Ինձ էլ շատ դուր եկավ ֆիլմը: Ֆիլմում միակ չհաջողված կերպարը Լուսինեն էր:![]()
Ինձ էլ շատ դուր եկավ ֆիլմը: Ֆիլմում միակ չհաջողված կերպարը Լուսինեն էր:![]()
Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:
Չէ հենց պիտի մեռներ,որ իրականությանը նման լիներ:Վերջում տեսաք`մի երկու հոգի,որ պարծենում էին,թե իփր կռվել են,այնինչ իսկական կռվողները լուռ ու մունջ արդեն չկային:Ինչի հիմա ըտենց չի,ով ուզում ա պատգամավոր դառնալ, հայտարարում ա`իփր կռվել ա,բայց ով գիտի գլուխը որ ծակերն էր կոխել,երբ իսկական հայ տղեքը հենց իրա մոր ու երեխեքի համար կյանքներն էին զոհում:Ուրվական-ի խոսքերից
Են Վանոն էլ բայց լավ էր խաղում
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
Իմ կարծիքով շատ լավ ֆիլմ էր, համենայն դեպս նկարագրում էր մեր իրականությունը, որ ամեն տեսակ թափթուկ "ՇԵՖ" ա դառնում, իսկ կարգին տղերքը նահատակվում են հանուն իրենց հայրենիքի ու գաղափարների, բայց արդյունքը վայելում են անարժանները: Ճիշտ է սկզբում Խորենի հերոսն էլ այնքան մի բարի պտուղը չեր, սակայն ամեն ոք իրավունք ունի սխալվելու և լավ է որ վերջում գտնում են իրենց ճիշտ ուղին: Ֆիլմի վերջում նրա զոհվելը համարում եմ լրիվ տրամաբանական և ճիշտ, հակառակ դեպքում ֆիլմը կնմանվեր ամերիկյան հեքիաթներին, երբ "կինոյի տղեն փրկումա ամբողջ աշխարհը և ապրում է երկար ու երջանիկ սիրած էակի հետ", այնինչ իրականում ամենևին էլ այդպես չէ:
Մի խոսքով շատ լավ ֆիլմ էր, ՀԱԼԱԼԱ:
Վերջին խմբագրող՝ Kheranyan: 10.05.2007, 15:07:
Երկար ընդմիջումը հաշվի առնելով՝ ասեմ, որ վատ չէր:
Լուսինե ջան, չնեղանաս, բայց էս էլ քո տեղը չի: Ահավոր անբնական խաղ՝ «դերի ասմունք»:
Խորենն ու փոխնախարարը փայլուն էին խաղում: Ճիշտն ասած, չէի սպասում, որ Արմանը զոհվելու է:Մտածում էի դե հոլիվուդյան ֆիլմի սցենարով՝ էսա մենակ դուրս կգա բոլորի դեմ, կհաղթի նրանց, ու կվերադառնա տուն:
Վերջում, իրոք ցնցող էր, երբ հարցնում են, թե քանի զոհ կա, ասում է ընդամենը մի վիրավոր: Նա կարող էր իր անձը փրկել /հրամանատարը նրան ասաց, որ արդեն նահանջի, իրենք նրա թիկունքում են/, բայց գերադասեց լինել իր ընկերների կողքին մինչև վերջ:
Շատ լավն էր:
Լրիվ համամիտ եմ KHT-ի հետ: Հարկավոր է առաջին հերթին լավը տեսնել ամեն ինչում: Թերություններով հանդերձ` շատ լավ ու դաստիարակչական ֆիլմ էր: Հակառակ ձևով ավարտվեր` այսինքն հերոսը վերադառնար, մեկ է դժգոհները հիմա էլ պիտի ասեին հեքիաթ էր: Հայերը սիրում են չէ, իրենք դեռ ոչ մի լավ գործ չարած` սկզբում կարգին քննադատել, կոտրել մի լավ բան մտածողին էլ: իսկ երբ այդ մտածողը հիասթափված թողնում հեռանում է ու արտերկրում փառքի է հասնում, նոր ասում են ինչու՞ այստեղ չի գործունեություն ծավալում:
Որպեսզի չկրկնվեմ, միայն կավելացնեմ, որ Խորենի հերոսի կերպարը ինձ հիշեցրեց Շիրվանզադեի «Քաոս»-ի հերոսին` Միքայելին, ում համար իր սիրած աղջկա` Շուշանիկի ապտակը ճակատագրական եղավ:
վերջը դզեց![]()
Վերջը շատ տխուր էր![]()
Վերջին խմբագրող՝ Artgeo: 11.05.2007, 08:52:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
անկապ և անիմաստ ..............![]()
օօֆֆֆ...էս հայերն էլ…փաաախխխխած ռուսական բանդիտների մասին բրիգադա-շմրիգադաներ լինի, կնայեք, բայց որ մերոնք են նկարել…լավը չի…հա դե կատարյալ չի…բայց դե…Լուսինեն. իհարկե, ավելորդա…բայց լավ էլ իրական էր…էսա մեր ազգը… ՏՂԵՔԸ գնացին զոհվեցին…իսկ շատերը քեֆերի-բանի մեջ էին…նայեք ու աշխատենք էլ տենց չլինի…պետքա մեռներ Խորիկը…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ