Ես հաճույքով կքվեարկեի՝ շատ վատն է։ Քվեարկել եմ՝ վատն է![]()
Ֆիլմն ընդհանուր առմամբ ինձ դուր է եկել։ Խորենի խաղը լավն էր, ընդհանրապես, կարծում եմ՝ բոլոր գլխավոր հերոսներն էլ լավ էին խաղում, բացի Լուսինեից։Չեմ հիշում, որ երբևէ նման անտաղանդ խաղ տեսած լինեմ։
Խոսելաձևն աննկարագրելիորեն արհեստական էր, ինքն էլ, որպես սիրող աղջնակ, իսկական սառած տոլմա էր...
Ոչ մի զգացմունք, ոչ մի հույզ չտեսա ես էդ աղջկա խաղի մեջ։ Իր սիրած տղայի հետ այնպիսի հանդիսավորությամբ ու խիստ գրական էր խոսում, որ կողքից նայողը կկարծեր, թե ասմունքում է...
Մի խոսքով՝ երևի չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ Լուսինեն էդ ֆիլմի խայտառակությունն էր, դեռ լավ է, որ ֆիլմն ավելի շատ պատերազմի մասին էր, քան նրանց սիրո, հակառակ դեպքում հաստատ լրիվ կտապալվեր Լուսինեի «շնորհիվ»։
Ինձ համար խիստ տպավորիչ էր էն պաշտոնյայի կերպարը... Ցավոք, ոչ դերասանի անունը գիտեմ, ոչ էլ հերոսի անունն ու պաշտոնն եմ հիշում էս պահին։ Շատ տիպիկ ու համոզիչ տականքի կերպար էր ու, իմ կարծիքով, շատ լավ էլ խաղում էր մարդը։ Նրա խաղը նայելիս լրիվ իրական մարդ էի տեսնում։
Մի բացասական բան էլ. ֆիլմում ղարաբաղցիները հեչ լավ չէին խոսում ղարաբաղի բարբառով։Սխալներ էին անում։ Համենայնդեպս, ես իրենց խոսակցությունները լսելիս լիքը սխալներ էի բռնում։
Ու էնպիսի տպավորություն էր, որ նրանք իրականում ղարաբաղցիներ չէին, մինչդեռ երևի ճիշտ կլիներ, եթե իսկական ղարաբաղցիներ լինեին։ Չգիտեմ, գուցե դա հատուկ էր արվել՝ Ղարաբաղի` առանց այդ էլ ոչ մատչելի ու գրականից հեռու բարբառը այն չտիրապետողների համար հնարավորինս հասկանալի դարձնելու համար... Բայց, ինձ թվում է, որ եթե որոշել էին էդ բարբառով խոսակցություններ ներառել ֆիլմում, ուրեմն պետք է լիներ առանց աղավաղումների...
Վերջիվերջո, կարելի էր նաև սուբտիտրերով թարգմանել գրական հայերեն։
![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.08.2008, 21:47:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ