Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
Արդեն հիմա ակնհայտ է, որ գործող իշխանությունները նման դատական պրոցեսի որևէ իմաստով պատրաստ չեն, և նրանց նպատակը Ա. Բաղդասարյանին քրեական պատասխանատվության ենթարկելը չէ։ Հատուկ ծառայությունների կողմից կատարված ձայնագրության իմաստը եղել է քաղաքական PR-ը, որը և ապացուցվեց անմեղության կանխավարկածի սկզբունքին հակասող ելույթում՝ հնչեցված նախագահի կողմից։

Հենց այդ մասին էր հարցը և հենց այդ պատճառով էլ հարցումը բացվել է քաղաքականություն բաժնում, քանի որ այն քաղաքական երևույթ է, որի պատճառներն ու հետևանքները լինելու են զուտ քաղաքական դաշտում։
Արթուր Բաղադասարյանի ով լինելը առանց սև PR-ի էլ պարզ է բոլորին: Կարիք չկա անել այն, ինչն արդեն Բաղադասրյանն արել է խայտառակել իրեն: Ամեն անգամ երբ դիտում եմ Բաղդասարյանի ելույթները ուղակի հիասթափություն եմ ապրում նման անինքնասեր քաղաքական գործիչների առկայության համար:

Այս կարծիքը քաղաքական չէ և վերաբերվում է միայն անձ` Արթուր Բաղդասարյանին: