Հեռուստատեսային եթերում այս ֆիլմի պրեմյերան կայանալու է ապրիլի 4: Հետաքրքիր է, թե ինչ կարծիքի եք այդ ֆիլմի մասին? Ինձ դուր է գալիս, բայց դժվար թե 2 անգամից շատ նայվի:
Հեռուստատեսային եթերում այս ֆիլմի պրեմյերան կայանալու է ապրիլի 4: Հետաքրքիր է, թե ինչ կարծիքի եք այդ ֆիլմի մասին? Ինձ դուր է գալիս, բայց դժվար թե 2 անգամից շատ նայվի:
Նա է, որ չի ներում կեղծիք, չի ենթարկվում ժամանակին և շուրթերի վրա դողում, աղոթքի պես աստվածային, լույսն է սիրո քեզ ուղեկցում ամեն վարկյան ռազմի դաշտում, սերն է, որ մեզ գուցե փրկի, կամ ել կորցնի անապատում...
Մենակ Խորենի խաթր կնայեմ![]()
![]()
![]()
Էդքան շուխուռ էին քցել, բայց հասարակ կինո է հլը որ: Իսկ Լուսինե Թովմասյանին ինչ ասես չարեցին... Էլ հաղորդավար, էլ գեղեցկուհի, հիմա էլ դերասան: Գեղեցկուհու ժամանակ Շառլը օգնեց, իսկ մյուս բնագավառներում բանի պետք չի: Ես իրանից լավ դերասան կլինեի)
Ապե ինքը Հ1 - ի դեկորացիանա, բայց ըննենց մի եսիմ ինչել չի:
Ասենք ըննենց նոռմալ գեղեցկություն ունի իմ կարծիքով: Իսկ իրա Դերասանական խաղից սիրտս խառնումա, մարդ էլ էդքան անբնական ու ռոբոտային կերպով խաղա:
Նատուռի վոնց որ ռոբոտ ըլնի: Բայց Խորիկին հալալա մակարդակով խաղումա:
Դե գոնե պապուց մի բան պիտի ժառանգած լինի թե չէ:
Ֆիլմը որ ղարաբաղյան պատերազմի մասին ,ֆիդայինների մասին կամ ընդանրապես հայերի անդրանիկ սենց մեծ ծավալի գեղարվեստական ֆիլմը չլիներ, չեի շարունակի նայելը:![]()
Էլ ինչ հույս ես քո Մասիսին, թե Հայ բառերն քո լռեցին?
Առաջին սերիան նայեցի։ Քանի որ ֆիլմը լրիվ չեմ նայել, դրա համար սյուժեի մասին հստակ գնահատական չեմ կարող տալ (չնայած տեսածս առաջին սերիան առանձնապես հետաքրքիր ու բովանդակալից չէր), բայց դերասանները սարսափելի արհեստական էին խաղում, խոսում։ Որևէ հայկական լուրջ ֆիլմում նման վատ խաղ դեռ չէի տեսել։ Ռեժիսորական ու օպերատորական աշխատանքներն էլ, կարծում եմ, որ շատ ոչ պրոֆեսիոնալ էին։ Իրավիճակները չէին կարողացել ազդեցիկ ներկայացնել։ Ու ընդհանուր ֆիլմը մի տեսակ քյարթուական էր։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ֆիլմը էնքան էլ լավը չի, Լուսինեի խաղն էլ բանի պետք չի![]()
![]()
Բայց ես կարծում եմ, որ մենք պետքա մերը սիրենք![]()
![]()
Շուն ա գելա մերն ա , մեր մասին ու պիտի ասենք, որ լավնա .....![]()
![]()
Չէ, համաձայն չեմ, տենց մտածելով շատ առաջ չենք գնա։ Պիտի լավը գնահատենք, իսկ վատը քննադատենք, նշենք թերությունները, որ մարդիկ ավելի պատասխանատվությամբ ու ձգտումով ստեղծագործեն։ Հակառակ դեպքում հայկական արվեստը չի զարգանա ու մի բան էլ կայլանդակվի։ Ուղղակի քննադատությունն էլ պիտի ավելի լավը դարձնելու նպատակ ունենա, ոչ թե ուղղակի վատաբանելու համար լինի։ Ու հուսով եմ, որ ֆիլմի հեղինակներն ու մասնակիցները մեր այս քննադատությունը չարախոսություն չեն համարի ու, հաշվի առնելով դիտողություններն ու քննադատությունները, առաջիկայում ավելի շատ կաշխատեն ու ավելի բարձրարժեք ֆիլմեր կստեղծեն։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Հ1-ի հերթական թայֆայական նախագիծը: Նորից նույն դեմքեր, նույն անտաղանդություն, նույն ցածր որակ... Քանի դեռ Քեշիշյանն ու Կո-ն վերևներում են, Հ1-ը կարգին բան չի ստեղծի:
շատ անբնական … դպրոցի զանգը տվեց ու ընֆամենը 3-4 հոգի դուրս եկավ դպրոցից…
shat el lav kino ya nayvox. zarmanum em vor senc baner eq grel. menak lusinei xosaln a nervaynacnum eta
Հետաքրքիր ֆիլմ է: Ճիշտ է թերություններ կան, բայց դե նայվում է:
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
Օպերատոր,ռեժիսոր չգիտեմ,բայց, սովորական հանդիսատեսի նման նայելով,ասեմ`լավ էլ հետաքրքիր ա նայվում,մեր դաժան իրականության մասին ա,հետո էլ լավերը մի անգամից չեն հայտնվում,առաջին քայլն էր «Երևան» ստուդիայի երկարատև ընդմիջումից հետո,ու առաջինի համար լավ էլ հաջող:Ու ահագին էլ ծիծաղել եմ նայելուց
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
shat lav filma. brazilakan serialner naelu poxaren ekek mer@ naenq
Լավ կինո էր մանավանդ, որ հայերի նկարած կարելիյե ասել առաջին նորմալ կինոն էր, բայց Լուսինեն ետքան էլ լավ չխաղաց իր դերը, ընենց միտեսակ ոնցվոր իսկական չլիներ, զրում էր որ դերա տանում, դերի մեջ չեր իմ կարծիքով, և վաբշե հայաստանում ընդունվածա ամենինչը իրար մեջ բաժանելը, ավելի լավա ամեն մեկը իր գործն անի, երգչուհուն հաղորդավար են նշանակում, մոդելին կինո ում են խաղացնում, կարճ ասած սաղտ էլ հասկացաք թե ինչեյ ուզում ասել,
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ