User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Իշխանությունը լսում է բոլորին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իշխանությունը լսում է բոլորին

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, այո, մի զարմացեք: Իշխանությունը լսում է բոլորին: Պարզապես առանց ձեր իմացության: Ա. Բաղդասարյանի հետ կապված վերջին իրադարձությունները հենց դրա մասին են խոսում: Խնդիրը այստեղ նրանում չէ, թե ինչ է ասել Բաղդասարյանը, ում հետ է խոսացել, այլ նրա, որ իշխանության գործելաոճը ԿԳԲ-իստական և ԽՍՀՄ-ական գործելավոճն է:
    Իշխանությունը իրավունք չունի լսելու մեր հեռախոսազանգերը, հետագայում դրանք մեր դեմ օգտագործելով: Դատարանում այդպսի անօրինականությամբ ձեռք բերված ապացուցյները նույնպես չեն կարող լինել ապացույց:

    Զարմանալին այն է, որ որոշակի լծակներ ունեցող մարդիկ, այս ամենին համարժեք արձագանք չեն տվել: Իսկ ի՞նչ կասի ժողովուրդը:
    Գաղտնալսում կարելի է իրականացնել բացառապես դատարանի որոշմամբ, դա ՀՀ Սահմանադրության ուղղակի պահանջն է։ Իսկ օրենքի խախտումով ձեռքբերված ապացույցները չեն կարող ընկնել ոչ քրեական գործի, առավել ևս, մեղադրական եզրակացության հիմքում։ Այնպես որ իրավական առումով օրենքի խախտում է տվյալ ձայնագրության ստացման և հրապարակման, առավել ևս՝ քննարկման ողջ ընթացակարգը։ Հարցը, սակայն, ունի նաև բարոյական հարթություն, ընդ որում, միանգամայն անսպասելի տեսանկյունից։ Եթե Արթուր Բաղդասարյանը դավաճան է, ապա հավասապարես դավաճան են բոլոր այն պետական ու քաղաքական գործիչները, որոնք արտերկրում երբևէ հանդիպել են որևէ պետական կամ քաղաքական գործչի և ունեցել են նրանց հետ անձնական զրույց, իսկ այդպիսի շփում երբևէ չունեցած քաղաքական կամ պետական գործիչ, որը այս կամ այն չափով նշանակալ ֆիգուր է, չկա։ Հետևաբար՝ կա՛մ դավաճան են բոլորը, կա՛մ դավաճան չէ որևէ մեկը, այդ թվում՝ Ա. Բաղդասարյանը։ Եվ ընդհանրապես նմանօրինակ քաղաքական դաշտի վերաբերյալ այդպիսի տերմինների կիրառումը անհեթեթ է և այդ անհեթեթությունը որևէ կերպ լուրջ մտքի չի վերածվում՝ հնչելով նախագահի բերանից։

  2. #2
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Հասցե
    ք.Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    90
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իշխանությունը լսում է բոլորին

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը

    Իսկ ով ասած, որ դատարանի որոշում չի եղել?
    Գոյություն ունեն նաև ապացույցների օպերատիվ հավաքման կարգ, որը ոչ միշտ է լինում օրինական, և չի կարող դատարանում ուսումնասիրվել որպես մեղադրանքը պաշտպանող ապացույց: Նման ապացույցները դատարանում նույնիսկ չեն էլ ներկայացվում, սակայն կարծում եմ սա այդ դեպքը չէ և գաղտնալսումը կատարվել է դատարանի համապատասխան որոշման համաձայն:
    Եկեք այս թեման տեղափոխենք իմ ստեղծած իրավաբանական քննարկումներ բաժին, քանի որ հենց սկզբից թեմայի հեղինակի կողմից սխալ տեղում է ստեղծվել թեման, բայց դե քանի որ թեմայի հեղինակը ադմին է, ապա ինչ ուզի կանի

  3. #3
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իշխանությունը լսում է բոլորին

    Մեջբերում Arsen Babayan-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ով ասած, որ դատարանի որոշում չի եղել?
    Արդեն հիմա ակնհայտ է, որ գործող իշխանությունները նման դատական պրոցեսի որևէ իմաստով պատրաստ չեն, և նրանց նպատակը Ա. Բաղդասարյանին քրեական պատասխանատվության ենթարկելը չէ։ Հատուկ ծառայությունների կողմից կատարված ձայնագրության իմաստը եղել է քաղաքական PR-ը, որը և ապացուցվեց անմեղության կանխավարկածի սկզբունքին հակասող ելույթում՝ հնչեցված նախագահի կողմից։
    Մեջբերում Arsen Babayan-ի խոսքերից Նայել գրառումը
    Գոյություն ունեն նաև ապացույցների օպերատիվ հավաքման կարգ, որը ոչ միշտ է լինում օրինական, և չի կարող դատարանում ուսումնասիրվել որպես մեղադրանքը պաշտպանող ապացույց: Նման ապացույցները դատարանում նույնիսկ չեն էլ ներկայացվում, սակայն կարծում եմ սա այդ դեպքը չէ և գաղտնալսումը կատարվել է դատարանի համապատասխան որոշման համաձայն:
    Հենց այդ մասին էր հարցը և հենց այդ պատճառով էլ հարցումը բացվել է քաղաքականություն բաժնում, քանի որ այն քաղաքական երևույթ է, որի պատճառներն ու հետևանքները լինելու են զուտ քաղաքական դաշտում։

  4. #4
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Հասցե
    ք.Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    90
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իշխանությունը լսում է բոլորին

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդեն հիմա ակնհայտ է, որ գործող իշխանությունները նման դատական պրոցեսի որևէ իմաստով պատրաստ չեն, և նրանց նպատակը Ա. Բաղդասարյանին քրեական պատասխանատվության ենթարկելը չէ։ Հատուկ ծառայությունների կողմից կատարված ձայնագրության իմաստը եղել է քաղաքական PR-ը, որը և ապացուցվեց անմեղության կանխավարկածի սկզբունքին հակասող ելույթում՝ հնչեցված նախագահի կողմից։

    Հենց այդ մասին էր հարցը և հենց այդ պատճառով էլ հարցումը բացվել է քաղաքականություն բաժնում, քանի որ այն քաղաքական երևույթ է, որի պատճառներն ու հետևանքները լինելու են զուտ քաղաքական դաշտում։
    Արթուր Բաղադասարյանի ով լինելը առանց սև PR-ի էլ պարզ է բոլորին: Կարիք չկա անել այն, ինչն արդեն Բաղադասրյանն արել է խայտառակել իրեն: Ամեն անգամ երբ դիտում եմ Բաղդասարյանի ելույթները ուղակի հիասթափություն եմ ապրում նման անինքնասեր քաղաքական գործիչների առկայության համար:

    Այս կարծիքը քաղաքական չէ և վերաբերվում է միայն անձ` Արթուր Բաղդասարյանին:

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իշխանությունը լսում է բոլորին

    Մեջբերում Arsen Babayan-ի խոսքերից Նայել գրառումը
    Արթուր Բաղադասարյանի ով լինելը առանց սև PR-ի էլ պարզ է բոլորին:
    Ովքե՞ր են էտ բոլորը: Դու՞ք, Ձեր ընտանի՞քը, Ձե՞ր Թաղը,Կուսակցությու՞նը ...Ա՞զգը
    Մանրամասնեք խնդրում եմ, հակառակ դեպքում սա կդիտարկվի որպես
    անպատասխանատու հայտարարություն:

    Մեջբերում Arsen Babayan-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարիք չկա անել այն, ինչն արդեն Բաղադասրյանն արել է խայտառակել իրեն: Ամեն անգամ երբ դիտում եմ Բաղդասարյանի ելույթները ուղակի հիասթափություն եմ ապրում նման անինքնասեր քաղաքական գործիչների առկայության համար:
    Այո, իհարկե, դատական պրոցեսներ առնող ու ծախող իրավաբանների համար կուլտուրան, տակտը, էթիկան հավասարազոր է "անինքնասիրության":
    Կեցցեն Հայ իշխանաորի մեծագույն արժանիքները Զոռբայությունն, Վայրենությունն, Փողը : :

  6. #6
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Հասցե
    ք.Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    90
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իշխանությունը լսում է բոլորին

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ովքե՞ր են էտ բոլորը: Դու՞ք, Ձեր ընտանի՞քը, Ձե՞ր Թաղը,Կուսակցությու՞նը ...Ա՞զգը
    Մանրամասնեք խնդրում եմ, հակառակ դեպքում սա կդիտարկվի որպես
    անպատասխանատու հայտարարություն:

    Այո, իհարկե, դատական պրոցեսներ առնող ու ծախող իրավաբանների համար կուլտուրան, տակտը, էթիկան հավասարազոր է "անինքնասիրության":
    Կեցցեն Հայ իշխանաորի մեծագույն արժանիքները Զոռբայությունն, Վայրենությունն, Փողը : :
    Եթե ուսումնասիրես իմ նախկին գրառումները, ապա կտեսնես, որ ես ոչևէ քաղաքական ուժի չեմ սատարել առավել ևս չեմ քննադատել, ուղակի կարծում եմ բոլոր նրանք ովքեր հիշում են Արթուր Բաղդասարյանին ԱԺ նախագահ ժամանակ կհիշեն, որ նա մաիյն պոպուլիստ էր ու ոչինիչ չարեց դրանից ազատվելու համար:
    Ես չեմ պատրաստվում շաունակել քաղաքականության այս ոջ առողջ մթտնոլորտուրտում տիրող բանավեճերին, որոնք հակում ունեն վեճերի վերածվելու: Իմ գրառումներից մեկում ասել էի, որ ներկայիս իշխանությունից բացի այլ ընտրություն չկա ՀՀ-ում, ինչը շարունակում եմ պնդել: Ոչ ոք ՀՀ-ում ոչ մի լավ բան չի արել, քան ներկայիս իշխանությունը: Բանակի կայացումից մինչև վերջ: Իսկ վատ բան հաստատ եղել է ՀՀՇ-ի -ժամանակ երբ մեր բոլորիս բերաններից կտրեցին հացն ու կտրոններով վաճառեցին մեզ, երն խավարի մեջ թողեցին մեզ լուսավորելով հարևան պետությունների ժողովրդին այդ թվում և հենց նույն Ադրբեջանին ոչ ուղակի ձևով, սրանք են Ձեր ուզած քաղաքական գործիչնորը?, սրանց եք ուզում նորից վստահել երկրի ապագան, որ նորից ու նորից Արամ Սարգսյանների ու Արակ Կարապետյանների նման մատ թափ տան ժողովրդի վրա ասելով "այսօր մատ եմ թափ տալիս վաղը ուրիշ բան եմ թափ թալու" Ինչ է չեք հիշում այդ Արամ Կարապետյանի ելույթը? ինչպես են այսօր ակումբի որոշ անդամներ խոսում ու գովաբանում այդ կառույցի ստոր ղեկավարին? Ուշքի եկեք ժամանակն է չեք հասկանում, որ սրանք բոլորը աթոռ են ուզում, Արամ Սարրգսյանին եղբոր սպանությունից անմիջապես հետո տվեցին վարչապետի աթոռ և մինչև պաշտոնանկ անելը ձայնը չէր լսվում, ինչ մարդ է դա, կամ նույն Ստեփան Դեմիրճյանը, նույն ծախու Արտաշես Գեղամյանը, ով չգիտի որ դրանք բոլորը ժամանակի ստրուկներ են ու աթոռ են տենչում, ով չգիտի որ նույն Ալբերտ Բազեյանն ու իր ճամբարում կանգնածները թալանեցին Երևան քաղաքը, ունեին իշխանություն դե թող մի լավ բան անեին, ամոթ է ՀԱՅ հասարակություն ուշքի եկեք մի թողեք որ դրանք լցնեն Ձեր ուղեղնորը հիմարություններով: Արթուր Բաղդասարյանը որ ծախու սրիկա է դա դեռ ապացուցվեց այն ժամանակ երբ ԱՄՆ-ում ելույթ ունեցավ ասելով ինչ Ռուսաստան ինչ ԱՊՀ մենք միայն Նատո ենք ուզում, բա այ Բաղդասարյան, այ թեր զարգացած ու չկայացած քաղաքակական գործիչ դու ՀՀ նախագահի հետ այդ մասին խոսել էիր, կամ գոնե ԱԺ-ում նման բան քննարկել էիր որ նման հայտարարություն արեցիր? Սրանց եք վստահում ու չեք հասկանում, որ Սահակաշվիլու եղբայրներն են, ԱՄՆ-է տիրելու աշխարհը սրանց միջոցով......

    Շատ տաքացա հավանաբար կարիքը չկար, ուղակի զարմանում եմ, որ դեռ կան մարդիկ որ խոսում ու պաշտպանում են այդ թուլամորթ ուժերին:

  7. #7
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իշխանությունը լսում է բոլորին

    Մեջբերում Arsen Babayan-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ տաքացա հավանաբար կարիքը չկար, ուղակի զարմանում եմ, որ դեռ կան մարդիկ որ խոսում ու պաշտպանում են այդ թուլամորթ ուժերին:
    Հավանաբար չէ, այլ հաստատ և առաջին հերթին այն պատճառով, որ մի գրառման մեջ մի քանի անգամ խախտել էիր ակումբի օրենսդրությունը՝ թույլ տալով վիրավորական արտահայտությունները, և սա այն բանից հետո, երբ խոսում ես ակումբի օրեսնդրության կիրառումը պաշտպանող դատական համակարգի ստեղծման մասին։ Նայիր "Քաղաքականություն" բաժնի ցանկացած տաս թեմա և քո գրառման չափ վիրավորանք պարունակող գոնե երկու գրառում չես գտնի։ Կարող ես համոզվել նաև ինքդ։

    Մեջբերում Arsen Babayan-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ուսումնասիրես իմ նախկին գրառումները, ապա կտեսնես, որ ես ոչևէ քաղաքական ուժի չեմ սատարել առավել ևս չեմ քննադատել,
    Նախ՝ սատարել ես.
    Մեջբերում Arsen Babayan-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև բոլորին
    Խնդրում եմ ինձ ասեք Հայաստանի Հանրապետությունում բացի ՀՀԿ-ից այլընտրանք կա?
    Առաջարկում եմ ոչ թե քննադատել այս կամ այն կուսակցությունը, այլ պարզապես դրանք համեմատել իրար: Ինչպես ՀՀԿ այնպես էլ մնացած բոլոր կուսակցությունները և լավն են և վատը, սակայն այս ժամանակաշրջանում ավելի լուրջ և մեծ աշխատանքային պատմությունով կուսակցությունն քան ՀՀԿ-ն է գոյություն չունի: Սա իմ անձնական կարծիքն է: Այսօր իշխանությունը ՀՀ կուսակցությանն է և ակնհայտ է ինչպես առաջխաղացումը այնպես էլ թե տնտեսական և թե քաղաքական առաջընթացը: Սրանից ոչ շատ վախ իշխանությունը ուրիշ կուսակցության ձեռքում էր և թալանից ու քայքայումից բացի, ուրիշ բան չկար: Այդ քայքայող կուսակցության անդամներն այսօր հիմնել ել են առանձին կուսակցություններ և ամեն մեկը ցանկանում է երկիրն իրանով անել:
    և ապա՝ իսկ ինչու պետք է սատարած չլինեիր, առավել ևս՝ քննադատած։ Այ եթե բանական դիրքերից քննդատած կամ սատարած լինեիր, այսպիսի էմոցիոնալ պայթուններ չէիր ունենա և չէիր ստիպի բավականին կարևոր թեմայում նաև հարակից հարցերի անդրադառնալ։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իշխանությունը բերում է ուղեղի վնասվածքի
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 05.10.2017, 21:17
  2. Բոլորին հրավիրոում եմ իմ ֆորումը
    Հեղինակ՝ movsal08, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 16
    Վերջինը: 21.04.2012, 21:07
  3. «Ես պոպսա չեմ լսում :[»
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 39
    Վերջինը: 16.11.2008, 03:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •