Philosopher-ի խոսքերից
Դու կարծես թե իրավաբան ես, սակայն այստեղ քեզ թույլ ես տալիս այդ մասնագիտությունը ներկայացնող մարդուն անհարիր երևույթ, ես ասում եմ.
Իսկ դու ի պատասխան սրա, բերում ես տարբեր քաղաքական մեղադրանքներ՝ անհասկանալի ձևով նույնացնելով վիրավորանքն ու մեղադրանքը, ընդ որում այդ մեղադրանքները, որոնք դու ցիտել ես, հիմնականում տպագրվել են մամուլում և չեն հերքվել, ասել է թե՝ նույնիսկ դրանց հանցավոր լինելը ապացուցված չէ։ Խոսելով դատարանից ու իրավունքից ու նույնիսկ ցանականալով իրավական լիկբեզ անցկացնել ակումբում, դու քեզ թույլ ես տալիս բավականին ինքնակամ մեկնաբանություններ ու ակումբի օրենսդրությանը հակասող գործողություններ։ Այս ասվածը ստվեր գցել չի, ստվեր գցելը ակնհայտ անհիմն մեղադրանք ներկայացնելն է կամ վերկաբեկման փորձը, սա փաստ է, որը մեզ հուշում է, որ ակումբի դատարանը պետք է լինի և կա ակումբի յուրաքանչյուր անդամի մեջ, որոնց հարաբերությունների մասին դու միայն հեռավոր պատկերացում ունես, իսկ առանձին՝ կանոնախախտ անդամների նկատմամբ գործողությունները երբեք ակումբում չեն առաջացրել այնպիսի վրդովմունք, որ անհրաժեշտ լինի որևէ դիլետանքտ դատարանի միջոցով այդ հարցը լուծել։ Երևի այսքանը։
Էջանիշներ