մայիսի 5-ին ժամը 16.30-ին Օպերայի բակում կազմակերպվում է շախմատային խաղ, օօօօօօֆ, ումա պետք էս պաշտոնականությունը
մի խոսքով նշված օրը ու ժամին Օպերայի բակում շախմատ ենք խաղալու, բայց ոչ սովորական. կավիճով շախմատի դաշտ է գծվելու գետնին, իսկ խաղաքարերի տեղում լինելու են մարդիկ, մենք, էլի, ինչպես նաև դուք, իհարկե, ձեր ցանկությամբ. ծաղը սովորականի նման խաղալու են երկու հոգի, իսկ մնացածս կատարելու ենք նրանց հրահանգները. շաաատ հետաքրքիր է լինելու. եկեք բոլորդ. կարելի է այդ օրվա հանդիպումն այդտեղից սկսել, սկզբում գալ այդեղ, խաղալ, հետո կգնանք մեր ուզած տեղը. դե կսպասեմ ձեզ
հա, մեկ էլ եթե կարող եք, ձեր հետ սև ու սպիտակ գլծարկներ, կամ գլխաշորեր բերեք, գոնե միայն ձեր համար