Համաձայն եմ, ես էլ եմ մի քանի տեղ աշխատել ու ոչ մի սահմանափակումների չեմ հանդիպել, մեզնից հասնում էր մենակ մեր պարտականությունները կատարել պատշաճ կերպով: Ես էլ եմ ասում, որ այն ընկերությունները, որ դնում են սահմանափակում, ունեն դրա իրավունքը, որովհետև եթե "չորով" վերցնենք (

, ապա հենց այդպես էլ պետք ա լինի, մանավանդ, եթե շատ մեծ ու լուրջ ընկերություն ա: Դա այնքան էլ լավ չի աշխատողի համար, որովհետև միշտ լարված ես, քեզ հետևում են, այնքան էլ հաճելի երևույթ չի վերջիվերջո.. բայց դե եթե մտել ես ֆիրմա, ուրմեն պետք ա ենթարկվես նաև իրենց խիստ կարգուկանոնին: Քույրիկս հայ-շվեցարական բանկում ա աշխատում, իրենց մոտ մոնիտորով էլ են հետևում աշխատողներին, տրաֆիկով են տալիս ինտերնետը, կան հագնվելու կանոններ/ դրես-կոդ/, ուշանալ չկա, հստակ ընդմիջման ժամ կա, չես կարող երբ ուզում ես, դուրս գալ օֆիսից... և մի շարք այլ խիստ կանոններ, սակայն կան նաև լիքը լավ կողմեր,.. կայուն, լավ աշխատավարձ, օրինական արձակուրդ, պարգևատրումներ, խրախուսումներ և այլն: Այնպես որ, ամեն ինչ խիստ հարաբերական է: Ուղղակի ուզում եմ ասել, որ Սինոփսիսի նման ֆիրմաներին էլ պետք չի պախարակել ներքին կանոնադրության ու սահմանափակումների համար: Ես, օրինակ, բացիթողի վիճակներ չեմ սիրում ու ներքի կարգուկանոնը աչքաթող անող ֆիրմաներն էլ մի բան չեն, որտեղ ով ինչ ուզում անում ա, երբ ուզում գալիս, գնում ա, ում ուզում հետը գործի ա բերում, և ոնց ուզում պահում ա իրեն: Պետք ա գտնել ոսկե միջին

Էջանիշներ