Ես խոսում եմ հենց ծրագրավորման ընկերությունների մասին: Կամայական ընկերություն իր ծրագրվորողներից վերջին հաշվով մի բան է ուզում` որ գործը ժամանակին արվի: Փոքր ընկերությունում առանց որևէ լրացուցիչ ջանքերի նկատվում է, թե ով ինչքան գործ է անում: Իսկ եթե 500 ծրագրավորող ունես (ավելի շատի մասին էլ չեմ խոսում), արդեն գործը դժվարանում է: Դրա համար ներդնում են տարբեր համակարգեր` ճիշտ ժամին գալ, ճիշտ ժամին գնալ, օրեկան զեկույց գրել, թե ինչ ես արել այդ օրը, և այլն:
Ծրագրավորողի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ նա կլիենտների հետ չի աշխատում: Հետևաբար, դրեսս-կոդ և նման այլ սահմանափակումները պարզապես անիմաստ են:
Այս մտքի հետ էլ համաձայն չեմ: Այդ կարգուկանոնները Եվրոպա-Ամերիկայում էլ կան, նույնիսկ ավելի խիստ, դե նրանք սիրում են ամեն ինչ ֆորմալիզացնել: Նախկին գործընկերս Կանադայում է հիմա, ասում է իրենց մոտ նույնիսկ մեդիա փլեյեր չկա (ու չես էլ կարող գցել), եթե ուզում ես երաժշտություն լսել, հետդ պիտի mp3 փլեյեր (սարք, ոչ թե ծրագիր) տանես:Հայերը կարգուկանոն չհարգող ազգ են, ու էդ խիստ վիճակները օդից չի որ եկել ա:
Էջանիշներ