Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
Լրիվ համամիտ եմ KHT-ի հետ: Հարկավոր է առաջին հերթին լավը տեսնել ամեն ինչում: Թերություններով հանդերձ` շատ լավ ու դաստիարակչական ֆիլմ էր: Հակառակ ձևով ավարտվեր` այսինքն հերոսը վերադառնար, մեկ է դժգոհները հիմա էլ պիտի ասեին հեքիաթ էր: Հայերը սիրում են չէ, իրենք դեռ ոչ մի լավ գործ չարած` սկզբում կարգին քննադատել, կոտրել մի լավ բան մտածողին էլ: իսկ երբ այդ մտածողը հիասթափված թողնում հեռանում է ու արտերկրում փառքի է հասնում, նոր ասում են ինչու՞ այստեղ չի գործունեություն ծավալում:
Որպեսզի չկրկնվեմ, միայն կավելացնեմ, որ Խորենի հերոսի կերպարը ինձ հիշեցրեց Շիրվանզադեի «Քաոս»-ի հերոսին` Միքայելին, ում համար իր սիրած աղջկա` Շուշանիկի ապտակը ճակատագրական եղավ:
Լիովին համամիտ եմ Manonի հետ: Եկեք փորձենք սատար կանգնենք մերին, այլ ոչ թե միայն փնովենք ու փնովենք, որպեսզի ով փորձում է մի լավ բան անել, չհիասթափվի մեզանից և մնա ու շարումակի ստեղծագործլ մեր երկրում և մեր համար, այլ ոչ թե թողնի գնա ու օտարի մշակույթը զարգացնի: