Չե՞ք հասկանում, որ քաղաքական գովազդ է: Ուրիշ ինչու՞ պետք է ՀՀԿ-ն էսքան աղմկեր![]()
Չե՞ք հասկանում, որ քաղաքական գովազդ է: Ուրիշ ինչու՞ պետք է ՀՀԿ-ն էսքան աղմկեր![]()
Սիրելի իմ Բյուրակն
ախր ինքդ լավ գիտես որ ՀՀԿ-ն գովազդի կարիք չունիՀանրապետության ամենա ազդեցիկ մարդիկ ՀՀԿ-ի և Բարգավաճ Հայաստանի անդամներ են
Ոչ մեկի համար էլ գաղտնիք չի, որ ՀՀԿ-ն արդեն ընտրված կուսակցություն է ...այստեղ հարցը շահարկումներ դարձնելն է ...
Պ.Ս. Հո չես պատրաստվում հարգելի Արսեն Բաբայանի պատճառով ավատարիդ տեղ կրտսեր լետենանտի ուդաիրներ դնես ? լոլ![]()
Չէ՜, ունիախր ինքդ լավ գիտես որ ՀՀԿ-ն գովազդի կարիք չունիՈր ընտրություններից հետո թվեր նկարվեն, պետք է ասեն, որ քարոզարշավի արդյունք էր
Հո չե՞ն ասելու, որ նկարել են:
Նայած ինչ իմաստով ազդեցիկ… Փողի առումով՝ այո՛Հանրապետության ամենա ազդեցիկ մարդիկ ՀՀԿ-ի և Բարգավաճ Հայաստանի անդամներ են
Աղմուկ ասելով ես ինկատի ունեմ տեխնիկական "աղմուկը" /шум - noise/ , այսինքն ոչ օգտակար ինֆորմացիա /полезная информация/:
ՀՀԿ-ն "Ակումբ"-ում հայտնվել է ըստ ամենայնի ինչ որ բան ասելու համար, սակայն, ցավոք մինչ այժմ միայն "աղմուկ" է: Ինչ ֆիլտնրեր էլ օգտագործում եմ, մեկ է "ինֆորմացիա" ստանալ չի հաջողվում , հարգելի ՀՀԿ-ականներ:
Ի՞նչն է ձեր ասելիքը: Կարո՞ղ եք հնարավորինս հստակ ձևակերպել: Եվ հետեվաբար ազատեք ընտրողին աշխատատար ու ժամանակատար ֆիլտրացիայից:
Եթե ձեր ասելիք միմիայն էն է, որ ՕԵԿ-ի նախգահը "դավաճան" է /եվ նման բաներ/, ապա հավատացեք, որ "Ակումբ"-ում սա չի անցնի: Մեթոդը անչափ պրիմիտիվ ու վուլգար է այս միջավայրի համար:
Եթե նա է, որ ահաբեկեք ամենակարող ձեր նախագահով, նորից տեղը են չի:
Հաշվի առնելով են հանգամանքը, որ բոլորտ էլ դիլետանտ եք վիրտուալ PR-ի գործում, թույլ տվեք մի խորհուրդ տալ:
Աշխատեք խոսալ ձեր արածների մասին - հնարավորինս առարկայական: Նաև ձեր անելիքների մասին - հնարավորինս առարկայական:
Օրինակ՝
ՀՀԿ-ն իրականացրեծ իր նախանշած արտաքին քաղաքական ծրագիրը, որոնք են -
1. Ինտեգրվեց միջազգային ... կառույցի մեջ, որի հետեվանքով Հայաստանի Հանրապետությունը ունեցավ ... կարգի տնտեսական եվ ...կարգի քաղաքական օգուտ:
2. Բացեց /փակեց/ Հայ-Թուրքական սահմանը, որի տնտեսական օգուտներն են ... /էսքան/ դրամ, քաղաքական օգուտներն են .../սա/ :
3. ........
ՀՀԿ-ն իրականացրեծ իր նախանշած ներքին քաղաքական ծրագիրը , որոնք են-
1. Սոցիալական մասով -
2. Բանակի մասով -
3. Ինստիտուցիոնալ մասով-
4........
ՀՀԿ-ն պատրաստվում է ամել
1..... /հստակ ժամանակացույց/
2......./հստակ ժամանակացույց/
ՀՀԿ-ն եթե սա չարեց, կամ չպաշտպանեց ժամանակացույցը /անկախ ֆորսմաժորներից/
1.Անմիջապես դուրս է գալիս իշխանությունից:
2.................
Եկեք խոսանք էս մասին:
Հ.Գ. "Ակումբ"-ը մի խուլ, աշխարհից կտրված գյուղ չի: Այստեղի անդամներն էլ ատամները թափած տատիկներ չեն:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ