Սպասե՛ք արթնացնեմ այս անքնությամբ տառապող, բայց և քնած թեման
Ուրեմն այսպես…
Ես անքնությամբ չեմ տառապում… ես տառապում եմ գիշերին սիրահարված լինելով

…
/կարելի է, չէ՞ տասներկուսից հետոն գիշեր համարել

/…
օրվա ընթացքում պարապ չեմ լինում, վազվզում եմ նույնիսկ, ուստի պետք է, որ որպես նոռմալ մարդ հոգնեմ…
Բայց արթուն գիշերվա հետ ես ավելի շատ եմ հանգստանում, քան քնելով…
Էդ ժամանակ ա, որ սկսում եմ ավելի լայնախոհ, աչալուրջ ու նրբանկատ լինել՝ վաղաժամ կամ արդեն ուշացած
Հրաշալի երաժշտություն, կոմպը անպայման միացրած, word-ը՝ շշմած,գրասեղանին լիքը անկապ թղթեր, չավարտված դասեր, ինչ-որ գիրք…ես եմ իմ հետ…ու հայելիներում էլի ես եմ…ու հատակին էլ նստել շատ եմ սիրում…

Ի՜նչ խառը գրեցի…
Անքնությունը ներքին ձայնն է, մտքերի, մտատանջությունների, սրտի՝ պարզ լսվող զարկերի, ժամացույցի ձանձրալի, միանվագ ու նյարդայնացնող թիկթակոցների անվերջանալի շղթան…երբ որ քնել չեք կարողանում, մի՛ պառկեք քնելու…
Ներշնչանքին մի քիչ արհամարհեք, լա՞վ…

Էջանիշներ