Մեջբերում Arsen Babayan-ի խոսքերից Նայել գրառումը
Շատ տաքացա հավանաբար կարիքը չկար, ուղակի զարմանում եմ, որ դեռ կան մարդիկ որ խոսում ու պաշտպանում են այդ թուլամորթ ուժերին:
Հավանաբար չէ, այլ հաստատ և առաջին հերթին այն պատճառով, որ մի գրառման մեջ մի քանի անգամ խախտել էիր ակումբի օրենսդրությունը՝ թույլ տալով վիրավորական արտահայտությունները, և սա այն բանից հետո, երբ խոսում ես ակումբի օրեսնդրության կիրառումը պաշտպանող դատական համակարգի ստեղծման մասին։ Նայիր "Քաղաքականություն" բաժնի ցանկացած տաս թեմա և քո գրառման չափ վիրավորանք պարունակող գոնե երկու գրառում չես գտնի։ Կարող ես համոզվել նաև ինքդ։

Մեջբերում Arsen Babayan-ի խոսքերից Նայել գրառումը
Եթե ուսումնասիրես իմ նախկին գրառումները, ապա կտեսնես, որ ես ոչևէ քաղաքական ուժի չեմ սատարել առավել ևս չեմ քննադատել,
Նախ՝ սատարել ես.
Մեջբերում Arsen Babayan-ի խոսքերից Նայել գրառումը
Բարև բոլորին
Խնդրում եմ ինձ ասեք Հայաստանի Հանրապետությունում բացի ՀՀԿ-ից այլընտրանք կա?
Առաջարկում եմ ոչ թե քննադատել այս կամ այն կուսակցությունը, այլ պարզապես դրանք համեմատել իրար: Ինչպես ՀՀԿ այնպես էլ մնացած բոլոր կուսակցությունները և լավն են և վատը, սակայն այս ժամանակաշրջանում ավելի լուրջ և մեծ աշխատանքային պատմությունով կուսակցությունն քան ՀՀԿ-ն է գոյություն չունի: Սա իմ անձնական կարծիքն է: Այսօր իշխանությունը ՀՀ կուսակցությանն է և ակնհայտ է ինչպես առաջխաղացումը այնպես էլ թե տնտեսական և թե քաղաքական առաջընթացը: Սրանից ոչ շատ վախ իշխանությունը ուրիշ կուսակցության ձեռքում էր և թալանից ու քայքայումից բացի, ուրիշ բան չկար: Այդ քայքայող կուսակցության անդամներն այսօր հիմնել ել են առանձին կուսակցություններ և ամեն մեկը ցանկանում է երկիրն իրանով անել:
և ապա՝ իսկ ինչու պետք է սատարած չլինեիր, առավել ևս՝ քննադատած։ Այ եթե բանական դիրքերից քննդատած կամ սատարած լինեիր, այսպիսի էմոցիոնալ պայթուններ չէիր ունենա և չէիր ստիպի բավականին կարևոր թեմայում նաև հարակից հարցերի անդրադառնալ։