ սլենգը , հենց այդ փոփոխված լեզունա , ու ինչքանել չձտեք գրական խոսալ , լեզուն կփոխվի:
    Այո, ամեն լեզու էլ, այսպես ասած, որոշակի ոտնձգությունների է ենթարկվում ժարգոնի կողմից, բայց, ինչքան գիտեմ, այդպիսի բան չկա, որ գրական լեզու մտնեն ժարգոնային բառեր... Ժարգոնային բառերը, որքան էլ շատ գործածվեն խոսակցականում, դրանք գրական լեզվի համար մնում են օտար ու անընդունելի տարրեր։ Ճիշտ է, լեզուն կենդանի երևույթ է ու մշտապես փոփոխությունների ենթակա, բայց, ըստ իս, այն փոփոխվում է ո՛չ ժարգոնի հաշվին։ Հետաքրքիր կլիներ, եթե այնպիսի բառերի օրինակներ բերեիր, որոնք ժամանակին զուտ ժարգոնային են եղել, իսկ հետո անցել են գրական լեզվի մեջ ու այդպիսով փոխել մեր լեզուն։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #27
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,096
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժարգոն

    Ու նորից նկատենք, որ խոսակցական լեզուն ու ժարգոնը նույն բանը չեն։
    Կարծում եմ խոսակցականի թափանցելը գրական լեզվի մեջ բնական ու ընդունելի է, մինչդեռ ժարգոնի ներթափանցումը՝ ոչ։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  13. #28
    Լիարժեք անդամ IVI Art-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.12.2016
    Գրառումներ
    106
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև ձեզ: Եթե թեման ճիշտ չեմ ընտրել, տեղափոխեք, խնդրեմ:

    Վերջերս ենք տեղափոխվել Երևան, ու առօրյա խոսակցականի մեջ շատ-շատերի մոտ եմ նկատել ինչ-որ "համատարած" լեզվական շեղումներ: Մտածեցի գրել այդ մասին հայկանան ֆորումում, (կարծում եմ այստեղ կլինեն երևանաբնակներ, ու երևի նույնիսկ երևանցիներ) ձեր տեսակետը կուզենայի լսել:

    Օրինակ` իրերին, առարկաներին "ԻՆՔԸ" անվանելը, օրինակ, հեռախոսի ֆուկցիոնալը քննարկելիս "ինքը շատ հզոր պրոցեսսոր ունի " և այլն
    Կամ` "ոչ թե"-ի փոխարեն "ընենց չի, որ..." շատ պարազիտ արտահայտություն է, շատ եմ նկատել:
    Կամ էլ ինչ-որ բանի շուրջ ընդհանուր համաձայնության գալու միտումով` "կարա լինի" (դա էլ երևի "վատ տարբերակ չի" արտահայտությունն է)

    Որ էլի հիշեմ, կգրեմ Շնորհակալություն:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (19.12.2016), Tiger29 (19.12.2016), Արէա (19.12.2016), Ուլուանա (19.12.2016)

  15. #29
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,739
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում IVI Art-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև ձեզ: Եթե թեման ճիշտ չեմ ընտրել, տեղափոխեք, խնդրեմ:

    Վերջերս ենք տեղափոխվել Երևան, ու առօրյա խոսակցականի մեջ շատ-շատերի մոտ եմ նկատել ինչ-որ "համատարած" լեզվական շեղումներ: Մտածեցի գրել այդ մասին հայկանան ֆորումում, (կարծում եմ այստեղ կլինեն երևանաբնակներ, ու երևի նույնիսկ երևանցիներ) ձեր տեսակետը կուզենայի լսել:

    Օրինակ` իրերին, առարկաներին "ԻՆՔԸ" անվանելը, օրինակ, հեռախոսի ֆուկցիոնալը քննարկելիս "ինքը շատ հզոր պրոցեսսոր ունի " և այլն
    Կամ` "ոչ թե"-ի փոխարեն "ընենց չի, որ..." շատ պարազիտ արտահայտություն է, շատ եմ նկատել:
    Կամ էլ ինչ-որ բանի շուրջ ընդհանուր համաձայնության գալու միտումով` "կարա լինի" (դա էլ երևի "վատ տարբերակ չի" արտահայտությունն է)

    Որ էլի հիշեմ, կգրեմ Շնորհակալություն:
    նենց չի, որ երևանյան բարբառ գոյություն չունի..
    ինքը վերջնա
    )))

    իսկ եթե ավելի լուրջ.
    ամեն մի շրջան, ամեն մի բարբառ ունի իր խոսակցական կոլորիտը, ու իմ կարծիքով դա հրաշալիա, եթե ամեն ինչ չափի մեջ է ու չի խախտում էթիկայի ընդունված նորմերը..
    չէ՞ որ փողոցում, ծանոթների ու ընկերների հետ ոչ միշտ է նպատակահարմար օգտագործել մաքուր գրական լեզու
    Look around you..
    How many people do you think are settling?
    Probably a hell of a lot..
    People settle into okay relations, okay jobs, okay friends and an okay life.
    Why?
    Because okay is comfortable.
    Okay pays the bills and provides a warm bed at night.
    Some people are fine with okay.
    And guess what?
    That's okay!!
    But okay is not thrilling, it isn't passion, it's not life-changing or unforgettable.
    Okay is not the reason you risk absolutely everything you've got for the smallest chance that something absolutely amazing could happen...

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (19.12.2016), ivy (19.12.2016), Sambitbaba (19.12.2016), Տրիբուն (19.12.2016)

  17. #30
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,982
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    67 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում IVI Art-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև ձեզ: Եթե թեման ճիշտ չեմ ընտրել, տեղափոխեք, խնդրեմ:

    Վերջերս ենք տեղափոխվել Երևան, ու առօրյա խոսակցականի մեջ շատ-շատերի մոտ եմ նկատել ինչ-որ "համատարած" լեզվական շեղումներ: Մտածեցի գրել այդ մասին հայկանան ֆորումում, (կարծում եմ այստեղ կլինեն երևանաբնակներ, ու երևի նույնիսկ երևանցիներ) ձեր տեսակետը կուզենայի լսել:

    Օրինակ` իրերին, առարկաներին "ԻՆՔԸ" անվանելը, օրինակ, հեռախոսի ֆուկցիոնալը քննարկելիս "ինքը շատ հզոր պրոցեսսոր ունի " և այլն
    Կամ` "ոչ թե"-ի փոխարեն "ընենց չի, որ..." շատ պարազիտ արտահայտություն է, շատ եմ նկատել:
    Կամ էլ ինչ-որ բանի շուրջ ընդհանուր համաձայնության գալու միտումով` "կարա լինի" (դա էլ երևի "վատ տարբերակ չի" արտահայտությունն է)

    Որ էլի հիշեմ, կգրեմ Շնորհակալություն:
    «Լեզվական շեղում» հասկացությունը մի քիչ չեմ հասկանում: Արտահայտություններ են, որոնք ներմուծվել են լեզու, որոշակի շրջանակներ: Բոլոր շրջաններում էլ լինում են տենց արտահայտություններ, որոնք ուրիշ շրջանից գնացածը որ լսի, ականջին խորթը կթվա:

    Ոչ միայն ասում ենք «Ինքը շատ հզոր պրոցեսոր ունի», այլև «իրա պրոցեսորը հզոր ա»:
    Ոչ միայն «ընենց» ենք ասում, այլև «ըտենց», որոնք էնպես-ի ու էդպես-ի հնչյունափոխված տարբերակներն են:
    «Կարա լինի» էլ խի՞ չպիտի կարանա ըլնի ո՞ր

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (19.12.2016), Sambitbaba (19.12.2016), Արէա (19.12.2016), Գաղթական (19.12.2016), Նաիրուհի (20.12.2016), Տրիբուն (19.12.2016)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •