Պատմվածքը նմանեցնում եմ Նար-Դոսի "Ես և Նա"-ին: Պարզապես այս դեպքում ծնողն է ասում " Ես վերևն եմ, դու՝ ներքևը…"
Պատմվածքը նմանեցնում եմ Նար-Դոսի "Ես և Նա"-ին: Պարզապես այս դեպքում ծնողն է ասում " Ես վերևն եմ, դու՝ ներքևը…"
Ապրես: Ցավալի է, բայց իրական, անխուսփելի, մեր ազգային դաստիարակության մեջ մտած երևույթ:Ավելին չեմ ուզում գրել, կարծում եմ բավականին ասված է:
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Պատմությունը հուզական ու պատկերավոր էր: Ակամայից ջղայնանում ես սկսելուց, բայց «մոմի պես այրվող մայրս» տողերից ամեն ինչ փոխվումա, ոնց որ էդ տողով մեջբերվի մի ուրիշ պատմություն, հզորա ստացվել:
Ռեալիստական սյուժե ունի, բավական արդիական:
Ինչ վերաբերվումա քեզ հետաքրքրող հարցերին. իմ խորին համոզմունքնա, որ ցանկացած հարցում արժե հաշվի նստել ծնողի կարծիքի հետ, իսկ կոնկրետ այս դեպքում, եթե ամեն ինչում վստահ ես, եթե քայլերդ հասել են ամուսնությանը, եթե համոզված ես քո հնարավորությունների վրա, ու գիտես որ կերջանկացնես քո սիրեցյալին, չարժե կանգնել ոչնչի առաջ: Ծնողի կարծիքը մեծությունա, բայց եթե հասուն մարդ ես ու գիտակցում ես որ ոչ մի հիմնավորում չունի, արժե դիմել կտրուկ քայլերի, վաղ թե ուշ ծնողը կհասկանա:
Տիգրանի երջանիկ լինելու հետ կապված բան չեմ ասի, որովհետև ոչ մեկն էլ հաստատ չի կարող ասեի, ինչ կզգա, կկարողանա երջանիկ լինել նման դեպքից հետո թե ոչ, մինչև չանցնի նման բանի միջով: Բայց չեմ կարծում ,որ նման երևույթը երբևե կմոռացվի, հակառակը, երևի ամբողջ կյանքում կհիշվի ու անընդհատ կկրծի հոգիտ:
Ապրես Մանոն ջան:![]()
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Չե՞ս ասի հատկապես ի՞նչը...
Գիտես, այսպես հայավարի ասած, եթե աղջիկը կես բերան ասեր, որ ինքը ուզում է այդ տղային տղան էլ բոլորովին այլ կերպ կվարվեր ու այլ կլիներ նրանց իսկ ընտրած ճակատագիրը, բայց քանի որ աղջիկը ոչինչ չասեց հետևաբար տղան էլ տեղ չունեցավ բան ասելու և գումարած այդ ամենին փոքրհոգի աղջկա ծնողների վերաբերմունքը թե փողն է վորոշում ամեն բան ու տղայի ընկճված վիճակն այս ամենից...
Եվ հետո, աղջիկները, կանայք ներքին մեծ ուժ ունեն ու հաճախ նրանք կարող են շատ բան փոխել, քան դա կարող են անել ֆիզիկապես ուժեղ տղամարդիկ: Բացի դա, երբ խոսքը գնում է զույգերի հավասարության մասին կանայք հիշում են իրենց իրավունքների մասին ու ցանկանում պաշտպանել դրանք, բայց երբ խոսք է գնում որոշում կայացնելու կամ գործելու մասին, որը տալիս է նրանց ցանկացած հավասարությունը՝ չգիտես ինչի կանայք ու աղջիկները չեն կիրառում դա ու մտածում են, որ միայն տղամարդը պետք է պայքարի ու կերտի իր ու նրանց երջանկությունը... ես այդպես չեմ կարծում. ես ուզում եմ, որ կինը՝ տղամարդու հավատարիմ ու սիրելի ընկերը, նրա հետ կիսի ամեն բան ու նրա հետ միասին հասնի իրենց իսկ համատեղ ջանքերով կերտած ու վաստակած երջանկությանը...
Չէ՞ որ կամուրջը երկու ափ ունի
Ու մեկ ափով կամուրջ չի՜ լինի...
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Իհարկե դեմ չեմ ihusik ջան, հլա մի քանիսն էլ ես կավելացնեմ, ինձ շատ դուր եկան ու հարիր են թեմային.
Առաջվա պես ջերմ ու ուժգին
Էլ չեմ սիրում ես քեզ` տես,
Բայց մի ցավ կա, որ տանջում է
ՈՒ չի տալիս ինձ հանգիստ:
Ոչ, դա անցած հուշը չէ մեր,
Որ վարդերով լի եղավ,
Այլ հուշ դարձած մեր ապագան
Փուշ ու տատասկ իմ ճամփան:
Ապրես Manon ջան, լավն էին տողերը![]()
![]()
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Վերջում տղայի տված հարցերը... շատ խելացի էին:Չե՞ս ասի հատկապես ի՞նչը...
Վերջին խմբագրող՝ Lethal Sweetness: 08.05.2007, 10:34:
Ատում եմ ատելությունը, ներում՝ աններելիին:
Ihusik
Ճիշտ էք: Երանի այն մարդուն, որ առօրեայ երազելու առիթ է ունենում: Այդ մարդու դժբախտութիւնը բարեբախտութեան կը վերածուի, երբ կարողանայ մի կերպ հաշտցնել երազանքը իրական կեանքին: Մանկուց երազել եմ լաւ բաներ: Հայերէնը այս իմաստը տալու համար ունի այս բառը՝ վերանալ: Լաւ երաժշտութիւնը վերացնում է ինձ, ինքնս ինձնից եւ առօրեայ ճղճիմ խնդիրներից: Ապրում եմ երաժշտութեամբ եւ անքա՜ն վերանում: Այլք փորձում են վերանալ ռազմական պարով: Չինացիք ամէն երեկոյ պարում են (Tai Chi), ջիղերնին հագչեցնելով վերանում են: Վերանալու այս պահերը երկար պէտք չէ տեւեն, այլապէս տուեալ անձը իսկապէս կը կորի, իրական կեանքից կը բացակայի: Այդպիսիներին տալիս են «ցրուած» ածականը, այսինքն միտքը տարբեր վայրեր տարածուած, անուշադիր եւ ցրուած անձ:Իրական կյանքն այլ է, երազանքով ապրելն՝ այլ. եթե ապրես երազանքով՝ իրական կյանքը կպատժի քեզ խիստ ու կտանջի, իսկ եթե ապրես իրական կյանքով ու առանց երազանք՝ կլինես հաջողակ կյանքում, բայց երազանքիդ հետ մեկ տեղ կհեռանա կյանքիցդ գեղեցկությունը
Գալով պատմուածքին, որ յուզիչ եւ խելացի կազմուածք ունէր: Կարծում եմ շատ սպասելիք ունենալ ընդամէնը 18-20 տարեկան սիրահարուած տղայից. արդար չէ: Քանզի դրամատիրական (կապիտալիստական) մեր ժամանակներում ամէն ինչ գնահատւում է փողով: Ով յիշում է այս երգի բառերը.-
«սիրել գիտես, կռուել չգիտես
Դու անզգամ երիտասարդ»
Այլ խօսքով՝ տղայի կարգավիճակը իսկապէս յուսահատական կարող է լինել, որովհետեւ կեանքում տակաւին փող չի վաստակած տղան թերեւս ինքն իր մէջ իրաւունք չի գտնում ամուսնալով սիրած աղջկան աղքատութեան մէջ ապրեցնել: Նա տակաւին ընտանիք ապրեցնելու պատրաստ «տղամարդ» չի դարձել:
Կեանքը ցոյց է տալիս իրական դէպքեր, երբ տարիներով սիրահարուած զոյգեր (դասընկերներ, տարեկիցներ), տարիներով համբերում են կեանքի պարտադրած դժուարութիւններին մինչեւ կարողանան մի երդիքում ամուսնանալով տեղաւորուել: Իրական կեանքն իր դէմքը ցոյց է տալիս այստեղ՝ տանը: Երբեմն սէրը շարունակւում է, երբեմն՝ ոչ: Բաժանւում են: Պատճառը մարդու բնոյթն է: Ոմանք հոգեպէս արագ են աճում, դպրոցական տարիքում սիրահարած աղջկայ կամ տղայի մօտ նոյն ընթացքով չի զարգանում հոգեկան զգայարանքը: Յետեւապէս գալիս է մի պահ երբ ամուսիններից մէկն ու մէկը անբաւարարութիւն է զգում:
Կեանքը զոհողութիւն է: Սէրը դա է: Ամուսնանալ նշանակում է ծնող կամ ծնողացու դառնալ: Պէտք է ծայրագոյնս յարգել զաւկի հօրը կամ մօրը: Իմ կարծիքով՝ նախկին սիրածին նամակ գրելու դէպքը ինքնին անհաճոյ երեւոյթ է: Չեմ կարծում որեւէ բնական կին կընդունի կամ կը մարսի ամուսնու նման արարքը: Զաւակիդ մայրը (կամ հայրը) ամէն կարգի յիշատակ-սէրէ բարձր պէտք է դասել: Իսկապէս այս նամակը ուշացած է:
Ապրես Մանոն… Շատ տխուր, բայց շատ լավ պատմվածք:
Ես մի քիչ համամիտ չեմ, որ աղջկան կարելի է թուլակամ կամ անտեսակետ անվանել, քանի որ 18-19 տարեկան աղջիկը, այն էլ հայ աղջիկը (որքան էլ մենք մեզ հակառակում համոզենք, մենք տարբերվում ենք մնացած ազգերից) չի կարող հաշվի չառնել ծնողների կարծիքը: Ճիշտ է, նա պիտի գոնե մի քիչ պայքարեր, որպեսզի տղային էլ համարձակություն տար դրանով, բայց կարծում եմ, ամենից շատ այստեղ մեղավոր էր աղջկա նյութապաշտ հայրը, որին արդեն իսկ ճանաչելով գուցե աղջիկը չհամարձակվեց խոսել: Այստեղ միակ մարդը, որ կարող էր օգնել, դա աղջկա մայրն էր իմ կարծիքով…միակ մարդը, որ գուցե կարողանար մի քիչ փափկեցնել այդ դաժան մարդու մետաղի վերածված "սիրտը": Մեզ համար շատ հեշտ է աղջկան անվանել թուլակամ, բայց մի՛ մոռացեք, ընդամենը 18 տարեկան, ծնողների միակ զավակ, այն էլ այդ տեսակ մտածելակերպով ծնողների…Ես սա հիմնականում գրել եմ ընդգծելու այն աղջկների պահվածքը, որոնք թուլակամ ու անտեսակետ են;
Իսկ երջանիկ կլինեին նրանք թե ոչ, իմ կարծիքով ոչ ոք չի կարող ասել… Քանզի Ճակատագիրը, որքան էլ որ այն գրված է մարդու ծննդյան պահից, աննախատեսելի է:
... կներեք, շատ խոսեցի ...![]()
Չէ, կաթիլը ծով չի դառնում...
Manon ջան, շատ հիանալի պատմվածք էր, կարդում էի և ինձ պատկերացնելով տղայի տեղը՝ ամբողջ մարմնովս սարսուռ էր անցնում: Ճիշտն ասած այսպես համպատարաստից չեմ կարող ասել թե ինչպես կվարվեյի ես, սակայն հավանաբար կթողնեյի ու կհեռանայի այնպես ինչպես Տիգրանը, քանի որ, ըստ իս երջանկության համար պետք է պայքարեն երկուսով, և եթե աղջիկը անգամ ջանք իսկ չի գործադրում իր սերը, երջանկությունը պահելու համար, ապա նա ապագայում, հաստատ մի վճռորոշ պահի կլքի տղային, իսկ իմ ընկալմամբ երջանկությունը ոչ միայն սիրած էակի հետ ապրելն է, այլ նաև նրա հետ բոլոր արգելքներն ու դժվարությունները հաղթահարելը, ինչը չես կարող անել այդ տիպի աղջկա հետ, այնպես որ Տիգրանը ճիշտ վարվեց:
Եվս մեկ անգամ ասեմ. Շատ հիանալի պատմվածք էր: Շատ ապրես:
Օգնիր ինձ Մարիամ…:
Պ. Սևակ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ