User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Ցանկապատից այն կողմ

  1. #1
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ցանկապատից այն կողմ



    Բակում աղմուկ էր, խաղացող երեխաների ճիչ ու ծիծաղ:Թվում էր, թե աշխարհում այս երեխաներից անհոգ ու երջանիկ մարդ չկա: Միայն Սոսեն էր, որ չէր խառնվում նրանց խաղին: Ամեն անգամ նա առանձնանում էր երեխաներից , կանգնում ցանկապատի մոտ ու նայում դուրս` ցանկապատից դուրս: Ցանկապատից դուրս էլ են երեխաներ խաղում: Բայց Սոսեի համար ցանկապատից դուրս կյանքն ուրիշ է:Սոսեն չէր կարողանում հասկանալ, թե ոնց կարող է ցանկապատից ներս ու դուրս այսքան տարբեր լինել: Տարբեր էր, այն էլ ինչքա~ն:Եվ զարմանում էր, որ միայն ինքն է դա նկատում: Ինչպե՞ս չէին նկատում, թե ինչքան գեղեցիկ էին այն աղջկա մազերը, երկար ու խնամքով սանրված: Եվ ի~նչ գեղեցիկ ծամկալներ: Իր ամբողջ կյանքում երազել է, որ այդպիսի երկար ու գեղեցիկ մազեր ունենա, որ ամեն օր տարբեր սանրվածք ունենա: Երազում էր, բայց գիտեր, որ չի կարելի: Ոչ միայն իրեն, այլ ցանկապատից այս կողմ ապրող բոլոր աղջիկներին: Չի կարելի, քանի որ ոչ- ոք ժամանակ չուներ իրենց մազերը խնամելու, սանրելու համար, էլ չենք ասում, եթե հանկարծ…Այդ բառից վախենում էին իրենց մանկատան բոլոր աշխատողները, և ավելի շատ ոչ թե երեխաների համար, այլ նրանից, որ հանկարծ երեխաներից կփոխանցվի իրենց: Այդ պատճառով էլ հաճախ էին մանրակրկիտ ստուգում, համոզվում, որ մաքուր է, անհանգստանալու կարիք չկա: Տարվա մեջ մեկ անգամ էլ կտրում էին իրենց մազերը, կտրում էին շատ կարճ, համարյա տղայի պես: Ու այդ ժամանակ չէր կարողանում արցունքները զսպել: Նորից չէր ունենա իր երազած երկար ու գեղեցիկ մազերը…
    _Երեխաներ, վերջացրեք խաղը, ճաշելու ժամն է:
    Սոսեն հեռացավ ցանկապատից ու բոլորի հետ գնաց ներս:
    Ցանկապատից հեռանալուց հետո էլ չէր դադարում մտածել նրանից դուրս գտնվող երեխաների, ամենից շատ այն երկարամազ աղջկա մասին: Երբ իրենք ճաշում էին, փորձում էր պատկերացնել, թե նրանք ինչպես են ճաշում: Նրանք է?լ ունեն հատուկ ճաշի ժամ, ուտում են ա՞յն, ինչ պատրաստում էին իրենց խոհանոցում , թե՞ իրենք էին որոշում, ինչ ուտեն, երբ: Սոսեն այնքան էլ չէր սիրում իրենց ճաշերը:Լինում էր, որ ճաշելիս հիշում էր ցանկապատից այն կողմ երեխաներից մեկին, որ մոր կողքին կանգնած ախորժակով խնձոր էր ուտում: Ուզում էր իրենց ճաշ եփող մորաքույրին մոտենալ, խնդրել, որ իրեն ճաշի փոխարեն մի խնձոր տա, թեկուզ շատ փոքր… Բայց չէր ասում,գիտեր, որ իրենք մեծ տուն են և բոլորին պետք է հասնի միատեսակ, միանման ուտելիք: Հետո, երբ գնում էին քնելու, միշտ ուզում էր պատկերացնել, թե ինչպիսին է այդ երկարամազ աղջկա ննջասենյակը, ոչ մի անգամ չէր կարողանում պատկերացնել:Իր ննջասենյակը մեջ է, և այստեղ կան շատ մահճակալներ, շատ երեխաներ: Իսկ այդ աղջկա սենյակը՞: Ինչպիսի՞ն է այն, շատ- շատ մահճակալներ ու այդ մեծ սենյակում նա մենա՞կ:
    Բայց ամնեից շատ չէր կարողանում պատկերացնել, թե ինչպիսին է մայրիկը: Երբ ուզում էր դրա մասին մտածել, հիշում էր, թե նա ինչպես էր այդ երկարամազին գրկում, համբուրում: Աչքերը լցվում ու չէր կարողանում դրանից ավելի պատկերացնել: Երբ գալիս էր բակ գնալու ժամը, նա դառնում էր անհանգիստ, շտապում էր, թե երբ է լինելու բակում:Չէր սիրում անձրևը, քանի որ դրա պատճառով մնում էին ներսում ու չէր տեսնում այն երեխաներին, որոնք ցանկապատից այն կողմ էին, առանց մորաքույրների ու դայակների հսկողության:
    Ապրում էր Սոսեն` երազելով երկար մազերի, իրեն գրկող ու սիրող մոր մասին: Չէր պատմում ոչ մեկին իր երազի մասին: Ո՞վ կհասկանար, բոլորն էլ իր նման մեծացել են առաց մոր, կարճ մազերով: Միայն Մանեն էր, որ հիշում էր իր մորը, նա վերջերս էր եկել իրենց մոտ, բայց ոչ մի անգամ չէր խոսում նրա մասին: Երբ հարցնում էին, ասում էր. <Ես մայր չունեմ, ինձ արագիլն է բերել>:
    Իրենց մրտ բոլորն էին այդպես մտածում, որ ցանկապատից այս կողմ երեխաները մայր չունեն, իրենց արագիլն է բերել հեռու- հեռվից:
    Այդ օրն էլ սովորականի պես բակ պետք է գնային: Բոլորը գնացին, իսկ իրեն տարան մի սենյակ, որտեղ երբեք չէր եղել: Չգիտեր, թե ինչի համար է այստեղ, բայց հյացքը չէր կարողանում կտրել այն գեղեցիկ կնոջից, որ զրուցելու ընթացքում անընդհատ իրեն էր նայում:
    Հետո սկսեց ավելի հաճախ տեսնել այդ կնոջը, ամեն անգամ իր համար քաղցրավենիք ու գեղեցիկ խաղալիքներ էր բերում: Արդեն անհամբերությամբ էր սպասում այդ կնոջ գալուն, ոչ թե նրա նվերների համար, այլ հենց նրան էր սպասում: Հազիվ էր զսպում իրեն, որ չփարվի ու ականջին չշշնջա.
    _Դու իմ մաման ե՞ս:
    Մի օր էլ իր համար գեղեցիկ շորեր բերեց: Հագավ, նայեց իրեն ու թվաց, թե ցանկապատից այն կողմ է կանգնած: Այդ գեղեցիկ շորով էլ ինքը գնաց ցանկապատից այն կողմ: Բոլորը եկել էին հրաժեշտ տալու: Մորաքույր Ասիան գրկել, համբուրում ու կրկնում էր.
    _Սոսե ջան, բախտավոր լինես, գտնես քո նոր տունը, նոր հարազատներին:Բոլոր դռները չեն, որ որբի համար փակ են:
    Հասկացավ, իրեն որդեգրել են: Այս բառը էլի էր լսել իրենց մանկատանը, բայց չէր պատկերացնում, թե դա ինչ է:
    Գեղեիկ կնոջ հետ եկան գեղեցիկ ու մեծ տուն: Սկզբում վախենում էր տան մեծությունից: Հետո կամաց- կամաց սովորեց: Ամենից շատ վախենում էր գիշերները, երբ սենյակում մենակ էր: Չէր պատկերացնում, որ հնարավոր է այսքան մեծ սենյակում մենակ քնել: Արդեն շատ բան էր սովորել: Գիտեր, թե ինչպես են ցանկապատից այն կողմ մարդիկ ճաշում: Կարող էր գնալ խոհանոց , որտեղ ինչ ուզես, կար: Խնձոր էլ կար իրենց տանը, և շատ- շատ, բայց չէր համարձակվում վերցնել: Չգիտեր ինչն է պատճառը, վախենում էր, թե ամաչում: Տանը երկուսով էին, ինքն ու այդ գեղեցիկ կինը, որին ուզում էր <մամա> ասել, բայց չէր համարձակվում: Ասում էր, որ Սոսեն իր աղջիկն է, կմեծանա իրենց տանը, կլինի գեղեցիկ աղջիկ: Ուզում էր հարցնել.<Երկար մազեր կունենա՞մ>,- էլի չէր համարձակվում:
    Հետո իմացավ, որ այդ կինը մի տղա ունի, բայց այստեղից շատ հեռու է: Գիտեր, որ տղան այնտեղ հոր հետ է,որ իրենք էլ են գնալու, մի քիչ կմնան ու կգնան: Հետո այդ գեղեցիկ կինը բցատրեց, որ գնալու համար նախ պետք է իրեն ստուգեն, տեսնեն առողջ է, թե ոչ, որ թույլ տան գնալ այդ հեռու տեղը: Մի քանի անգամ գնացին, ինչպես այդ կինն էր ասում, ստուգվելու: Միայն ամենից վատն այն ժամանակ էր, երբ արյուն էին վերցնում: Բայց չէր դժգոհում, լավ էր, մի քանի օրից վերջացավ: Առողջ էր, ուրեմը շուտով կգնան: Որոշված էր, երկու օրից գնալու են: Շատ անհանգիստ էր այս գեղեցիկ կինը, ճամպրուկներն էր հավաքում, տարբեր տեղեր զանգում, հյուրերի հետ առանձնանում, երկար զրուցում:
    Այդ օրը պետք է գնային: Ուզում էր իրեն պատկերացնել ինքնաթիռում,երբ լսեց այդ գեղեցիկ կնոջ ճիչը: Հեռախոսով էր խոսում, ի՞նչ եղավ, ինչի՞ց վախեցավ:
    Չհասկացավ, թե ինչ է եղել, միայն մի բան պարզ էր, որ իրենք էլ չեն գնալու:Տանն իրեն ոչ ոք չէր նկատում: Միայն լաց ու կոծ էր լսում և եկողների խոսքերից հասկացավ, որ որ այդ գեղեցիկ կնոջ տղան մահացել է: Լավ չգիտեր, թե ինչ է մահը, բայց հասկանում էր, որ շատ մեծ դժբախտություն է:Ցանկացավ մոտենալ ու գրկել լացող կնոջը: Փորձեց մոտենալ, բայց իրեն էր նայում չարությումբ լի ,ատելությամբ: Կանգնեց ու մնաց մոլորված:
    _Ինչ ե՞ս Կանգնել, կորի աչքիցս, ինչի՞ս ես պետք, որ չկարողացա փրկել երեխայիս:
    Հասկացավ, որ այս կնոջ համար չէր կարող լինել երեխա, լինել հարազատ: Ինքը տեղ չուներ այստեղ, ցանկապատից այս կողմ: Դուրս եկավ տնից ու չգիտեր, թե ուր գնար: Մեկ էր, միայն թե չմնար այստեղ, չտեսներ այն գեղեցիկ կնոջը,որը երևի մտածում էր, որ իր պատճառով մահացավ տղան: Հիմա ամենից շատ ուզում էր նորից լինել ցանկապատից այն կողմ, իրենց մանկատանը, որտեղ ոչինչից չէր վախենում: Բայց ինչպե՞ս գտներ: Հիշում էր, որ այս տուն հասնելու համար իրենք շատ երկարեն եկել, եկել են մեքենայով, հիմա ոտքով ինչպե՞ս գնար:
    Քանի՞ օր մնաց դրսում, քանի՞ զարմացած մարդկանց հայացքի ներքո թափառեց, մինչև հասկացան, որ անտուն երեխա է: Տարան մի տեղ, որտեղ շատ քեռիներ կային, իսկ նրանցից մեկը իրեն խնձոր տվեց, ու ինքը կերավ մեծ ախորժակով: Հետո հարցնում էին.<Ինչպե՞ս? է անունդ,որտեղի՞ց ես, քանի՞ տարեկան ես>:
    Պատմեց, ինչ գիտեր, ինչպես հիշում էր: Հասկացան ու գտան ցանկապատից այն կողմ իր փնտրած տեղը ու վերադարձրին մանկատուն: Եկավ ու առաջին անգամ այստեղ իրեն զգաց շատ հարազատ վայրում: Կարոտել էր: Կարոտել էր մորաքույրներին, դայակներին, իրենց ննջասենյակը, իրենց ճաշասեյակը, իրենց ցանկապատը:
    Մորաքույր Ասիան գրկել էր ու համբուրում էր` չթաքցնելով արցունքները.
    _Որբուկս, Սոսե, էս ի՞նչ բախտի էիր արժանանալու, էս ու՞ր Էին քեզ տանելու, որբուկս: Լեզուս չի պտտվում ասեմ, բախտդ բերեց, որ տղան մեռավ:Որբուկս, որբուկս…
    Սոսեն մորաքույր Ասիայի ասածներից ոչինչ չէր հասկանում, բայց գիտեր, թե ոնց է կարոտել բոլորին,ու ոնց է ուզում պառկել անկողնում ու մոռանալ ամեն ինչ այն գեղեցիկ տնից, այն ցանկապատից այն կողմ կյանքից..
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  2. #2
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցանկապատից այն կողմ

    Ինչքան էլ տխուր լինի, բայց դա մեր դաժան իրականությունն է: Շատ գեղեցիկ էր շարադրված:
    Ի դեպ, միշտ մտածել եմ գնալ որևէ մանկատուն, մի մանուկի համար դառնալ հեռավոր քույր կամ մորաքույր, նրան հեռվից խնամել: Բայց երբեք չեմ իմացել ինչից սկսել ու ոնց գործել:

  3. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցանկապատից այն կողմ

    Իսկ ես մտածում եմ երեխաներ որդեգրելու մասին… Եթե չամուսնանամ, հաստատ մի երկու-երեք երեխա կորդեգրեմ:

  4. #4
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցանկապատից այն կողմ

    Ես էլ եմ դա մտածել: Բայց դրա համար պետք է կարողանամ նրանց լիովին ապահովել ամեն ինչով ու ամենակարևորը սիրով:

  5. #5
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցանկապատից այն կողմ

    Lili ջան, ի~նչ հուզիչ էր: Իրոք ինչ մեղք են մանկատան որբուկները: Միշտ ցասումով եմ լցվում եմ այն մայրերի հանդեպ, ովքեր կարող են էդպես հեշտությամբ լքել իրենց երեխաներին: Դա ողբերգություն է…

  6. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցանկապատից այն կողմ

    Լացեցի... Բայց ոչ թե այն ժամանակ լացս եկավ, երբ երեխան նորից որբ մնաց, այլ երբ նրան մանկատնից տանում էին... Էդ պահը, չգիտեմ ինչու, հուզեց...

    Էհ... բա ո՞նց անենք, որ էդ երեխաների համար լավ լինի...
    Ի դեպ, միշտ մտածել եմ գնալ որևէ մանկատուն, մի մանուկի համար դառնալ հեռավոր քույր կամ մորաքույր, նրան հեռվից խնամել: Բայց երբեք չեմ իմացել ինչից սկսել ու ոնց գործել:
    Իմ մտքով էլ անցավ... Չբռնե՞նք տենց մի բան կազմակերպենք։ Լուրջ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցանկապատից այն կողմ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ մտքով էլ անցավ... Չբռնե՞նք տենց մի բան կազմակերպենք։ Լուրջ։

    Ետպիսի մի երիտասարդական կազմակերպություն կա որի կամավորները օժանդակում և ուսուցանում են մանկատան երեխաներին ...Եթե ցանկանում եք կարող եմ ճշտել և տալ տվյալները, եթե իհարկե չեք ուզում առանձին կազմակերպություն ստեղծել

  8. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցանկապատից այն կողմ

    Մեջբերում Root-ի խոսքերից Նայել գրառումը
    Ետպիսի մի երիտասարդական կազմակերպություն կա որի կամավորները օժանդակում և ուսուցանում են մանկատան երեխաներին ...Եթե ցանկանում եք կարող եմ ճշտել և տալ տվյալները, եթե իհարկե չեք ուզում առանձին կազմակերպություն ստեղծել
    Ես մեկի մասին վերջերս լսեցի, հետաքրքիր է՝ նույն բանի մասի՞ն ենք խոսում, թե՞ քո ասածն էլ ուրիշ է...
    Ամեն դեպքում, եթե դժվար չէ, խնդրում եմ, ճշտիր, հետո կասես։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցանկապատից այն կողմ

    Ետպիսի մի երիտասարդական կազմակերպություն կա որի կամավորները օժանդակում և ուսուցանում են մանկատան երեխաներին ...Եթե ցանկանում եք կարող եմ ճշտել և տալ տվյալները, եթե իհարկե չեք ուզում առանձին կազմակերպություն ստեղծել
    Ես էլ եմ լսել: Ինձ նույնիսկ մեյլ են ուղարկել: Ուզում եմ խնդրել, որ մարդավարի հայտարարության ձևով ուղարկեն, ֆորումում տեղադրեմ:

  10. #10
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    50
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Ցանկապատից այն կողմ

    lili-4 ջան, կրկին ու կրկին ուզում եմ ասել ապրես, շնորհակալ եմ, որ այսպես կարողանում ես թափանցել մարդու հոգեկան ապրումների մեջ ու հուզել մարդկանց քո գրվածքներով ու դեռ այս ամենի հետ մեկ տեղ նաև որոշակի, շատ կարևոր կյանքի մասին դասեր տաս աննկատ ու չպարտադրված քեզ յուրահատուկ մի ձևով՝ զուտ քո գրվածքների հերոսների միջով կյանքը ներկայացնելով առաջացնում ես մտքեր, որը կարդալով ուզում ես այլ՝ ավելի մի գեղեցիկ կյանքով մարդ ապրի ու ընկալի կյանքը...

    Խոսքեր չունեմ ասելու ավելին... ապրես... քո գրվածքների և ոչ մեկի հանդեպ անտարբեր չեմ կարողացել մնալ ու միշտ հուզել են ինձ քո գրվածքները ու մտածել տվել ավելի խորը ու ճիշտ կյանքի մասին, ինչի համար անչափ շնորհակալ եմ քեզ բարեկամս:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  11. #11
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    40
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցանկապատից այն կողմ

    Բավականին հուզիչ էր, ապրես, շատ ապրես:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  12. #12
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2007
    Գրառումներ
    37
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցանկապատից այն կողմ

    lavn er u txur ((((((((((((

    Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի կանոնադրությանը։Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
    Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» թեման:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.05.2007, 19:49:

  13. #13
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցանկապատից այն կողմ

    Շատ շնորհակալ եմ գեղեցիկ խոսքերի համար: Առավել հաճելի է, որ դուք միայն ընթերցող չմնացիք, այլ արձագանքելով կարծես ,թե գործի եք գցում մի լավ նախագիծ:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  14. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ցանկապատից այն կողմ

    Ինձ մեկ-մեկ թվում է, թե քարսիրտ եմ դարձել, որ իմ համար էական չի, թե աշխարհում ինչ է կատարվում, որ օտարի ցավը, ինձ չի կարող ցավ պատճառել, որ նույնիսկ ունակ չեմ սեփական ցավս նկատել...

    Ու հանկարծ կարդում եմ այս պատմվածքն ու հասկանում, թե ինչքա՜ն եմ սխալվել, երբ այս ստեղծագործության ամեն բառի տակ թաքնված թախիծն ու տրտմությունը մշուշոտում են աչքերիս առջևն ու հարկադրում մտովի զգալ ցավն ու տառապանքն ու տրտմությունը:

    Հրաշալի ստեղծագործություն էր: Կեցցե՛ս:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #15
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լռել Re. Ցանկապատից այն կողմ

    Շատ հետաքրքիր ու թաղծոտ պատմություն էր
    Շա՜տ հուզիչ էր
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Over the Garden Wall(2014)/Ցանկապատից այն կողմ
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 19.11.2017, 23:00
  2. Պատվաստում. կողմ և դեմ
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 149
    Վերջինը: 01.07.2014, 15:29
  3. Մայրամուտից այն կողմ...
    Հեղինակ՝ Անուշ..., բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 1
    Վերջինը: 21.08.2011, 11:16
  4. Ֆուտբոլ` ճաղերից այն կողմ
    Հեղինակ՝ moj, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 05.10.2007, 14:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •