User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Ուշացած նամակ

  1. #1
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշացած նամակ

    ՈՒշացած նամակ

    Անահիտն աչքերը բացեց սրտի արագ զարկերից: Զանգը խփեցի՞ն, թե՞ իրեն թվաց: Լռություն…Երևի երազում էր լսել:
    Մտքերը հավաքեց. հա՝ երեխաներին դպրոց էր ճանապարհել, ամուսնուն՝ աշխատանքի ու ա՜յ քեզ բան, ննջել էր բազմոցին: Նորից հիշեց երեկոյան անախորժ դեպքերը, ամուսնու սովորական դարձած ուշ վերադառնալը: Արդեն հոգնել էր անարդյունք վիճաբանություններից: Էլ ուժ չուներ հանդուրժելու ամուսնու կենսաձև դարձած հարբեցողությունն ու ընտանիքի հանդեպ անտարբերությունը: Հոգնել էր բոլոր հոգսերը մենակ կրելուց…
    Նորից զանգ…Հա էլի, դռան զանգն էր:
    Ուղղելով ցավից նվացող մեջքը՝ ելավ տեղից, փաթաթվեց բրդյա շալի մեջ ու ակնածանքով մոտեցավ դռանը. «Տեսնես ո՞վ է այս վաղ ժամին»:
    Փոստատարն էր: Թերթերի հետ մի նամակ էլ կար: Փակելով դուռը՝ Անահիտը մի պահ քարացավ. նամակն ասես այրեց ձեռքերը, շնչառությունը կանգ առավ: Մի քանի րոպե շուռումուռ տվեց նամակը դողացող ձեռքերում: Չէր համարձակվում բացել չսպասված նամակը: Հետո շունչը տեղը բերեց ու զգուշորեն, որ հանկարծ չվնասի ծրարի մեջ ամփոփված այնքա՜ն թանկարժեք թղթի կտորը, բացեց այն: Հուզմունքից սկզբում չկարողացավ կարդալ, տառերն ասես լողում էին: Արցունքակալած աչքերը մի կերպ սկսեցին կարդալ.
    «Բարև սիրելի Անահիտ…
    Տարօրինակ է, որ այս նամակը, որը սկիզբ է առել մեր բաժանման օրից ու շարունակվել է մտքումս իմ ողջ կյանքում, հիմա դժվարանում եմ գրի առնել: Չգիտեմ ինչպե՞ս սկսել, ո՞ր պահից պատմել: Թերևս հենց բաժանման պահից, որից հետո էլ երբեք չհանդիպեցի քեզ: Հիշու՞մ ես գարնանային տաքուկ այն օրը, երբ միասին պուրակում նստել ու չէինք կշտանում իրար նայելուց: Մեզ թվում էր, թե մեր նման դեռ ոչ ոք չի սիրել: Թևածում էր պերճախոս լռությունը, որը վերջապես խղվեց իմ հուզված ձայնով. «Այսօր երեկոյան մորս հետ կգանք ձեր տուն»:
    …Ես այնպես կաշկանդված էի ինձ զգում ձեր միջանցքում սպասելիս: Նայում էի ճոխ պատերին կախված թանկարժեք նկարներին ու լսում, թե ինչպես է մայրդ կողքի սենյակում հորդորում հորդ, որ ներս հրավիրի ու լսի մեզ: «Հա լա՜վ…շուտով կավարտվի ֆուտբոլը, 10 րոպե չե՞ն կարող սպասել: Համ էլ ես այդ սոված որբին աղջիկ տվողը չեմ: Դու հասկանու՞մ ես, որ մենք այս մինուճարն ունենք…», –ասում էր նա:
    Այդ պահին, Անահի՛տ, ես սկսեցի ատել ֆուտբոլը, 10 րոպեն ասես 10 տարվա վերածվեց: Ու ընդունելությունն ավարտվեց հայրիկիդ մերժմամբ, որը սակայն այսպես հիմնավորվեց. «Մեր աղջիկը դեռ փոքր է ամուսնանալու համար»: Ես ապշած նայում էի քեզ, որ աչքերդ հատակին հառած՝ այդպես էլ ոչինչ չասացիր: Վճիռը կայացած էր: Այդ օրն իմ աշխարհն ասես շրջվեց: Եվ ե՛ս էլ կայացրի իմ վճիռը:
    Մի քանի ամիս ճգնավորի պես օր ու գիշեր պարապում էի, ասես դրանով փորձելով ետ մղել կարոտն ու սերը: Անասելի դժվարություններ հաղթահարեցի, որոնք միայն ինձ են հայտնի: Իմ ունեցածը միայն ինձ համար մոմի պես վառվող մայրս էր, վիրավորված ինքնասիրությունս, ու համառությունս: Ես չունեի ո՛չ փող, ո՛չ հարուստ հարազատներ: Ինչևէ…Ընդունվեցի բժշկական ինստիտուտ: Քո մասին չէի ուզում լսել ոչինչ: Սաստում էի ընկերներիս, երբ փորձում էին զրույց բացել մեր հարաբերությունների մասին: Անգամ եղավ ժամանակ, երբ ինձ թվաց, թե մոռանում եմ քեզ: Բայց ամեն անգամ որև դժվարության հանդիպելիս, կրկին աչքիս առաջ հառնում էին ձեր միջանցքի պատերը, մորս խղճահար դեմքն ու քո անլուր հայացքը: Ու բորբոքվում էր խորտակված սերս՝ ուժ տալով ու առաջնորդելով ինձ…
    Հիմա ես ապրում եմ Երևանում, ունեմ իմ կլինիկան: Ամուսանացած եմ հրաշալի մի կնոջ հետ, որին պատմել եմ մեր անկատար սիրո մասին: Սիրտս թեթևացավ, երբ նա ասաց. «Կյանքում ոչինչ զուր չի լինում: Գուցե դու պիտի անցնեիր այդ ամենի միջով, որպեսզի կայանայիր ու գտնեիր քո տեղն այս կյանքում»: Ու ես նրան ավելի հարգեցի, երբ առաջարկեց մեր աղջնակի անունը դնել քո անունը…
    Փոքրիկ Անահիտն արդեն 4 տարեկան է: Ու գիտես…Միշտ հարց եմ տալիս ինքս ինձ. ինչպե՞ս կվարվեմ ես տարիներ անց, եթե նրա ձեռքը խնդրելու գա ինձ նման աղքատ մի տղա: Ո՞րն էր, ասա՛…ո՞ր ուղին էր ճիշտը…»:
    Արցունքներից ամբողջապես թրջված նամակն Անահիտի թուլացած ձեռքերից սահեց ցած: Հիմա նա գիտեր Տիգրանի հարցի պատասխանը…

  2. #2
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուշացած նամակ

    Ինչքան տխուր ու ինչքան սիրուն պատմվածք էր…

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուշացած նամակ

    Ես ժամանակ ես էլ էի գիտեք սենտիմենտալ ...օօ հայրիկը մերժեց օօօ մայրիկը մի քաղցր խոսք անգամ չասաց ...

    Տղայի տեղ ես աղջկան կտանեի ... հենց կվերցնեի ու կտանեի .. եթե ես զգայի որ իրոք կարող եմ երջանկացնել ու երջանիկ լինել այդ աղջկա տեղ ... ինձ չեր կանգնեցնի ոչ հայր ոչ մայր .. հավատացեք հանուն երջանիկ ապրելու համար արժե դուրս գալ ի հեճուկս բոլոր մահերի ...
    ի վերջո աստված դրա համար է Ձեզ կյանք տվել .. պայքարելու հանուն Ձեր սեփական երջանկության

  4. #4
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Հասցե
    ք.Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    90
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուշացած նամակ

    Manon ապրես

  5. #5
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուշացած նամակ

    Իրոք լավն էր, փոքրիկ կոկիկ, սովորական և ոչ սովորական, մի խոսքով այն ինչ եղել է կա ու կլինի

  6. #6
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Ուշացած նամակ

    Շնորհակալ եմ Manon ջան
    Գիտես, բազում երգի ու բանաստեղծության տողեր են մտքովս գալիս ու անցնում այս գրածիդ հետ կապված, բայց... բայց չեմ գրի Կգրեմ իմ մի միտքն, որ գրի եմ առել այսօր ու լրիվ պատահականորեն (քանզի գրի էի առել մինչ գրածդ կարդալը) ասես ինչ որ տեղ կապ ունի գրածիդ հետ.

    <<Իրական կյանքն այլ է, երազանքով ապրելն՝ այլ. եթե ապրես երազանքով՝ իրական կյանքը կպատժի քեզ խիստ ու կտանջի, իսկ եթե ապրես իրական կյանքով ու առանց երազանք՝ կլինես հաջողակ կյանքում, բայց երազանքիդ հետ մեկ տեղ կհեռանա կյանքիցդ գեղեցկությունը>>: 03.05.07. 11:19
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  7. #7
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Ուշացած նամակ

    Manon ջան մի քանի տող էլ կցեմ գրածիդ, եթե դեմ չես.

    Ամեն ինչ անցողիկ է.
    Եվ այն սերը, որ դու ունես
    Ու կարծում ես թե հավերժ է՝
    Միևնույն է՝ անցողիկ է:

    Չկա հավերժ և ոչ մի բան
    Փուչ ու դատարկ այս աշխարհում:

    Մենք կարծում ենք, թե աշխարհը
    Գանձեր ունի մեզ իսկ տալու,
    Մինչդեռ թաքուն ու աննկատ
    Նա է խլում մեզնից գանձեր:
    04.05.07. 08:28
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  8. #8
    Մշտական անդամ Srtik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2006
    Հասցե
    Լոս Անջելես
    Տարիք
    37
    Գրառումներ
    223
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուշացած նամակ

    Շատ լավն էր...

  9. #9
    ... aniko-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2006
    Գրառումներ
    210
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուշացած նամակ

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Manon ջան մի քանի տող էլ կցեմ գրածիդ, եթե դեմ չես.

    Ամեն ինչ անցողիկ է.
    Եվ այն սերը, որ դու ունես
    Ու կարծում ես թե հավերժ է՝
    Միևնույն է՝ անցողիկ է:

    Չկա հավերժ և ոչ մի բան
    Փուչ ու դատարկ այս աշխարհում:

    Մենք կարծում ենք, թե աշխարհը
    Գանձեր ունի մեզ իսկ տալու,
    Մինչդեռ թաքուն ու աննկատ
    Նա է խլում մեզնից գանձեր:
    04.05.07. 08:28
    լավն էր
    իսկ կյանքը շարունակվում է...

  10. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուշացած նամակ

    Լավն էր։ Հաճախ հանդիպող պատմություն՝ գեղեցիկ ներկայացված։
    Չգիտես ինչու, շարունակության էի սպասում...

    Մեջբերում Root-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ժամանակ ես էլ էի գիտեք սենտիմենտալ ...օօ հայրիկը մերժեց օօօ մայրիկը մի քաղցր խոսք անգամ չասաց ...

    Տղայի տեղ ես աղջկան կտանեի ... հենց կվերցնեի ու կտանեի .. եթե ես զգայի որ իրոք կարող եմ երջանկացնել ու երջանիկ լինել այդ աղջկա տեղ ... ինձ չեր կանգնեցնի ոչ հայր ոչ մայր ..
    Քեզ չէր կանգնեցնի, մնում է, որ աղջկան էլ չկանգնեցներ։ Բայց եկեք չմոռանանք, որ տվյալ դեպքում աղջիկն էլ մեղքի ի՛ր բաժինն ուներ՝ արտահայտված կատարյալ հնազանդությամբ ու պասսիվությամբ... «Ես ապշած նայում էի քեզ, որ աչքերդ հատակին հառած՝ այդպես էլ ոչինչ չասացիր:» Այսինքն՝ աղջիկը նույնիսկ չփորձեց առարկել, այնպես որ տղային դժվար թե հաջողվեր նրա ձեռքից բռնել ու տանել։ Աղջիկը, համենայնդեպս, այդ պահին պատրաստ չէր պայքարելու իր սիրո համար...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #11
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուշացած նամակ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն էր։ Հաճախ հանդիպող պատմություն՝ գեղեցիկ ներկայացված։
    Չգիտես ինչու, շարունակության էի սպասում...
    ..տվյալ դեպքում աղջիկն էլ մեղքի ի՛ր բաժինն ուներ՝ արտահայտված կատարյալ հնազանդությամբ ու պասսիվությամբ... «Ես ապշած նայում էի քեզ, որ աչքերդ հատակին հառած՝ այդպես էլ ոչինչ չասացիր:» Այսինքն՝ աղջիկը նույնիսկ չփորձեց առարկել, այնպես որ տղային դժվար թե հաջողվեր նրա ձեռքից բռնել ու տանել։ Աղջիկը, համենայնդեպս, այդ պահին պատրաստ չէր պայքարելու իր սիրո համար...
    Նախ՝ բոլորիցդ շնորհակալ եմ գովեստի խոսքերի համար:
    Ուլուանա ջան, շատ ճիշտ ես նկատել: Ես սա հիմնականում գրել եմ ընդգծելու այն աղջկների պահվածքը, որոնք թուլակամ ու անտեսակետ են; Գրվածքը իսկապես գեղարվեստորեն ներկայացված հարց է, որը մեկ ուզում էի բացել «Հոգեբանություն և փիլիսոփայություն» բաժնում: Ես կուզենայի լսել ձեր տեսակետներն այն մասին, թե մի՞շտ է արդյոք տեղին ծնողների միջամտությունը երեխաների ընտրության հարցում:
    ՈՒ մեկ էլ կուզենայի ասեիք, ձեր կարծիքով նամակի հեղինակը՝ Տիգրանը, տվյալ պարագայում իսկապես կարո՞ղ էր երջանիկ լինել:

  12. #12
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Ուշացած նամակ

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    ...նամակի հեղինակը՝ Տիգրանը, տվյալ պարագայում իսկապես կարո՞ղ էր երջանիկ լինել:
    Ի՞նչ նկատի ունես Manon. նկատի ունես այն աղջկա՞ հետ երջանիկ կլիներ, եթե այդպես չդասավորվեր ամեն բան ու նրանք ամուսնանաին, թե՞ նկատի ունես իր այս ներկայիս կնոջ հետ երջանիկ կարո՞ղ է լինել...

    Ես կարծում եմ ամեն բան էլ հնարավոր է...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  13. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուշացած նամակ

    ՈՒ մեկ էլ կուզենայի ասեիք, ձեր կարծիքով նամակի հեղինակը՝ Տիգրանը, տվյալ պարագայում իսկապես կարո՞ղ էր երջանիկ լինել:
    Միանշանակ կարող էր… դա նրա ընտրությունն էր:

  14. #14
    ջա՜ն ասող
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2007
    Գրառումներ
    78
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուշացած նամակ

    Հիանալի է: Ապրես!!!! Շատ հուզիչ պատմվածք է: Վերջը շատ դուրս եկավ...
    Ատում եմ ատելությունը, ներում՝ աններելիին:

  15. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուշացած նամակ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն էր։ Հաճախ հանդիպող պատմություն՝ գեղեցիկ ներկայացված։
    Չգիտես ինչու, շարունակության էի սպասում...


    Քեզ չէր կանգնեցնի, մնում է, որ աղջկան էլ չկանգնեցներ։ Բայց եկեք չմոռանանք, որ տվյալ դեպքում աղջիկն էլ մեղքի ի՛ր բաժինն ուներ՝ արտահայտված կատարյալ հնազանդությամբ ու պասսիվությամբ... «Ես ապշած նայում էի քեզ, որ աչքերդ հատակին հառած՝ այդպես էլ ոչինչ չասացիր:» Այսինքն՝ աղջիկը նույնիսկ չփորձեց առարկել, այնպես որ տղային դժվար թե հաջողվեր նրա ձեռքից բռնել ու տանել։ Աղջիկը, համենայնդեպս, այդ պահին պատրաստ չէր պայքարելու իր սիրո համար...
    Երբեմն, երբ աղջիկը գիտի, որ ծնողին դեմ գնալով, կարող է աղետալի հետևանքների հասցնի .... զոհում է իր երջանկությունը , ապագան ամեն ինչ ... դա բնական վարմունք է աղջկա կողմից ... պատմությունում աղջիկը շատ համեստ կերպար էր, որ չհամարձակվեց նույնիսկ խոսել ... իրական կյանում էլ հնարավոր է այդպիսի դեպք ... սակայն դա չպետք է խոչընդոտի կամ հուսահատեցնի տղային ... եթե տղան գիտե թե ինչ է ուզում ... ինքնավստահ է ... հակառակ դեպքում հանարավոր է տղան կորցնի հետաքրքրությունը կամ հուսահատվի ինչպես եղավ պատմությունում ...
    Անձամբ ես գտնում եմ որ տղային հարիր չէ հուսահատվածի կերպարը քանի, որ նա ապագա ընտանիքի սյունն է .. հուսահատությունը բերում է անվստահություն ...
    Անկախ նրանից աղջիկը պատրաստ է թե պատրաստ չէ պայքարելու տղան իրավունք չունի հանձնվելու .... ապա թե ոչ .... չկա իսկական սեր, աղջիկը կարող է զոհել իր սերը ամբողջ կյանքում փայփայելով մտքում այդ երջանկությունը ուրիշի գրկում ... բայց տղան իրավունք չունի ... երջանկությունը հենց կամքի ուժի տոկունության ու համբերության միջոցով կարելի է վաստակել .. քանի որ երջանկությունը իրոք որ վաստակվում է այլ ոչ ձեռք բերվում ..

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Խղճի ձայնը` ուշացած…
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 04.09.2011, 18:20
  2. Պոեզիա. Ուշացած սեր
    Հեղինակ՝ KiLa, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 24.07.2010, 15:00
  3. Ուշացած թռչուն
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 12.10.2006, 17:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •