Ժողովուրդ ո՞վ ինչ կարա գրի սինոփսիսի մասին մի բան խորհուրդ տվեք
Ժողովուրդ ո՞վ ինչ կարա գրի սինոփսիսի մասին մի բան խորհուրդ տվեք
Loading your personal settings....
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Ես ''Synopsys Armenia"-ում եմ սովորում և աշխատում![]()
Կոնկրետ ասա քեզ ինչ ա հետաքրքրումկոնկրետ հարցերին պատասխանեմ, կամ էլ սպասի ամսվա վերջ գործերս վերջացնեմ մանրամասն գրեմ
, բայց ավելի լավ ա հարցերդ գրես
![]()
Հ.Գ.
Պոլիտեխից ե՞ս, ավելի շուտ Կիբեռից ու ուզում ես գաս մեր մոտ![]()
Ճի՞շտ գուշակեցի:
Հ.Հ.Գ. Մեր մոգերին ոչ ոք չի ստիպում 500$-ով աշխատել, չնայած գրածդ թիվը աբսուրդ ա աշխատավարձը այդքան չի, բայց դա չի էականը, սա մեկ` երկրորդն էլ քո նշած Ամերիակայում 40000$ չեն վարձատրում, այլ մի քանի 1000$, սակայն սա էլ էական չի, եթե ստեղ էլ պիտի այդքան տան է հենա իրանց երկրի տնտեսությունը կզարգացնեն ի՞նչու են գալիս մեր տնտեսության մեջ ներդրում անում: Պետք չէ վատ զգալ, որ այստեղ աշխատավարձը մի կարգ ցածր է քան այնտեղ, այստեղ բացի աշխատավարձի ցածր լինելուց ամեն ինչն էլ համեմատաբար էժան է
Կարևորը, այս ոլորտում Հայաստանում արդեն մրցակցություն կա և ուրեմն ամեն ինչ լավ է լինելու
![]()
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Շատ կներեք ինձ, որ այսպես անկապ ներխուժեցի թեման: Բայց ես մի բան կարող եմ ասել: Նորմարդը խոսում է ամսական վճարի մասին, իսկ _DEATH_-ը՝ տարերեկան: Ամերիկայում նորմալ աշխատավարձ է համարվում 70000$ տարեկան աշխատավարձը, իսկ 40000$-ը՝ մինիմալ տարեկան աշխատավարձ է: Նշեմ, որ Ամերիկայում աշխատավարձը մասին խոսելուց ասում են տարեկանը, բայց վճարում ամսական:![]()
Տղեք ջան ՄԵՐՍԻ , որ արձանգանքեցիք ես այս տարի 2րդ կուրս եմ ուզում եմ դիմել
ուզում էի հարցնել արժի գնալ թե մնալ պոլիտեխում ?...
համ էլ դա չիշտա որ լավ սովորողներին աշխատանքի են ընդունում?…
համ էլ ընդունելության քննությունները հեշտ են?…
![]()
Loading your personal settings....
Ասեմ, որ Սինոփսիսն ընդհանրապես ոչ թե ինտեգրալ սխեմաների նախագծման, այլ այդ նախագծման ժամանակ կիրառվող գործիքների ծրագրավորման ֆիրմա է, իսկ ԻՍ նախագծումով նա դեռևս համաշխարհային լիդեր չի համարվում: Սակայն, կոնկրետ "Սինոփսիս Արմենիա"-ում կատարվում է բարձրակարգ, եթե կուզեք՝ համաշխարհային մակարդակի ուսուցում, ուղղված ավելի շատ ԻՍ-երի նախագծմանը: Դա խոստանում է մեծ հեռանկարներ հատկապես այդ մասնագիտության տեր մարդկանց համար: Բայց, օրինակ ես, եթե ծրագրավորող լինեի, ապա այնտեղ հաստատ իմ համար վատ չէր լինի, քանի որ "Սինոփսիս Արմենիա"-ում գրվում են նաև շատ համաշխարհային նշանակության ծրագրեր: Այսքանը՝ եթե կլինեն այլ հարցեր, ապա ուրախ կլինեմ պատասխանել:![]()
Лучше Гор могут быть только Горы.
Բարև կոլեգա,
ասեմ, որ Սինոփսիսի ուսումնական կենտրոնում դու հնարավորություն ունես իսկապես մասնագիտական հմտություններ ձեռք բերել միկրոէլեկտրոնիկայի բնագավառում, ինչը ցավոք չէի ասի ՀՊՃՀ -ի համապատասխան ամբիոնի մասին: Իսկ ավարտելուց հետո արդեն դու կորոշես մնումես աշխատելու թե գնում ես մեկ այլ ընկերություն: Ասեմ, նաև, որ ի տարբերություն ծրագրավորմամբ զբաղվող ընկերությունների ինտեգրալ սխեմաների նախագծումով զբաղվող մեզ մոտ այդքան էլ շատ ընկերություններ չկա՝ ՍՆՊՍ-ից բացի ես ընդամենը միհատ գիտեմ: Ասեմ, նաև, որ մասնագետներն էլ են քիչ:
Ես էլ ժամանակին ետ հարցի առաջ էի կանգնած, որոշեցի գնալ ու հիմա չեմ փոշմանել: Սինոփսիս գալու միայն մի վտանգ կա, եթե դու ՀՊԾՀ-ում շատ լավ ես սովորում ու գիտես որ ռեյտինգով ձեր հոսքում 1-ին 2-րդ տեղն ես ապա գալով Սինոփսիս կարող ես դառնալ ասենք 8-րդը կամ 9-րդը, որը խնդիրներ կարող է առաջացնել մագիստրատուրա ընդունվելուց: Իսկ եթե քո ռեյտինգը այդքան էլ բարձր չի, և դու այսպես թե այնպես անվճար մագիստրատուրա ընդունվելու քիչ շանսեր ունես, իսկ Սինոփսիս գալով միգուցե և ավելի բարձր հնարվորությունէր ունենաս քանի որ այստեղ ուսումնական պրոցեսը ավելի բարձր մակարդակի վրա է, և բացի այդ էլ մագիստրատուրայի ավելի շատ տեղեր են հատկացվում: Իսկ եթե հարցին նայենք սովորելու տեսանկյունից, ապա եթե դու ձգտում ունես սովորելի ապա Սինոփսիսում դու կարող ես ստանալ ժամանակակից մակարդակի կրթություն, և բարձր որակաորմամբ մասնագետ դառնալու հնարավորություն ունես: Սինոփսիսը իդեալական վայր չի , բայց իր բոլոր թերույուններով հանդերձ առնվազն մեկ երկու մակարդակ ավելի բարձր գիտելիքներ ստանալու հնարավորություն է տալիս:
Չեն սիրում նորից, սիրում են կրկին:
http://www.mathnet.am/
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ