Չե՞ս ասի հատկապես ի՞նչը...
Գիտես, այսպես հայավարի ասած, եթե աղջիկը կես բերան ասեր, որ ինքը ուզում է այդ տղային տղան էլ բոլորովին այլ կերպ կվարվեր ու այլ կլիներ նրանց իսկ ընտրած ճակատագիրը, բայց քանի որ աղջիկը ոչինչ չասեց հետևաբար տղան էլ տեղ չունեցավ բան ասելու և գումարած այդ ամենին փոքրհոգի աղջկա ծնողների վերաբերմունքը թե փողն է վորոշում ամեն բան ու տղայի ընկճված վիճակն այս ամենից...
Եվ հետո, աղջիկները, կանայք ներքին մեծ ուժ ունեն ու հաճախ նրանք կարող են շատ բան փոխել, քան դա կարող են անել ֆիզիկապես ուժեղ տղամարդիկ: Բացի դա, երբ խոսքը գնում է զույգերի հավասարության մասին կանայք հիշում են իրենց իրավունքների մասին ու ցանկանում պաշտպանել դրանք, բայց երբ խոսք է գնում որոշում կայացնելու կամ գործելու մասին, որը տալիս է նրանց ցանկացած հավասարությունը՝ չգիտես ինչի կանայք ու աղջիկները չեն կիրառում դա ու մտածում են, որ միայն տղամարդը պետք է պայքարի ու կերտի իր ու նրանց երջանկությունը... ես այդպես չեմ կարծում. ես ուզում եմ, որ կինը՝ տղամարդու հավատարիմ ու սիրելի ընկերը, նրա հետ կիսի ամեն բան ու նրա հետ միասին հասնի իրենց իսկ համատեղ ջանքերով կերտած ու վաստակած երջանկությանը...
Չէ՞ որ կամուրջը երկու ափ ունի
Ու մեկ ափով կամուրջ չի՜ լինի...
Էջանիշներ