Պատմության ընթացքը…
Ասորեստանի պատմությունը մեկ անգամ ևս է հաստատում այն հզոր օրինաչափությունը, համաձայն որի` ամեն մի ազգ, ժողովուրդ, երկիր իր գոյության ընթացքում մեկ անգամ, միայն մեկ անգամ կարող է հայտնվել բարձրագույն կետում, դառնալ գերպետություն, աշխարհակալ, սառնալ իմպերիա: Միայն մեկ անգամ: Կրկնությունը չի լինում: Այդպիսին եղավ փարավոնների էպոխայի Եգիպտոսը, Միջագետքի աշխարհակալական պետությունները իրար հետևից` սկսած շումերներց, վերջացրած խեթերով, Դարեհների Իրանը, հետ` հելլենական Հունաստանը, կեսարների էպոխայի Հռոմը, Տիգրան մեծի Հայաստանը, շատ հետո չինգիզխանյան թաթար-մոնղոլական հրոսակները: Դրանցից ոմանք չքացան պատմության բեմից ընդմիշտ. չկա Կարթագենը, չկա ՄԻջագետքի պետություններից և ոչ մեկը, չկա ղպիտների Եգիպտոսը, իսկ նրանք, որոնք կան դեռ, պարզապես շարունակում են գոյատևել որպես միջակ կամ հազիվ նկատելի երկրներ… Հայաստանն այդ թվում… Այսօրվա Հունաստանը նաև… Ամենաշատը, որ կարող է լինել, երբեմն-երբեմն այս կամ այն առիթով մտաբերել, հիշել անցած-գնացած երկրներին կամ ժաղավուրդներին սոսկ որպես պատմական էպիզոդ, տուրք երբեմնի անցյալի…
Էջանիշներ