Մեջբերում Arsen Babayan-ի խոսքերից Նայել գրառումը
Փորձում եմ համոզվել

Շատ լուրջ մեղադրանք

Կրկին լուրջ մեղադրանք

Ինչ կարծիքի եք շարունակեմ, հենց խոսեցի ոչ ձեր կողմից միանգամից մեղադրեցիք ակումբի կանոնադրությաբ խախտման մեջ, մինչև անգամ փորձեցիք ստվեր գցել իմ առաջարկած դատարանի վրա, բայց ինչու մինչև հիմա այս բոլոր ու սրա նման շաաաատ հանցավոր մեղադրանքների մասին ոչինչ չեք ասել....
Դու կարծես թե իրավաբան ես, սակայն այստեղ քեզ թույլ ես տալիս այդ մասնագիտությունը ներկայացնող մարդուն անհարիր երևույթ, ես ասում եմ.
Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
Հավանաբար չէ, այլ հաստատ և առաջին հերթին այն պատճառով, որ մի գրառման մեջ մի քանի անգամ խախտել էիր ակումբի օրենսդրությունը՝ թույլ տալով վիրավորական արտահայտությունները, և սա այն բանից հետո, երբ խոսում ես ակումբի օրեսնդրության կիրառումը պաշտպանող դատական համակարգի ստեղծման մասին։ Նայիր "Քաղաքականություն" բաժնի ցանկացած տաս թեմա և քո գրառման չափ վիրավորանք պարունակող գոնե երկու գրառում չես գտնի։ Կարող ես համոզվել նաև ինքդ։
Իսկ դու ի պատասխան սրա, բերում ես տարբեր քաղաքական մեղադրանքներ՝ անհասկանալի ձևով նույնացնելով վիրավորանքն ու մեղադրանքը, ընդ որում այդ մեղադրանքները, որոնք դու ցիտել ես, հիմնականում տպագրվել են մամուլում և չեն հերքվել, ասել է թե՝ նույնիսկ դրանց հանցավոր լինելը ապացուցված չէ։ Խոսելով դատարանից ու իրավունքից ու նույնիսկ ցանականալով իրավական լիկբեզ անցկացնել ակումբում, դու քեզ թույլ ես տալիս բավականին ինքնակամ մեկնաբանություններ ու ակումբի օրենսդրությանը հակասող գործողություններ։ Այս ասվածը ստվեր գցել չի, ստվեր գցելը ակնհայտ անհիմն մեղադրանք ներկայացնելն է կամ վերկաբեկման փորձը, սա փաստ է, որը մեզ հուշում է, որ ակումբի դատարանը պետք է լինի և կա ակումբի յուրաքանչյուր անդամի մեջ, որոնց հարաբերությունների մասին դու միայն հեռավոր պատկերացում ունես, իսկ առանձին՝ կանոնախախտ անդամների նկատմամբ գործողությունները երբեք ակումբում չեն առաջացրել այնպիսի վրդովմունք, որ անհրաժեշտ լինի որևէ դիլետանքտ դատարանի միջոցով այդ հարցը լուծել։ Երևի այսքանը։