Շնորհակալ եմ, ուղղակի մի բան չհասկացա կոլեկտիվ պայմանագիրը ինչ ա?
Շնորհակալ եմ, ուղղակի մի բան չհասկացա կոլեկտիվ պայմանագիրը ինչ ա?
Կոլեկտիվ պայմանագիրը աշխատողների ներկայացուցիչների և գործատուի միջև կնքված պայմանագիր է։ Տվյալ կազմակերպության սահմաններում կատարում է ներքին իրավական ակտի դեր, այսինքն՝ դրանով նախատեսված պայմանները տարածվում են բոլոր աշխատողների վրա՝ անկախ նրանից անձամբ տվյալ աշխատողն իր համաձայնությունը տվել է, թե ոչ։ Կնքվում են բանակցությունների միջոցով, որից հետևում է, որ եթե, օրինակ, երկու ամսվա ժամկետ է նախատեսված աշխատանքից ազատվելուց առաջ զգուշացնելու համար, ապա աշխատողներն իրենց համաձայնությունը տվել են դրա վերաբերյալ։
Հիմա էստեղ խնդիրը պարզելն է՝ նման պայմանագիր կա, թե ոչ։ Ու եթե կա, մեջը ինչ ա գրած։ ։Պ
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Չնայած՝ մյուս կողմից (կներեք, ուղեղս էսօր դանդաղ ա աշխատում), ըստ Աշխ. օրենսգրքի 6-րդ հոդվածի՝
Կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերը չեն կարող բովանդակել այնպիսի պայմաններ, որոնք աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված աշխատանքային պայմանների համեմատ վատթարացնում են աշխատողի դրությունը: Եթե կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով սահմանված պայմանները հակասում են սույն օրենսգրքին, օրենքներին, այլ նորմատիվ իրավական ակտերին, ապա այդ պայմաններն իրավաբանական ուժ չունեն:
Այնպես որ, գրեթե վստահ կարելի է ասել, որ այո, անօրինական է նման պայմանը։ Կոլեկտիվ պայմանագրով կարելի է ավելի կարճ ժամկետ նախատեսել, բայց ոչ երկար։
Վերջին խմբագրող՝ AniwaR: 30.09.2014, 08:12:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
«Առնվազն» բառը նշանակում է, որ աշխատողը ամենաուշը պետք է 30 օր առաջ զգուշացնի, բայց իհարկե կարող է սեփական ցանկությամբ ավելի շուտ էլ զգուշացնել (ասենք՝ 40 օր առաջ), եթե կոլեկտիվ պայմանագրով այլ բան նախատեսված չի։ Այսինքն՝ կոլեկտիվ պայմանագրով կարող է նախատեսվել, որ, օրինակ, աշխատողը ամենաուշը պետք է զգուշացնի 15 օր առաջ։
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Ձայնալար (30.09.2014)
Ժող, բարլուս: Նոր համատիրությունից զանգել էին, ասում էին, որ վճարում կատարեմ: Ես էլ բնականաբար չեմ պատրաստվում փող տալ ինչ-որ անվստահելի կազմակերպության ու չիմանալ, թե ինչի համար եմ տալիս, ուր ա գնում իմ փողը եւ այլն:
Հիմա էս համատիրությունների մասին օրենքը կարդում եմ, նորմալ բան չեմ կարում հասկանամ: Ուզում եմ հասկանամ, օրենքով, եթե ես բնակարանի սեփականատեր եմ, ես պարտավո՞ր եմ իրենց փող տալ, թե՞ չէ: Չէ՞ որ ես պայմանագիր չունեմ իրանց հետ:
Ժող, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում սենց բան ա գրած.
Հոդված 17. Ապրանքի թերությունների վերաբերյալ սպառողի պահանջների ներկայացման ժամկետները
2. Այն ապրանքների նկատմամբ, որոնց համար երաշխիքային ժամկետներ կամ պիտանիության ժամկետներ սահմանված չեն, սպառողն իրավունք ունի ներկայացնել նշված պահանջները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
Էդ ժամկետները ո՞րտեղ են սահմանվել, ո՞նց իմանամ:
Ինչքան գիտեմ մինչև 17րդ հոդվածը (թե՞ 27րդում) խոսվում է այդ մասին, ու, որպես ժամկետ նշվում 15 օր, հաշված գնման օրվանից
John (13.01.2015)
Ինձ թվում ա՝ էդ ժամկետը եթե օրենքում ինչ-որ տեղ էլ գտնես (քո նշած օրենքից բացի քաղաքացիական օրենսգրքում մանրածախ առևտրի վերաբերյալ գլխում ու էդ գլխից այլ իրավական դրույթներին արված հղումների մեջ), «ողջամիտ ժամկետն» ա լինելու: Երևի ամեն ապրանքատեսակի համար սպեցիֆիկ ա, ու պետք ա առաջնորդվել «մանր-մունր» ենթաօրենսդրական ակտերով (եթե կան) կամ նույնիսկ ինդուստրիայի տվյալ ոլորտում հեղինակավոր կազմակերպությունների (պարտադիր չի՝ պետական) մշակած ստանդարտներով:
Իհարկե, հարյուր տոկոս համոզված չեմ: Մեկ էլ տեսար ինչ-որ կոնկրետ տեղ կոնկրետ սահմաններ կան նշված (ես մի քիչ փնտրեցի, չգտա): Բայց համենայն դեպս ավելի հեշտ կլինի ինֆորմացիա փնտրելը, եթե կոնկրետացնես ինչ ապրանք ա:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Rammstein (15.01.2015)
Հավելում. Եթե նման ստանդարտներ էլ չգտնես, ապա ըստ ձևավորված պրակտիկայի (սովորույթի) պետք ա առաջնորդվել: Այսինքն՝ նմանատիպ ապրանքների համար երաշխիքային/պիտանիության ինչ ժամկետներ են սովորաբար տրվում այլ վաճառողների կողմից:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Rammstein (15.01.2015)
Շնորհակալ եմ արձագանքի համար: Ասեմ, որ էն ապրանքը, որի համար հարցնում էի, արդեն վերադարձվել է ու առանց խնդրի ընդունել են: Բայց քանի որ ինձ էս օրենքը ու իմ իրավունքները հետաքրքրում են, դրա համար հարցս թողեցի ուժի մեջ: Էս պահին կոնկրետ ապրանք չկա, բայց կուզեի իմանալ, թե նման դեպքերում որտեղից կարելի ա ճշտել ժամկետը այս կամ այն ապրանքի համար:
Էդ դեպքում երևի թե հարցիդ պատասխանել եմ: Եթե նայես քաղաքացիական օրենսգրքի 7-րդ հոդվածը (գործարար շրջանառության սովորույթները), պարզ կդառնա, թե ինչ նկատի ունեմ:
Բայց էլի եմ ասում, վերջնական համոզված չեմ: Ամենաշատը կասկածի տեղ ա տալիս «օրենսդրությամբ սահմանված» արտահայտությունը. եթե առաջնորդվենք քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասով, ըստ որի՝
ապա պետք ա լինի որևէ օրենք (=ԱԺ կողմից ընդունված բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտ), որը հստակ ժամկետներ կնշի:1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությունը կազմված է սույն օրենսգրքից և քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող այլ օրենքներից:
Բայց դե շատ չկա մեր օրենսդրին: Կարող ա դեռ տենց օրենք չի էլ ընդունվել: Մի խոսքով, ինձ էլ ա էս հարցը հետաքրքիր, բայց առայժմ սրանից ավել բան չեմ կարող ասել:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Rammstein (20.01.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ