User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 45 հատից

Թեմա: Իրավաբանական քննարկումներ

  1. #16
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իրավաբանական քննարկումներ

    Հանուն բարոյականությա՞ն
    18:16 | Այսօր | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

    ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Երեխաների իրավունքների մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը ՀՀ կառավարությունը ընդունելի կհամարի իր ներկայացրած առաջարկությունների ընդունման դեպքում։

    Գործադիրը միաժամանակ կարծիք է հայտնել, որ նախագծերի սույն փաթեթով հնարավոր չէ համապարփակ լուծել ընտանիքը վարկաբեկող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, իրավախախտումներին նպաստող, երեխաների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, բռնություն եւ դաժանություն քարոզող զանգվածային տեղեկատվության եւ գրականության տարածման անթույլատրելիության խնդիրները։

    ՀՀ կառավարությունում մշակվել եւ ներկայումս քննարկվում է «Հասարակական բարոյականության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով կարգավորվում են նաեւ վերոհիշյալ խնդիրները։
    Վերը նշված բոլոր օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։
    Ա1+

    Oրը ցերեկով կազինոյի, ալկոհոլի ու ստրիպտիզ կլուբի ռեկլամներ տալու փոխարեն գրախանութի ռեկլամ տվեք, ոչ թե նստեք օրենք հորինեք: Պարապ են մնացել:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. #17
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    20.07.2009
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իրավաբանական քննարկումներ

    Բարեկամներ այսուհետ կարող եք ձեր հարցերը ուղղեք ինձ և ես կփորձեմ օգտակար լիել ձեզ.
    Փորձենք ակիվացնել այս թեման.

  3. #18
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց որ ամենահարմար թեման սա էր` հարցս գրելու համար:
    Երևի որ շատ փնտրեի, կգտնեի հարցիս պատասխանը,բայց հավես չարեցի:
    Օրենքից տեղյակ մարդիկ, մի հատ ասեք էլի, կարո՞ղ է արդյոք որևէ պետական կառույցի (բուհ, դպրոց, գրադարան, թանգարան and etc.) ղեկավար տվյալ կառույցի շենքը գրավի տակ դնել: Նման իրավասություն ունի՞ օրենքի սահմաններում:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  4. #19
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չի կարող: Պետական կառույցը պետական սեփականություն ա: Իսկ գրավի տակ կարելի ա դնել մասնավոր սեփականությունը:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նարե91 (27.01.2014)

  6. #20
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
    Չի կարող: Պետական կառույցը պետական սեփականություն ա: Իսկ գրավի տակ կարելի ա դնել մասնավոր սեփականությունը:
    Ուրեմն մեր ռեկտորների մի մասը փաստորեն օրինազանցությամբ են զբաղվում: իսկ ինձ թվում էր` օրենքը թույլատրում ա:
    http://hayeli.am/article/425507/
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  7. #21
    Սկսնակ անդամ hixos-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Տարիք
    36
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նարե91-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն մեր ռեկտորների մի մասը փաստորեն օրինազանցությամբ են զբաղվում: իսկ ինձ թվում էր` օրենքը թույլատրում ա:
    http://hayeli.am/article/425507/
    ԲՈՒՀ-երը, որպես կանոն, ունեն պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) կարգավիճակ: ՊՈԱԿ-ների կողմից օգտագործվող գույքը կարող է ունենալ երկու ռեժիմ` ՊՈԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող և հիմնադրի (պետության) կողմից ՊՈԱԿ-ին ամրացված գույք: ՊՈԱԿ-ը իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը կարող է տնօրինել իր հայեցողությամբ, այդ թվում` գրավ դնել, իսկ պետության կողմից իրեն ամրացված գույքը գրավ դնելու իրավունք չունի: Դրա համար պետք է նախ պարզել, թե ԲՈՒՀ-ը որ գույքնա գրավ դրել: Բոլոր դեպքերում համոզված եմ, որ գրավ են դրել հենց տվյալ ԲՈՒՀ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքը (որի իրավունքն ունեն), քանի որ չեմ կարծում, թե բանկերը էտ բոլոր հարցերն առանց պարզելու գրավ են վերցրել:
    Արեգակը կրկին բացվեց, էն մնացածը ոչինչ ...

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.01.2014), _Հրաչ_ (27.01.2014), Նարե91 (27.01.2014)

  9. #22
    Մշտական անդամ DavitH-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2009
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    395
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև ձեզ, ես մի հարց ունեմ մեր ֆորումի իրավաբաններին
    ենթադրենք սենց վիճակա, աշխատանքային պայմանագրում, որն ինձ առաջարկում են կնքեմ, նշված է, որ ես պարտավոր եմ աշխատանքից ազատվելու դեպքում տեղյակ պահեմ 2 ամիս առաջ:
    Խնդրում եմ ասեք սա օրինական է?

  10. #23
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում DavitH-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև ձեզ, ես մի հարց ունեմ մեր ֆորումի իրավաբաններին
    ենթադրենք սենց վիճակա, աշխատանքային պայմանագրում, որն ինձ առաջարկում են կնքեմ, նշված է, որ ես պարտավոր եմ աշխատանքից ազատվելու դեպքում տեղյակ պահեմ 2 ամիս առաջ:
    Խնդրում եմ ասեք սա օրինական է?
    ավելի քան.

    ՀՀ Աշխատանքային Օրենսգիրք

    Հոդված 34. Անորոշ ժամանակով կնքված աշխատանքային պայմանագրի լուծումը բանվորի կամ ծառայողի նախաձեռնությամբ

    Բանվորներն ու ծառայողները իրավունք ունեն լուծելու անորոշ ժամանակով կնքված աշխատանքային պայմանագիրը, այդ մասին երկու ամիս առաջ գրավոր զգուշացնելով ադմինիստրացիային: Այդ ժամկետը լրանալուց հետո բանվորը կամ ծառայողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան պարտավոր է աշխատողին տալ աշխատանքային գրքույկը և նրա հետ կատարել վերջնահաշիվ:
    Մինչև երկամսյա ժամկետի լրանալը աշխատողն իրավունք ունի ցանկացած ժամանակ ետ վերցնելու իր դիմումը կամ նախկին դիմումը վերացնելու մասին նոր դիմում տալու: Այդ դեպքում ադմինիստրացիան կարող է աշխատողին արձակել աշխատանքից միայն այն պայմանով, եթե մինչև նրա կողմից առաջին դիմումը վերացնելու մասին դիմում տալը նոր աշխատող է հրավիրվել:
    Արձակում չի թույլատրվում, եթե աշխատողը դիմում տալու օրվանից երկու ամիսը անցնելուց հետո փաստորեն աշխատանքից չի ազատվել և չի պնդել իր ցանկությունը աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ:
    Աշխատողի և ադմինիստրացիայի պայմանավորվածության դեպքում աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել մինչև երկամսյա ժամկետի լրանալը:
    Հարգելի պատճառներով աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում բանվորները և ծառայողները այդ մասին ադմինիստրացիային գրավոր զգուշացնում են մեկ ամիս առաջ:
    Այն աշխատանքների կատարման ժամանակը, որին փոխադրվել է բանվորը կամ ծառայողը աշխատանքային կարգապահությունը խախտելու համար ( 148 հոդվածի 4-րդ կետ), ազատվելու վերաբերյալ նախազգուշացման ժամկետի մեջ չի հաշվվում:

  11. #24
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հով, էս բանվոր մանվորները սովետի ժամանակվա աշխ օրենսգրքից ա վայթե

    Հոդված 112.

    Աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատողի նախաձեռնությամբ
    1. Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն երեսուն օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին: Կոլեկտիվ պայմանագրով կարող է նախատեսվել ծանուցման ավելի երկար ժամկետ: Ծանուցման ժամկետը լրանալուց հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ գործատուն պարտավոր է ձևակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը և աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ:
    2. Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն հինգ օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին, եթե աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է իր կատարած աշխատանքը խոչընդոտող հիվանդության կամ աշխատանքային խեղման հետ, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ հարգելի պատճառներ կան, կամ եթե գործատուն չի կատարում աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները, խախտում է օրենքը կամ կոլեկտիվ պայմանագիրը, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
    3. Աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու ոչ ուշ, քան այն ներկայացվելու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո նա կարող է ծանուցումը հետ վերցնել միայն գործատուի համաձայնությամբ:
    (112-րդ հոդվածը փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն)
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 27.09.2014, 12:40:

  12. #25
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հով, էս բանվոր մանվորները սովետի ժամանակվա աշխ օրենսգրքից ա վայթե
    Բագ ոռոդե մոտիս եղածում դա էր, կարողա հիննա, ճիշտ ես, էսա ստուգեմ

    Սխալ ա, հիմա 30 օր ա


    Հոդված 112.

    Աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատողի նախաձեռնությամբ
    1. Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն երեսուն օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին: Կոլեկտիվ պայմանագրով կարող է նախատեսվել ծանուցման ավելի երկար ժամկետ: Ծանուցման ժամկետը լրանալուց հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ գործատուն պարտավոր է ձևակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը և աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ:
    2. Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն հինգ օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին, եթե աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է իր կատարած աշխատանքը խոչընդոտող հիվանդության կամ աշխատանքային խեղման հետ, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ հարգելի պատճառներ կան, կամ եթե գործատուն չի կատարում աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները, խախտում է օրենքը կամ կոլեկտիվ պայմանագիրը, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
    3. Աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու ոչ ուշ, քան այն ներկայացվելու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո նա կարող է ծանուցումը հետ վերցնել միայն գործատուի համաձայնությամբ:
    Վերջին խմբագրող՝ keyboard: 27.09.2014, 12:40:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (27.09.2014)

  14. #26
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց ասում ա. « Կոլեկտիվ պայմանագրով կարող է նախատեսվել ծանուցման ավելի երկար ժամկետ: »: Կոլեկտիվ պայամանագրի սահմանումը չգտա:

    Ի դեպ, ասեմ, որ իրավաբան չեմ, բայց ամենայն հավանականությամբ 2 ամիսը անօրինական ա:

  15. #27
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բագ, քո տարբերակում էլ մի կարևոր բառ կա, որի վրայով թռնում եք. «առնվազն»: Առնվազն 30 օր, այսինքն նայած գործատու: Եթե մեկին 2 ամիս ա պետք փոխարինող գտնելու համար, էդքան ա գրում: Ձեռ չի տալիս, չես կնքում: Իմ կարծիքով լրիվ նորմալ ա:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  16. #28
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նեա, սխալ ես մեկնաբանում

  17. #29
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտ ա ասում Արտակը, Բագ, էս դեպքում գործատուն օրենք չի խախտում, բայց hիմնականում աշխատանքային պայմանագրերը արվում են հենց նույն ձև ոնց սահմանված ա հոդվածում:
    Առնվազնը նույն նվազագույնն ա իմ պատկեացմամբ, այսինքն՝ ոչ ուշ քան 30 օր, ուղղակի ստեղ մի հանգամանք կա, բռնես գրես 6 ամիս էլի օենքի մեջ ա
    Վերջին խմբագրող՝ keyboard: 27.09.2014, 15:09:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (27.09.2014)

  19. #30
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տղեք, կյանքս մի կերեք, օրենքը շատ պարզ ա գրված: Աշխատողն իրավունք ունի ջրելու պայմանագիրը, դրա մասին առնվազն 30 օր շուտ տեղեկացնելու դեպքում: Սա ինչ ա նշանակում: Նշանակում ա, որ եթե 30 օր առաջ տեղեկացրել ես, ապա գործատուն ոչ մի պատճառով իրավունք չունի քեզ պահելու: Եթե ավելի ուշ ես տեղեկացրել, էդ արդեն բարիշելու վրա ա՝ կարա համաձայնվի, կարա՝ չէ: Ու պայմանագրում գրել պայման, որը ավելի վատն ա աշխատողի համար, քան սահմանում ա օրենքը, կոպիտ խախտում ա:

    Նույն հաջողությամբ կարան պայմանգրում գրեն, որ արձակուրդ չկա, որ շաբաթական 80 ժամ պետք ա աշխատեն, որ գործից դուրս գալ չեն կարա ցմահ, եթե գործատուն չթողի: Ձեր ասածով ստացվում ա, որ էդ նորմալ ա, չի ուզում, թող չստորագրի: բայց իրականում դա նորմալ չի ու հենց դրա համար կա օրենք, որը կարգավորում ա հարաբերությունները աշխատողի ու գործատուի միջև ու պայմանագիրը, որը կնքվում ա, պետք ա լինի էդ օրենքների շրջանակներում:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    DavitH (28.09.2014)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իրավաբանական խորհուրդներ
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 340
    Վերջինը: 18.04.2023, 18:38
  2. Ոչ ստանդարտ քննարկումներ
    Հեղինակ՝ Յոհաննես, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.06.2018, 00:31
  3. Իրավաբանական բարձրագույն կրթություն
    Հեղինակ՝ Roland Zohrabyan, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.03.2013, 02:09
  4. Օրագրային քննարկումներ
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Օրագիր - զրուցարաններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 16.02.2012, 12:43
  5. Կինոռեվյու. քննարկումներ
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.09.2010, 10:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •